Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Xuleri hamaynq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Խուլերի աշխարհը շատ բան ունի սովորեցնելու
Նորություններ

Խուլերի աշխարհը շատ բան ունի սովորեցնելու

Published: 8 Սեպտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մեկ օր խուլերի համայնքում

«Յուրաքանչյուր ոք պետք է կարողանա լսել լռության ձայնը. հաճախ մենք, աղմուկի մեջ լինելով, տարատեսակ ձայներ լսելով, չենք լսում այն, ինչն ամենակարևորն է`Աստծո ձայնը… Այս առումով, փաստորեն, խուլերն առավելություն ունեն»-ասում է Հարություն սարկավագ Տեր-Ասատրյանը: Նա Գևորգյան հոգևոր ճեմարանի ժեստերի լեզվի խմբակի սաներից է: Արդեն երեք տարի գործող այս խմբակում ճեմարանականները հնարավորություն ունեն սովորելու ժեստերի լեզուն, ծանոթանալու այս յուրահատուկ աշխարհի մշակույթին ու առանձնահատկություններին: «Սա շատ կարևոր է մեզ համար`որպես ապագա հոգևորականների, փորձել մեր ուժերի ներածին չափով ներդրում ունենալ այդ աշխարհում, առավել զորացնել եկեղեցու հանդեպ սերը»: Իսկ եկեղեցու հանդեպ սերն արդեն արթնացել է խուլերի մեջ`շնորհիվ Տ. Եսայի քահանա Արթենյանի, ով խուլերի հետ արդեն երկար տարիներ աշխատող և ժեստերի լեզվին տիրապետող առայժմ միակ հոգևորականն է: Նա Աստծո կամքով խուլերի հետ իր աշխատանքը սկսեց այն ժամանակ, երբ նրանք արդեն սկսել էին հաճախել աղանդավորական խմբեր: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ «Կամք և կորով» հասարակական կազմակերպության նախագահ Մարի Պահուտյանը դիմեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանին և հոգևորականի օգնություն խնդրեց, հոգևորական, ով կկամենար խուլերի հետ հաղորդակցվել իրենց իսկ լեզվով: Սրբազանը չմերժեց խնդրանքը, իսկ Տեր Եսային ոչ միայն պատրաստակամությամբ համաձայնեց աշխատել խուլերի հետ, այլեւ մեկ տարվա ընթացքում յուրացրեց ժեստերի լեզուն: Տեր Եսայու և ժեստերի լեզվի թարգմանչի ջանքերով Սբ Երրորդություն եկեղեցում ստեղծվեցին խուլերի զարգացման համար բոլոր պայմանները` երկլեզու ուսուցման դասեր, պարի, մնջախաղի խմբակներ, ստվերային թատրոն և այլն: Այս ամենը նաև հնարավորություն տվեց խուլերին ծանոթանալու, շփվելու միմյանց հետ, ընկերներ ձեռք բերելու: Սբ Երրորդություն եկեղեցում նաև ամեն տարի մեծ շուքով նշվում է խուլերի միջազգային օրը: Այժմ, երբ Տեր Եսային արդեն սպասավորում է Երևանի առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցում, խուլերն այստեղ էլ երբեք չեն բացակայում Պատարագներից: «Պատարագին մասնակցելիս մեր հոգու միջի վատը, լարվածությունն անցնում է, թեթևություն ենք զգում, հաղորդություն ստանալիս էլ մաքրվում ենք մեղքերից»,-ասում են խուլերը:
Տեր Եսային սիրում է կրկնել, որ խուլերը խուլ են այնքան ժամանակ, քանի դեռ չենք լսում իրենց: Մենք թարգմանչի օգնությամբ լսեցինք նրանց, փորձեցինք թափանցել այս հեքիաթային ու հրաշք աշխարհը, ջերմացանք խուլերի մեծ սիրո արևով`մեզ հետ մի շող տանելով այդ արևից: Եվ այսպես, խոսում են խուլերը:
Օֆելյա. «Ես նախկինում շատ խնդիրներ եմ ունեցել, սարսափելի վիճակում էի, երբ եկեղեցի եկա: Զատիկի օրն էր: Տեսնելով, որ բոլորն ինձանից երիտասարդ են, չգիտեի ինչ անել, ինձ համար դժվար էր: Ժեստերի լեզվով հասկացա Պատարագը, Հաղորդության խորհուրդը: Եվ երբ առաջին անգամ Հաղորդություն ստացա, մեծ թեթևություն զգացի: Դա առիթ եղավ, որ ես պարզապես կպչեմ եկեղեցուն: Հիմա հոգուս մեջ մեծ թեթևություն եմ զգում, ուրախ եմ, հանգիստ, ամեն ինչ փոխվել է իմ կյանքում:Այստեղ լուծվել են բոլոր խնդիրները»:
Էմմա. «Եկեղեցի գալիս եմ արդեն երկու տարի: Վերջերս մկրտվել եմ: Մկրտվելուց հետո իմ մեջ մեծ փոփոխություն զգացի, վերացա փողոցի, առօրյա հոտերից, իրականությունից և զգացի եկեղեցու, հրեշտակի բույրը… Գիտեմ, որ Աստված միշտ ինձ հետ է, բայց եկեղեցի գալիս առավել եմ զգում Նրա հզոր ներկայությունը`իմ կողքին, իմ վերևում…զգում, որ Նա ընդունել է ինձ Իր տան մեջ…»:
Էդիկ. «Ես կարծես սոսնձվեմ այստեղ: Եկեղեցին իմ տունն է, իմ հարազատը, իմ արյունը: Ես պարզապես ուզում եմ ծառայել եկեղեցում, ամեն ինչ անել` ինչպես որ կարող եմ, պատրաստ եմ ամենավերջին աշխատանքը կատարելու այստեղ`որպես Աստծո սպասավոր…»:
Գրետա. «Այստեղ եկել եմ յոթ տարի առաջ: Եկեղեցու ճանապարհը մի տեսակ բաց, կանչող ճանապարհ էր, որ իմ հոգին թափանցեց: Հիմա, երբ ետ եմ նայում, տեսնում եմ, որ այդ լուսավոր ճամփա էր, լույս, որ ինձ կանչում էր: Ես շատ էի տխրում, որ մկրտված չեմ (քավոր չունեի) ու չեմ կարող Հաղորդություն ստանալ: Եվ Աստված Օձունում լսեց մեր սրտանց աղոթքը. մեկ շաբաթ հետո եկեղեցում Պատարագի ժամանակ, երբ դարձյալ աղոթում էի մկրտվելու համար, մեր կողքին կանգնած մի խուլ տղա ասաց, որ պատրաստ է ինձ քավոր լինելու: Զարմացել էի` ինչպես նախկինում չեմ նկատել իրեն: Ես երկար եմ մտածել այդ մասին. այդպես է և կյանքում. հաճախ Աստծո ուղարկած հրաշքը հենց մեր կողքին է, բայց մենք չենք նկատում այն, միշտ մեզանից հեռու ենք փնտրում: Երբեք չեմ մոռանա իմ մկրտվելու օրը. ես մայրիկիս հետ միշտ խնդիրներ եմ ունեցել, քանի որ չէր թողնում եկեղեցի գալ: Այդ օրը նա շատ լուռ ու խոնարհ էր, նա համաձայնել էր, որ ես Աստծո զավակը դառնամ…»:
Գևորգ. «Եկեղեցի հաճախում եմ արդեն 5 տարի: Այստեղ կա հոգևոր հայր, ժեստերի լեզվի թարգմանիչ` մարդիկ, ովքեր անտարբեր չեն մեր նկատմամբ, կա ջերմություն, այստեղ ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին ես կամ: Իմ կյանքն արդեն չեմ պատկերացնում առանց եկեղեցու: Այստեղ նաև մասնագիտություն եմ սովորել`խոհարարություն, վարսավիրություն»:
«Տեր հայրը միշտ և ամեն հարցում հոր պես մեր կողքին է, իսկ ժեստերի լեզվի թարգմանիչն օգնում է, որ մենք մեզ լիարժեք զգանք»,-ասում են խուլերը: Արդեն ավարտին է մոտենում մանկական Աստվածաշնչի`ժեստերի լեզվով թարգմանությունը: Այս Աստվածաշունչը շնորհակալություն է Տեր Հորը` խուլերի համայնքի նկատմամբ հոգատարության և ուշադրության համար: Սակայն սա դեռ ամենը չէ. «Մենք բոլորս Աստծո համար պահած բաներ ունենք, չենք սահմանափակվելու այս ամենով»,-ասում են խուլերը: Այժմ` տարիներ անց կարելի է ասել, որ այս համայնքում Տեր Եսայու ցանած և խնամած հոգևոր սերմերն արդեն աճել և պտուղ են տալիս: Նրանց համար եկեղեցին հարազատ տուն է, իրենք` մեծ ընտանիքի անդամներ, այստեղ ամեն ինչ միասին է, միախառնված են նաև տխրության, ուրախության, լացի, ծիծաղի ելէջները:

«Խուլերը`որպես մարդկային կերպար մեզ շատ բան ունեն սովորեցնելու`իրենց պարզ բնավորությամբ, անմիջականությամբ, սրտաբաց վերաբերմունքով, իրենց`ուղիղ քո սրտի հետ խոսելու ունակությամբ…»,-ասում է Հարություն սարկավագը: «Ինձ գերում է խուլերի մշակույթը, անկեղծությունը, շիտակությունը: Երբ խուլերն ընդունում են դիմացինին, ամբողջովին նվիրվում են նրան»,-նշում է մասնագիտությամբ մշակութաբան, ճեմարանի 1-ին լսարանի սան Ժորա Հակոբյանը:

Ճեմարանականների և խուլերի համայնքի միջև արդեն սերտ կապ է ձևավորվել: Խուլերի համար կարևոր է շփումը ապագա հոգևորականների հետ, ովքեր ընկեր ու խորհրդատու են նրանց համար: Իսկ ճեմարանականների համար ժեստերի լեզվի յուրաքանչյուր դաս մի նոր բացահայտում է: «Եվ այս բացահայտումները, որ կաթիլ առ կաթիլ հավաքվում են իմ մեջ, մղում են դեպի էլ ավելին իմանալու: Խուլերը մեծ կարիք ունեն հոգևոր խնամքի ու հոգևոր դաստիարակության: Եվ, կարծում եմ, Աստծո կամոք մեզ կհաջողվի լավագույնս լուրացնել այս դասընթացը և մեր ստացածը ծառայեցնել ի նպաստ եկեղեցու և խուլերի համայնքի»,-նշում է Ժորան: Նրա ընդգծում է նաև, որ «խուլերը սեփական կարծիքն անկեղծ, ազատ  արտահայտելու դիրքորոշում ունեն. մի գիծ, որ հաճախ պակասում է մեր հասարակությանը: Մենք հաճախ հաշվենկատորեն չենք ասում այն, ինչ մտածում ենք: Մեզ պակասում է նաև իրենց անկեղծությունը, համբերատարությունը, բարությունը…այս ամենը խորհելու տեղիք է տալիս…»:

Աղբյուրը`«Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ, 2015թ., օգոստոս Ա-Բ, թիվ 14 (362), հեղ.`Մարիամ Ավետիսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Սեպտեմբերի 7 Բշ. Ա օր Ս. Խաչի պահոց
Հաջորդ նյութը Legend siro masin Լեգենդ սիրո մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

21 1
Նորություններ

Շահե վարդապետին շնորհվեց ծայրագույն վարդապետության աստիճան (նկարներ)

21 Փետրվարի, 2016
Kartas 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին (տեսանյութ)

19 Ապրիլի, 2024
Sahak Mashalyan247
Նորություններ

Ձեր կյանքի մեջ էլ, եթե փուշ կա, սպասեք ծաղիկներին. Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյան (տեսանյութ)

10 Հունիսի, 2021
Tavushy hanun hayreniqi
Նորություններ

ՀԱԵ-ի թեմեր, որոնք աջակցություն են հայտնել Բագրատ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ սկիզբ առած շարժմանը

8 Մայիսի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?