Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 23 Եշ. ԲՁ. Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
WNC 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Էկումենիկ աղոթք Վաշինգտոնում (նկարներ)
Նորություններ

Էկումենիկ աղոթք Վաշինգտոնում (նկարներ)

Published 8 Մայիսի, 2015
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայիսի 7-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում մասնակցեցին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված էկումենիկ արարողությանը:

Էկումենիկ աղոթքին մասնակցում էին նաև ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, ԱՄՆ եկեղեցիների հոգևոր առաջնորդներ, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը, դիվանագետներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ԱՄՆ հայ համայնքի անդամներ:

Էկումենիկ արարողությունն եզրափակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամով:

Ն.Ս.Օ.Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ

ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ԷԿՈՒՄԵՆԻԿ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ. Ամէն:

«Երանի որ քաղցեալ և ծարաւի իցեն արդարութեան,

զի նոքա յագեսցին» (Մատթ. Ե. 6):

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,

Մեծարգո Փոխնախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգների,

Ի Քրիստոս հոգևոր եղբայրներ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,

Եվ Պատրիարք Ասորի Ուղղափառ Եկեղեցու,

Շնորհազարդ եղբայրներ,

Բարձրապատիվ այրեր,

Սիրելի բարեպաշտ զավակներ մեր Սուրբ Եկեղեցու:

Քրիստոսավանդ սիրով և «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» մշտանորոգ և կենարար ավետիսով, որ մեր շուրթերին է Հինանց այս օրերին, ողջունում ենք ձեզ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման էկումենիկ արարողությանը Վաշինգտոնի Ազգային նվիրական այս տաճարում:

Փրկչի հարության իսկության հանդեպ անսասան մեր հավատքը հաստատուն է պահում մեր հույսը, որ Տիրոջ խոսքի համաձայն հագենալու են բոլոր նրանք, ովքեր արդարության քաղցն ու ծարավն ունեն:

Քրիստոսի հարության և ավանդած այս խոսքերի հավատով մեր ժողովրդի զավակները նույն երկրում ապրող այլազգի իրենց եղբայրների ու քույրերի հետ այս օրերին աշխարհի բոլոր ծագերում ի մի եկան՝ մեկ անգամ ևս հիշելու Հայոց Ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ նահատակներին, բայց նաև՝ քաջալերվելու և ցնծալու ազգն ու հավատքը չուրանալու, Քրիստոսի համար նահատակվելու նրանց հոգևոր սխրանքով:

Հայոց Ցեղասպանության ոճրի ահռելիության և ահավորության հանդիման նսեմացան պատմության ընթացքում մեր ժողովրդին բաժին ընկած տառապանքի ու կորուստների մյուս դրվագները: Եղեռնի տարողության և աշխարհի անտարբերության անհամատեղելի իրողության առջև մեր ժողովուրդն անցնող 100 տարիների ընթացքում ամենից առավել քաղցն ու ծարավն ունեցավ արդարության:

Ինչպես առաջին դարերում աշխարհի հզորները մերժեցին ընդունել Հիսուսի հարության ճշմարտությունը, այնպես էլ 100 տարիների ընթացքում եղան Հայոց Ցեղասպանության իսկության անժխտելիությունը ժխտողներ, անուրանալիությունը ուրացողներ: Պետությունների մասնավոր շահերի և քաղաքականության զոհասեղանին բազմիս ողջակիզվեց մեր ժողովրդի արդարության պահանջը, իսկ ժխտողականությունն ու անպատժելիությունը խրախույս եղան ցեղասպանության նոր ողբերգությունների: Մեր հոգևոր եղբայր Հռոմի սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը՝ շեշտելով Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունը, Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում մեր նահատակների համար մատուցված պատարագի ընթացքին ասաց. «Չարիքը թաքցնելը կամ մերժելը նույնն է, թե թույլ տալ, որ վերքն արյունահոսի առանց վիրակապելու»: Մեր ժողովուրդը, որ վեր է հառնել Ցեղասպանության գողգոթայից, անդուլ ջանքերով կերտել նոր կյանք, պետականություն՝ իր հայրենիքի փրկված հատվածում և այսօր դիմակայում է շրջափակման և անկայուն խաղաղության դժվարություններին, որ ականատես է նաև շատերի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը, հավատում է, որ միջազգային հանրության կողմից Ցեղասպանության վերքը պիտի վիրակապվի արդարության վիրակապով: Այդ վերքը միայն հայ ժողովրդինը չէ, դա համայն մարդկության վերքն է: Այս առումով Հայոց Ցեղասպանության նկատմամբ արդարության իրագործումը հրամայական է և պարտավորություն սերունդների առջև, որպեսզի նրանց փոխանցենք առավել բարվոք աշխարհ, և նոր ցեղասպանություններ չմթագնեն մարդկության կյանքը:

Այսօր հիշելով Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակներին, մենք հիշում ենք նաև նույն ոճրագործի կողմից մահվան ենթարկված հարյուր հազարավոր ասորի և հույն քրիստոնյաներին: Հիշում ենք 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված մյուս ոճրագործությունները՝ հրեական Հոլոքոստը, Կամբոջայի, Ռուանդայի և մյուս ցեղասպանությունները:

Աշխարհի տարբեր ծագերում շարունակում ենք ականատես լինել բռնության, մարդու իրավունքների ոտնահարման, զանգվածային սպանությունների ու էթնիկ զտումների: Մարդիկ շարունակում են տառապել քաղաքական, տնտեսական, ազգամիջյան և կրոնական հակամարտություններից: Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում տեղի են ունենում անասելի ողբերգություններ: Իրենց հավատքի համար նահատակվում են նաև քրիստոնյաներ, ավերվում են սրբություններ: Այդ ավերներին օրեր առաջ հավելվեց նաև դիտավորությամբ կործանված Հալեպի Սրբոց Քառասուն մանկանց 15-րդ դարի հայկական եկեղեցին:

Չդադարող և տագնապահարույց այս ցավալի իրավիճակները, Հայոց Ցեղասպանության սրբադասված նահատակների և մյուս ցեղասպանությունների ու ոճիրների զոհերի հիշատակը պարտավորեցնում է մեզ միջազգային իրավունքի ընձեռած բոլոր հնարավորություններով, այլև միջկրոնական ու միջեկեղեցական համագործակցությամբ քայլեր ձեռնարկել՝ կանխելու համար մարդկության և մարդկային կյանքի ու արժանապատվության դեմ գործվող չարիքներն ու եղեռնագործությունները: Ընդհանուր այս մտահոգության առջև ամենքս՝ պետություն, եկեղեցի, հասարակություն, պետք է հոգանք, որ 21-րդ դարի գիտատեխնիկական առաջընթացին ներդաշնակ՝ բարձրության վրա պահպանվի հոգևոր-բարոյական արժեհամակարգը: Քանզի այս ընթացքները մեծ չափով հետևանք են հասարակական ներկայիս կյանքում բարոյական արժեքների նահանջի:

Սիրելի եղբայրներ և քույրեր,

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման նշանակալի այս տարում Մենք գալիս ենք մեր ժողովրդի անունից երախտագետ սրտով մեր խոնարհումը բերելու բոլոր պետություններին, աշխարհիկ և կրոնական կազմակերպություններին ու կառույցներին, անհատներին՝ քրիստոնյա կամ այլակրոն, Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու, մեր ժողովրդի արդարության պահանջին աջակցելու համար: Մեր խոնարհումը բոլոր- բոլորին՝ Ցեղասպանության աղետալի օրերին մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնելու, ապաստան տալու և զորակից լինելու համար, որոնց մեջ առանձնակի է Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդի անմոռանալի երախտիքը՝ Նախագահ Վիլսոնից, մինչև դեսպան Մորգենթաու, նպաստամատույց կառույցներ և պարզ աշխատավոր:

Մենք մեծ գնահատանքով ենք անդրադառնում նաև Միացյալ Նահանգների Եկեղեցիների Ազգային Խորհրդի ու քույր Եկեղեցիների աջակցությանը, որոնք ոչ միայն մեր ժողովրդի կողքին էին ցեղասպանության տարիներին, այլև նպաստեցին ԱՄՆ-ում Հայկական հարցի բարձրաձայնմանը:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման այս առիթով, մեր սուրբ նահատակների և զոհերի հիշատակի առջև Մեր հորդորն ու կոչն է, որ պետությունները և պետությանց ղեկավարները չհապաղեն իրերն անվանել իրենց անունով և ճանաչեն ու դատապարտեն Հայոց Ցեղասպանությունը:

Աղոթում ենք, որ աշխարհում վերջ գտնեն մարդկության դեմ իրագործվող հանցագործությունները, ցավն ու տառապանքը, ժողովուրդների ու պետությունների կյանքում հաստատվի ճշմարտապես եղբայրություն, և խաղաղության ու համերաշխության մեջ հագենան արդարության քաղցն ու ծարավն ունեցող բոլոր հոգիները:

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման այս արարողության առիթով Մեր գնահատանքն ու օրհնությունն ենք բերում բոլոր անհատներին, հաստատություններին ու կառույցներին, ովքեր կազմակերպել և հովանավորել են հոգեպարար այս միջոցառումը:

Թող երկնավոր մեր Տիրոջ շնորհը, սերը և խաղաղաղությունը լինի մեզ հետ և ամենքի այժմ և հավիտյանս. Ամեն:

WNC-1

WNC-2

WNC-3

WNC-4

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը asoxik Սրբադասված նահատակների սրբապատկերի խորհուրդը…
Հաջորդ նյութը 8 4 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr Ator 01082025
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը

1 Օգոստոսի, 2025
2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?