Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mayr ator wdjwe
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հրատապ կոչ Սիրիայում արդար խաղաղության հաստատման
Նորություններ

Հրատապ կոչ Սիրիայում արդար խաղաղության հաստատման

Published: 20 Հունվարի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունվարի 15-17-ը Ժնևում` Էկումենիկ կենտրոնում, տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի էկումենիկ խորհրդակցություն Սիրիայի վերաբերյալ, որին մասնակցեցին տարբեր Եկեղեցիների հոգևոր առաջնորդներ և ներկայացուցիչներ Սիրիայից, Միջին Արևելքի Եկեղեցիների խորհրդից, Վատիկանից և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդից: Խորհրդակցությանն Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը ներկայացնում էր ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի անդամ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (Հայ Եկեղեցու Ամերիկայի Հայոց Արևելյան թեմ):

Խորհրդակցության արդյունքում մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ` ուղղված առաջիկայում Սիրիայի վերաբերյալ կայանալիք «Ժնև II» համագումարին, որում մասնավորապես ասված է.

«Քրիստոնյաները Քրիստոնության տարածումից ի վեր շարունակ ներկայություն են պահպանել Սիրիայի երկրում: Այսօր, որպես Եկեղեցիներ և Եկեղեցուն առնչվող մարդասիրական կառույցներ, մենք ամեն օր Սիրիայի ժողովրդի հետ ենք և՛ երկրի ներսում, և՛ փախստականների հետ: Այստեղ մենք ուղիներ ենք փնտրում բարձրացնելու նրանց ձայնը:

Մենք անհանգտանում ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր տուժել են Սիրիայում անխնա բռնության և մարդկային աղետի պատճառով: Անհամար թվով անմեղ երեխաներ, կանայք և տղամարդիկ են սպանվում, վիրավորվում և հեռացվում իրենց տներից: Մենք լսում ենք նրանց լացի ձայնը՝ գիտենալով, որ երբ «մեկը պառապում է, մենք էլ ենք տառապում իր հետ» (Ա Կորնթ. 12:26):

Երկրում տիրող ճգնաժամին ոչ մի ռազմական լուծում չի լինի: Ջանալով հավատարիմ լինել բոլոր մարդ արարածների հանդեպ Աստծո սիրուն և նաև միջազգային հումանիտար իրավունքի համատեքստում՝ մենք ներկայացնում ենք խաղաղություն հաստատմանն ուղղված գործողությունների և ուղենիշերի այս պահանջը:

Մենք կոչ ենք անում ձեզ, որպես «Ժնև II» համագումարի մասնակիցների`

1. Հետապնդել բոլոր զինված հակամարտությունների և թշնամության անմիջապես դադարեցումը Սիրիայում: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ազատ արձակել ձեռբակալված և առևանգված անձանց: Հորդորում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջոցներ ձեռք առնել վերջ տալու Սիրիա զենքի և օտարերկրյա զինվորների հոսքին:

2. Ապահովել, որ Սիրիայի բոլոր խոցելի համայնքները և հարևան երկրներում ապաստան գտած փախստականները պատշաճ հումանիտար օգնություն ստանան: Այնտեղ, որտեղ այսպիսի մեծաքանակ բնակչություն լուրջ վտանգի մեջ է,

ամբողջական մարդասիրական մուտքը կարևոր է` համաձայն միջազգային իրավունքի և Պաշտպանության պատասխանատվության:

3. Զարգացնել բազմակողմանի և ընդգրկուն գործընթաց արդար խաղաղության հաստատման և Սիրիայի վերակառուցման համար: Հասարակության բոլոր հատվածները (ներառյալ կառավարություն, ընդդիմություն և քաղաքացիական հասարակություն) պետք է ներառվեն սիրական խնդրի լուծման մեջ Սիրիայի ժողովրդի համար: Մենք գիտակցում ենք կանանց և երիտասարդներին այս գործընթացներում ներգրավերու անհրաժեշտությունը:

«Ժնև II»-ը պետք է ձևափոխվի խաղաղություն կառուցող գործընթացի` արձագանքելով Սիրիայի ողջ ժողովրդի օրինավոր սպասումներին: Մենք առաջարկում ենք հետևյալ ուղինիշերը`

Խաղաղության հաստատմանն ուղղված որևէ գործընթաց պետք է Սիրիայից առաջնորդվի: Այն պետք է լինի թափանցիկ և վստահելի, որպեսզի սիրիացիները կարողանան վճռել իրենց երկրի ճակատագիրը: Նման գործընթացը պահանջում է Արաբական Լիգայի, ՄԱԿ-ի և ներկա ճգնաժամում ներգրավված բոլոր կողմերի կառուցողական ներգրավվածություն,

· Բոլոր ջանքերը պետք է գործադրվեն` ապահովագրելու Սիրիայի խաղաղությունը, տարածքային ամբողջականությունը և անկախությունը

· Սիրիայի հասարակության բազմաէթնիկ, բազմակրոն և բազմադավան բնույթը և ավանդույթը պետք է պահպանվի: Սիրիական հասարակության վառ խճանկարը պահանջում է հավասար իրավունքներ իր բոլոր քաղաքացիների համար: Մարդու իրավունքները, արժանապատվությունը և կրոնական ազատությունը ամենքի համար պետք է խթանվեն և պաշտպանվեն միջազգային նորմերին համապատասխան:

Որպես քրիստոնյաներ` մենք միաձայն ենք կոչ անելիս Սիրայում արդար խաղաղության հաստատման համար: Այս խաղաղությանը հասնելու նպատակով մենք պետք է միասին աշխատենք մեր մահմեդական քույրերի և եղբայրների հետ, որոնց հետ ունենք ընդհանուր պատմություն, ինչպես նաև հոգևոր և սոցիալական արժեքներ: Մենք վստահության կառուցման միջոցով ենք ջանում աշխատել հանուն ազգային հաշտության և ապաքինման: «Երանի խաղաղարարներին» (Մատթ. 5:9)»:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 92473919 Անիի Ս. Փրկիչ եկեղեցի (նկարներ)
Հաջորդ նյութը Emo 2 ԷՄՈ, Էլի Մեկ Որոգայթ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 51
Նորություններ

Եկեղեցականների նոր նշանակումներ

20 Մարտի, 2024
Hovakim episkopos 215
Նորություններ

Մեծ Բրիտանիայի Հայոց թեմի առաջնորդ. Մեր հասարակությունը լիարժեք գիտակից է իրական փաստերի և կեղծ նորությունների վերաբերյալ

25 Հուլիսի, 2018
13 Hogehangist 2
Նորություններ

Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արք. Մանուկյանի համար

13 Հոկտեմբերի, 2015
12 7
Նորություններ

Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

13 Փետրվարի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?