Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Kalkata 21
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Նորություններ
Libananai socp nakharar 2
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարարին
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 3 Գշ. ԱԿ. Սրբոցն Եւստաթէոսի եւ կնոջ նորա Թէոփիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կուսանացն Երմոնեայ եւ Նեքտարինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 2 Բշ. ԱՁ. Սրբոյն Դաւթի Դւնեցւոյն եւ սրբոց վկայիցն Ղամբէոսի եւ Ղամբէուհւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 1 † Կիր. ԴԿ. Գ կիր. զկնի Ս. Խաչին: Տօն է Վարագայ Սրբոյ Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mayr Ator 4
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ԷՋՄԻԱԾՆԻ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1441
Քրիստոնեական

ԷՋՄԻԱԾՆԻ ԱԶԳԱՅԻՆ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1441

Published 21 Մայիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
????????????????????????????????????
ԿԻՍՎԵԼ

 Վաղարշապատի ազգային ժողով, հրավիրվել է Հայոց կաթողիկոսությունը Էջմիածնում վերահաստատելու նպատակով: Պատմաքաղաքական դեպքերի բերումով 484-ից ի վեր Հայոց կաթողիկոսությունը թողել էր իր նախնական աթոռանիստ Վաղարշապատը և տեղից տեղ փոխադրվել (Դվին, Արգինա, Անի, 1105-ից՝ Կիլիկիա, Հռոմկլա, Սիս. տես Կաթողիկոսություն ամենայն հայոց): Կիլիկիայի Հայկական պետության անկումից (1375) հետո Սսի Հայոց կաթողիկոսությունն ընկել է քաղաքական, տնտեսական, հոգևոր-մշակութային ծանր վիճակի մեջ: Դժվարացել է պայքարը նաև Կաթոլիկ եկեղեցու ոտնձգությունների, ունիթորության և կաթոլիկ քարոզիչների (միսիոներների) դեմ: Այդպիսի աննպաստ պայմաններում Հայոց կաթողիկոսությունն անզոր էր օտար երկրներում ստեղծված հայկական գաղութների հետ մշտական կապեր հաստատել, ուսումնական կենտրոններ ստեղծել և տարասփյուռ զանգվածներին ազգային ավանդույթներով շաղկապել:

 Մեկուսանալով Կիլիկիայում՝ այն կտրվել էր բուն Հայաստանից ու ժողովրդից, կորցրել կրոն. ու քաղքական երբեմնի կենտրոնի նշանակությունը, ուստի հայ հասարակական քաղաքական, կրոնաեկեղեցական ու մշակույթի գործիչները դեռևս XIII դ. վերջից ձգտել են Հայոց կաթողիկոսությունը տեղափոխել Հայաստան: Սակայն միայն XV դ. 1-ին կեսին, երբ կարակոյունլու Ջհանշահի տիրապետության (1437–67) օրոք համեմատաբար խաղաղ էր երկրի կենտրոն Այրարատում, հայ աշխարհիկ գործիչներն ու հոգևորականները միջոցներ են ձեռնարկել Հայոց կաթողիկոսությունը Վաղարշապատում վերահաստատելու: Ապագա կաթողիկոսանիստը տնտեսապես ամրապնդելու նպատակով Սյունյաց իշխան Ռուստամ Օրբելյանը 1431- ին, վաճառքի անվան տակ, Էջմիածնի վանքին է նվիրել 7 գյուղ: Ստանալով Ջհանշահի հավանությունը և նրա հանձնարարությամբ՝ Երևանի ամիրա Յաղուբ բեկի աջակցությունը՝ Հովհաննես Հերմոնեցին և Թովմա Մեծոփեցին 1439-ից սկսել են նախապատրաստել Վաղարշապատի ժողովը: Նամակներ են հղել և ստացել հայ հոգևորականների ու աշխարհիկ խոշոր գործիչների, նաև Կիլիկիայի 4 թեմակալ եպիսկոպոսների գրավոր համաձայնությունը: Միաժամանակ, 1440-ի վերջին Սսի կաթողիկոսարանից անհայտացել է Լուսավորչի Աջը, ինչը հեշտացրել է կաթողիկոսական աթոռի տեղափոխության հարցը (Հայ եկեղեցու ավանդական կանոնադրությամբ կաթողիկոսարանում պարտադիր է ս. Գրիգոր Լուսավորչի Աջի առկայությունը, որը համարվում է կաթողիկոսական աստիճանի խորհրդանիշը, և որի զորությամբ են տրվում օրհնություններն ու կատարվում օծումները):

 1441-ի սկզբին Հովհաննես Հերմոնեցին Էջմիածնում կայանալիք ժողովին մասնակցելու համար շրջաբերական հրավիրագրեր է հղել հոգևոր-եկեղեցական, հասարակական քաղաքական ու մշակույթի նշանավոր գործիչներին: Էջմիածնի ազգային եկեղեցական ժողովը նշանակված էր ս. Զատկից (1441-ի ապրիլի 16-ից) հետո:

 Մայիսի սկզբին մասնակիցները հավաքվել են Երևանում և մեծ շուքով մեկնել Վաղարշապատ: Մայիսի 2-րդ կեսին տեղի է ունեցել Է. ազգային եկեղեցական ժողովը, որին մասնակցել է ավելի քան 300 մարդ, այդ թվում հանվանե՝ 4 արքեպիսկոպոս, 12 եպիսկոպոս, 21 վարդապետ, ինչպես նաև այլ հոգևորականներ, աշխարհականներ և ժողովրդի ներկայացուցիչներ: Էջմիածնի ազգային եկեղեցական ժողովի որոշումներին նախօրոք գրավոր համաձայնություն էին տվել Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ Աղթամարցին, 7 եպիսկոպոսներ և 16 վարդապետներ: Իր համաձայնությունն էր տվել նաև Գանձասարի կաթողիկոս Հովհաննես Հասան-Ջալալյանը: Հրավիրված էր և Հայոց կաթողիկոս Գրիգոր Թ Մուսաբեկյանցը, որը թեպետ մերժել էր հրավերը և չէր ցանկացել հեռանալ Սսից, սակայն արգելք չէր հարուցել: Էջմիածնի ազգային եկեղեցական ժողովը կրել է համազգային բնույթ և ընթացել հայ եկեղեցական կանոնների հիման վրա՝ օրինականության և վավերականության սահմաններում: Քանի որ Գրիգոր Թ Մուսաբեկյանցը հրաժարվել էր ներկայանալ ժողովին և վերաօծվել կաթողիկոս, ապա առաջադրվել են ուրիշ թեկնածուներ (Զաքարիա Հավուցթառեցի, Հովհաննես Հերմոնեցի, Զաքարիա Աղթամարցի, Գրիգոր Արտազեցի), սակայն, հավանաբար կողմերի հավասար քվեների պատճառով, կաթողիկոս է ընտրվել չեզոք անձ՝ Կիրակոս վրդ. Վիրապեցին: Էջմիածնի ազգային եկեղեցական ժողովից որոշ ժամանակ անց հայտնաբերվել է նաև Լուսավորչի Աջը և վերահաստատվել Մայր աթոռ Ս. Էջմիածնում, որով վավերականացվել է կաթողիկոս. գահակալությունը Վաղարշապատում:

Գրկ. Թովմա Մեծոփեցի, Յիշատակարան, Թ., 1892: Օրմանյան Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914: Հովսեփյան Գ., Թովմա Մեծոփեցու կյանքը, Վաղպատ, 1914: Լեո, Երկ. ժող., հ. 3, գիրք 1, Ե., 1969:

Աղբյուր՝ Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 21 9 Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Հաջորդ նյութը Sevani Astvacamor patker «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Kalkata 21
Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Նորություններ
Libananai socp nakharar 2
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի Հանրապետության սոցիալական հարցերի նախարարին
Նորություններ
Mayr Ator 957
Հետաձգվել է Մյուռոնօրհնեքի արարողությունը
Նորություններ
Mayr Ator 397
Եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի
Նորություններ
xachverac 16
Խաչվերացի թափորը Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ

Ընթերցեք նաև

Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023
Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?