Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Կատարվեց Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հուղարկավորության արարողությունը (նկարներ, տեսանյութ)
Նորություններ

Կատարվեց Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հուղարկավորության արարողությունը (նկարներ, տեսանյութ)

Published: 11 Մարտի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մարտի 11-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Ուկրաինայի հայոց թեմիառաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի հուղարկավորության արարողությունը:

Հրաժեշտի համար հանգուցյալ Գրիգորիս Սրբազանի աճյունը դրվեց Ս. Գայանե վանքում, ուր և կատարվեց Եկեղեցու կարգը` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր ցավակցական խոսքը բերեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ողջ միաբանությանը, հանգուցյալ Սրբազանի հարազատներին ու մտերիմներին և ներկա հավատավոր ժողովրդին:

«Մենք համախմբվել ենք այստեղ վերջին անգամ մեր սերը, հարգանքը և աղոթքը բերելու իրեն և ուղեկցելու դեպի երկնային լուսեղեն բարձունքներ և օթևաններ», — ասաց Նորին Սրբությունը:

Մասնավորապես անդրադառնալով բարեհիշատակ Գրիգորիս Սրբազանի մարդկային կերպարին և նվիրյալ ծառայությանը` Հայոց Հովվապետը նշեց. «Գրիգորիս սրբազանին ճանաչում ենք ուսանողական տարիներից: …Մարդամոտ էր, ընկերասեր և անմիջական իր փոխհարաբերություններում: Այդ տարիներից ճանաչեցինք իրեն որպես եկեղեցասեր, հայրենասեր, բարի հոգու տեր մի անձնավորության, և հետագա տարիներին նա եկեղեցական ասպարեզում այդ բոլոր աստվածաշնորհ հատկանիշները լավագույնս դրսևորեց` շահելով մարդկանց սրտերն ու հոգիները, վայելելով հարգանքը հավատավոր մեր զավակների: Գրիգորիս Սրբազանն օրինակելի էր էջմիածնասիրության իր նախանձախնդրության մեջ: Նա հովվական և առաջնորդական իր կյանքն ապրեց երջանկության մեջ, քանի որ գիտեր, որ իր ազգին և Եկեղեցուն ծառայելու ճշմարիտ ուղի է ընտրել ու ամբողջովին նվիրվեց այդ ծառայությանը: Ծառայեց ինչպես Հայրենիքում, այնպես և Սփյուռքում, ամեն տեղ արժանացավ իր հավատացյալների սիրուն և հարգանքին:

…Մենք ցավ ենք ապրում կորստով մեր սիրելի Սրբազանի: Նա` որպես եկեղեցու սպասավոր և որպես Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ, դեռ անելիքներ ուներ: Ուկրաինայում իրականացվելիք ծրագրեր էր ձեռնարկել, նախաձեռնել էր Կիև քաղաքում եկեղեցու կառուցումը և խանդավառ կերպով ապրում էր այդ ծրագրով: Անհոգնաբեկ ջանքեր էր ի գործ դնում, որպեսզի շենանա ու պայծառանա Ուրաինայի հայոց թեմը: Երկրի համար դժվարին ժամանակներում անգամ նա ամենուրեք էր` իր համայնքներում ու ծուխերում` գոտեպնդելու իր հավատավոր ժողովրդին այս ծանր վիճակում»:

Խոսքի ավարտին Նորին Սրբությունը մաղթեց, որ հանգուցյալ Սրբազանի հոգին երկնային օթևաններում շարունակի ցնծալ ու բերկրալ` տեսնելով իր հոգևոր եղբայրների ծառայագործության նվիրական առաքելության մեջ արձանագրվող ձեռքբերումները:

Այնուհետև սգո թափորը շարժվեց դեպի Մայր Աթոռի միաբանական գերեզմանատուն, ուր նախագահությամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կատարվեց հանգուցյալ Սրբազանի թաղման կարգը:

Հուղարկավորությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և Մայր Աթոռի միաբաններ, Շիրակի և Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունների, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, Ուկրաինայի հայոց թեմի համայնքների պատասխանատուներ:

11-1

11-2

11-3

11-4

11-5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Qarer Խելացի վաճառականը (բարոյախրատական պատում)
Հաջորդ նյութը Anurjner Սխալ են ու պիտի ձախողվեն մեր ազգին Քրիստոսից զրկողները

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

13.16
Նորություններ

Ավագ Հինգշաբթին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

13 Ապրիլի, 2017
01 Vehapar scaled
Նորություններ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ

31 Դեկտեմբերի, 2020
05 Cnund 2019
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը հղեց Տիրոջ Ս. Ծննդյան և Աստվածհայտնության ավետիսը (նկարներ)

6 Հունվարի, 2019
Garegin A 8
Նորություններ

Կատարվեց հոգեհանգիստ Գարեգին Ա Հայրապետի հոգու խաղաղության համար (նկարներ)

28 Հունիսի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?