Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
26 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ընդունելություններ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Ընդունելություններ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

Published: 27 Ապրիլի, 2015
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 24-26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպումներ ունեցավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քույր Եկեղեցիների հոգևոր պետերի և Քրիստոնեական տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչների, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցների պատասխանատուների հետ:

Նորին Սրբությունն առանձին հանդիպումներ ունեցավ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ընտանիքի հովվապետերից` Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ի, Ասորի Ուղղափառ Եկեղեցու և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մորան Մոր Եփրեմ Բ-ի և Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու պետ և Մալանկարայի Միտրոպոլիտ Նորին Սրբություն Բասելիոս Մար Թոմա Պաուլոս Բ-ի հետ` շնորհակալություն հայտնելով այս օրերին Հայ Եկեղեցուն և ժողովրդին ցուցաբերած զորակցության և Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը` նրանց աղոթական մասնակցության համար: Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ ի Քրիստոս հոգևոր եղբայրների ներկայությունը Հայաստանում ոչ միայն մեծ մխիթարություն էր հայ ժողովրդի համար, այլև պատգամ էր ողջ աշխարհին, որ Քրիստոսի Եկեղեցու անդամները բաժանում են միմյանց և ուրախությունը, և տխրությունը:

Ամենայն Հայոց Հայրապետը նաև հանդիպում ունեցավ Անտիոքի և Համայն Արևելքի Հույն Ուղղափառ Պատրիարք Նորին Ամենապատվություն Յուհաննա Ժ-ի հետ: Նորին Սրբությունը և Պատրիարքը մասնավորապես մտահոգությամբ անդրադարձան Մերձավոր Արևելքի երկրներում բնակվող քրիստոնյաների ծանր վիճակին: Այս կապակցությամբ Գարեգին Բ Կաթողիկոսն աղոթքով մաղթեց, որ Բարձրյալը զորացնի Պատրիարքին և նրա հոտին` դիմագրավելու բոլոր դժվարությունները: Հետաքրքրվելով ամիսներ առաջ առևանգված պատրիարքության երկու բարձրաստիճան եկեղեցականների ճակատագրով` Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ վերջիններս Աստծու ողորմությամբ ապահով կվերադառնան իրենց ծառայությանը:

Այս օրերին Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսին հրաժեշտ տվեցին նաև Ուղղափառ Եկեղեցիների պատվիրակությունները` գլխավորությամբ Պրահայի Արքեպիսկոպոս, Չեխիայի և Սլովակիայի Միտրոպոլիտ Նորին Ամենապատվություն Ռաստիսլավի, Վաշինգթոնի Արքեպիսկոպոս, Համայն Ամերիկայի և Կանադայի Միտրոպոլիտ Նորին Ամենապատվություն Տիխոնի, Սանկտ Պետերբուրգի և Լադոժսկի Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Վարսոնոֆիի (Ռուս Ուղղափառ Եկեղեցի), Զիմբաբվեի Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Սերաֆիմի (Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պատրիարքություն), Նորին Սրբազնություն Միտրոպոլիտ Տիմոթեոս Վոստրացիի (Երուսաղեմի և Համայն Պաղեստինի Պատրիարքություն), Նորին Սրբազնություն

Միտրոպոլիտ Իսայսաս Թամասոսի (Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցի), Մարաթոնի Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Մալիթոն (Հունաստանի Ուղղափառ Եկեղեցի), Նորին Սրբազնություն Միտրոպոլիտ Նաում Ռուսսեանի (Բուլղարիայի Պատրիարքություն), Նորին Սրբազնություն Միտրոպոլիտ Քրիզոստոմոսի (Սերբիայի Ուղղափառ Եկեղեցի): Իր գոհունակությունը հայտնելով Քույր Եկեղեցիների պատվիրակների մասնակցության առիթով` Հայոց Հայրապետը մաղթեց, որ Քրիստոսի Եկեղեցին միշտ զորեղ լինի և մշտապես իր ձայնը հնչեցնի հանուն արդարության, մարդասիրության և խաղաղության:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր գնահատանքը հայտնեց նաև ոգեկոչման արարողություններին իրենց մասնակցությունը բերած Անգլիկան Եկեղեցու պատվիրակներին` Լոնդոնի Եպիսկոպոս Նորին Սրբազնություն Հոն Ռիչարդ Չարթրես (Անգլիկան Եկեղեցի), Նորին Սրբազնություն Եպիսկոպոս Ենոք Թոմբեին ու Նորին Սրբազնություն Եպիսկոպոս Ռաջաֆի Թեմին (Սուդանի Անգլիկան Եկեղեցի): Այս առիթով Լոնդոնի Եպիսկոպոսն Հայոց Հայրապետին հանձնեց Քենթրբերիի Արքեպիսկոպոս Ջասթին Վելբիի զորակցության գրությունը:

Այս ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բողոքական Տուրկուի և Ֆինլանդիայի Արքեպիսկոպոս Էմերիտուս Նորին Սրբազնություն Յուկկա Պաարմային, Նորին Սրբազնություն Անդերս Բորրե Գադեգաարդին (Դանիայի Լյութերական Եկեղեցի), Հելգա Հոգլանդ Բիֆուգլիենին (Նորվեգիայի Եկեղեցի), Արքեպիսկոպոս Էմերիտուս Նորին Սրբազնություն Արներս Վայրիդին (Շվեդիայի Եկեղեցի), ինչպես նաև միջեկեղեցական և միջկրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Դոկտ. Օլավ Թվեյթին, Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նախագահ Նորին Սրբազնություն Քրիստոֆեր Հիլլին, ԱՄՆ Եկեղեցիների Ազգային Խորհրդի գլխավոր քարտուղար Ջիմ Վինքլերին և «Կրոնները Հանուն Խաղաղության» կազմակերպության նախագահ Նորին Սրբազնություն Գուննար Շթելսեթթին:

26-1

26-2

26-3

26-4

26-5

26-6

26-7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hovnanian 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հովնանյան» դպրոցի սաներին
Հաջորդ նյութը Ekexecwu davanaqy ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍԲ. ԵԿԵՂԵՑՈՒ ԴԱՎԱՆԱՆՔԸ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 51
Նորություններ

Եկեղեցականների նոր նշանակումներ

20 Մարտի, 2024
13.06
Նորություններ

Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի հայկական դպրոցի աշակերտներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)

10 Հունիսի, 2022
18 2
Նորություններ

Ուխտավորներ Գերմանիայից այցելեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածին (նկարներ)

19 Հուլիսի, 2017
Ghkh12
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում հոգևոր, կրոնական որևէ վտանգ չի տեսնում

13 Նոյեմբերի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?