Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
droshm1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից՝ ԴՐՈՇՄ
Քրիստոնեական

Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից՝ ԴՐՈՇՄ

Published: 27 Մայիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ԴՐՈՇՄ, Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից: Նշանակում է մկրտվածի օծում կամ կնիք, այստեղից էլ՝ Մկրտությունը և դրոշմը միասին կոչվում են նաև կնունք: Դրոշմը Մկրտության խորհրդի անբաժան մասն է: Դրոշմի արարողությունը Հայ եկեղեցին կատարում է Մկրտության հետ միասին:

 Դրոշմը հույսի, Սուրբ Հոգին ընդունելու խորհուրդն է, յուրաքանչյուր քրիստոնյայի համար հոգեգալուստ, որով Սուրբ Հոգու շնորհը, պարգևները բաշխվում են հավատացյալ անհատին: Եթե մարդը Մկրտությամբ Սուրբ Հոգին ընդունում է մաքրվելու, Աստծուն որդեգրվելու և սկզբնական մեղքը քավելու համար, ապա Դրոշմի խորհրդով Սուրբ Հոգին և նրա շնորհները տրվում են քրիստոնեական կյանքի մեջ զորանալու, կյանքի բոլոր փորձություններին ընդդիմանալու համար:
Հիսուս Քրիստոսի մկրտվելուց հետո Սուրբ Հոգին աղավնակերպ իջել է նրա վրա, որով Հիսուսը ստացել է Սուրբ Հոգու օծումն ու կնիքը (Մատթ. 3.16–17, Ղուկ. 3.21–22, Հովհ. 1.30–34): Առաքյալները Մկրտությունից անմիջապես հետո մկրտվածի վրա ձեռք են դրել և աղոթել, որպեսզի Սուրբ Հոգին ստանան, Սուրբ Հոգով կնքվեն ու դրոշմվեն (Գործք 8.14–17, 19.5–7, Եբր. 6.2–4): Սուրբգրային այս վկայություններն ու արարողությունները նկատի ունենալով՝ եկեղեցին հետագայում հաստատել է դրոշմի խորհուրդը և միացրել Մկրտության հետ, որպես նրա շարունակություն ու ավարտ:
Առաքյալների ժամանակ Սուրբ Հոգով դրոշմումը կոչվում էր օծում, օծություն (Ա Հովհ. 2.27, Բ Կորնթ. 1.21–22), օգտագործվում էր նաև կնքել բառը (Եփես. 1.13, 4.30):

 Հայ եկեղեցին, ինչպես նաև Արևելքի մյուս եկեղեցիները, դրոշմի խորհուրդը կատարում է Մկրտությունից անմիջապես հետո, ըստ Ընդհանրական եկեղեցու հնավանդ սովորության՝ համաձայն առաքյալների և սուրբ հայրերի օրենքների: Կաթոլիկ եկեղեցին XIII դ. Վերջից այս ընդհանուր սովորությունը փոփոխության է ենթարկել և դրոշմը բաժանել Մկրտությունից՝ կատարելով այն շատ ավելի ուշ: Անգլիկան եկեղեցին դրոշմը կատարում է միայն ձեռք դնելով:
Բողոքական եկեղեցիները չունեն այս խորհուրդը: Դրոշմի խորհրդի զգալի նշանը ս. Մյուռոնն է, որը խորհրդանշում է Սուրբ Հոգին: Խորհրդի կատարման առաջին մասը զգայարանների և մարմնի մասերի օծումն է ս. Մյուռոնով, որով էլ նրանցից յուրաքանչյուրին տրվում է մասնավոր շնորհ: Ճակատի կնիքը անապական պարգևների համար է, աչքերինը՝ լուսավորության համար, որ երբեք մահ չտեսնեն, ականջներինը՝ Աստծո պատվիրանները լսելու, հոտոտելիքինը՝ կյանքի անուշության բույրը զգալու համար, բերանինը՝ որ այն ամուր մնա շրթունքների պահպանության ներքո, ձեռքերինը՝ առաքինի և բարի գործեր կատարելու համար, սրտինը՝ որ սիրտը սրբության մեջ հաստատվի, և ճշմարիտ Հոգին իր մեջ նորոգվի, մեջքինը՝ որ լինի ամուր վահան չարի բոլոր թունավոր նետերին դիմադրելու համար, ոտքերինը՝ որ նրանք անսասան ընթանան հավիտենական կյանքի ճանապարհով: (Կաթոլիկ եկեղեցին միայն խաչաձև դրոշմում է ճակատը): Երկրորդ մասը ընծայումն է ս. Սեղանին, նվիրումը Աստծուն՝ երեք անգամ երկրպագելով: Երրորդ մասը, ի լրումն այս բոլորի, Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան ճաշակումն է (Հաղորդություն), նոր՝ աստվածային անվախճան կյանքի ընդունումը: Քահանան օծում է «Կնիքս հանուն Հիսուս Քրիստոսի» բառերով, իսկ վերջում ասում. «Խաղաղություն քեզ, Աստծո փրկյալ, խաղաղություն քեզ Աստծո օծյալ» խոսքերը: «Պահպանիչ»-ով և «Հայր մեր»-ով ավարտվում է արարողությունը: Հայ եկեղեցում դրոշմի խորհուրդը կատարում է քահանան կամ եպիսկոպոսը, մինչդեռ Կաթոլիկ եկեղեցում այն վերապահված է միայն եպիսկոպոսին: Դրոշմը, ինչպես և Մկրտությունը, անկրկնելի է. Հայ եկեղեցին այն մատակարարում է միայն չմկրտվածներին:
Արտաշես Ղազարյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը mel Աղանդավորները հավաքներ են անցկացնում Մոնումենտում
Հաջորդ նյութը epesos Եփեսոսի գ տիեզերական ժողով 431 թ.

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Ekeghecu nshanakutuny
Քրիստոնեական

Ի՞նչ է Եկեղեցին: Ի՞նչ է նշանակում քրիստոնեական Եկեղեցի

23 Հոկտեմբերի, 2017
Araqelakanutyun 1 Araqelakan
Քրիստոնեական

Առաքելականության և Հայ Եկեղեցու առաքելական կոչվելու մասին

2 Օգոստոսի, 2017
91660256
Քրիստոնեական

Կրոնն է բարոյականության աղբյուրը

28 Սեպտեմբերի, 2014

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?