Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10151895 231740463684599 4570159359250156141 n
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Երեցկանանց հավաք Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Երեցկանանց հավաք Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

Published 7 Ապրիլի, 2014
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 7-ին Ս. Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու նախագահությամբ տեղի ունեցավ երեցկանանց անդրանիկ հավաքը:
Հավաքի առիթով Հայաստանի թեմերից և Արցախից Մայր Աթոռ ժամանած 120 երեցկանայք նախ ներկա գտնվեցին Մայր Տաճարում տոնի առիթով մատուցված Ս. Պատարագին:
Պատարագի սրբազան արարողությունից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում սկսվեց Երեցկանանց հավաքը: Բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Սրբազան Հայրն ընդգծեց առաջին անգամ գումարված երեցկանանց այս հավաքի կարևորությունը` նշելով, որ Ս. Աստվածածնի Ավետման տոնի խորհուրդը հոգեպարար մթնոլորտ է հաղորդել այս բացառիկ հանդիպմանը և տոնի հոգևոր խորհրդաբանությունն ավելի է հատկանշում երեցկանանց մասնակցությունն իրենց քահանա ամուսինների առաքելությանը:
Բացման խոսքից հետո «Երեցկնոջ դերակատարությունը հովվական կյանքում» թեմայով զեկույց կարդացին Արագածոտնի թեմի Ոսկեվազ համայնքի հոգևոր հովիվ Տ. Զորայր քահանա Կարապետյանն ու երեցկին Զինարիկ Անտոնյանը:
Արժանապատիվ Տեր Հայրն իր զեկույցում անդրադարձավ երեցկնոջ ունեցած բացառիկ դերակատարությանը համայնքային կյանքում և մատնանշեց հովվական կյանքում երեցկանանց ներգրավվածության առանցքային կետերը: Իր հերթին երեցկին Զինարիկ Անտոնյանն իր երախտագիտության խոսքը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին երեցկանանց ընձեռված այս բացառիկ հնարավորության համար, ապա համայնքային կյանքում երեցկանանց արդյունավետ ներգրավվածության իբրև օրինակ ներկայացրեց Արագածոտնի թեմում երեցկանանց ուժերով իրականացվող «Լույս մանկանց» քրիստոնեական կրթա-դաստիարակչական ծրագիրը: Երեցկինը շեշտադրեց այն կարևորագույն և պատասխանատու մասնակցությունը, որ պիտի ունենա երեցկինը քահանայի հովվական ծառայության ընթացքին: Լինելով քահանայի լծակիցը` առաքինի վարքով և եկեղեցանվեր սպասավորությամբ, խոնարհ կեցվածքով երեցկինը պիտի բարի օրինակ հանդիսանա ժողովրդի համար:
Այնուհետև նյութի շուրջ տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ներկայացվեցին թեմերից ներս երեցկանանց կողմից իրագործվող տարբեր կրթական, սոցիալական ու քարոզչական ծրագրեր` միտված նպաստելու քահանայից դասի ծառայության առավել արդյունավորմանը:
Հավաքն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությամբ ու պատգամով: Վեհափառ Հայրապետը նախ Ս. Աստվածածնի Ավետման տոնի առիթով իր շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բերեց հավաքի մասնակիցներին` հայցելով, որ Երկնավոր Տերն Իր օրհնության ներքո քաջառողջ և երջանիկ պահի նրանց ընտանիքները:
Այնուհետև անդրադառնալով երեցկնոջ կարևոր դերակատարությանը քահանայի առաքելության իրագործման ճանապարհին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց քահանաներին աջակից լինելու երեցկանանց գիտակցությունը, ծառայության և հանձնառության ոգին: Նորին Սրբությունն ընդգծեց, որ հոգևորականը կոչված է ծառայելու Եկեղեցուն, ինչի գիտակցությունը պետք է ունենա նաև երեցկինը և ըստ ամենայնի մղի իր ամուսնուն հոգևոր առաքելության մեջ չթերանալու, որպեսզի Աստծո օրհնությունը տվյալ քահանայի ընտանիքի մեջ ավելիով առատանա:
Գոհունակություն հայտնելով հավաքի ընթացքում ներկայացված տարբեր ծրագրերի և երեցկանանց կողմից իրականացվող աշխատանքների առիթով` Նորին Սրբությունը նշեց. «Շատ գովարժան է, որ երեցկանայք զորակից են քահանաներին իրենց ծառայության ու առաքելության մեջ: Ինձ համար մեծապես ուրախալի է և հաճելի, որ շատ երեցկանայք նման գործունեություն են իրականացնում: Այս իմաստով ես ողջունում և իմ գնահատանքն եմ բերում այն երեցկանանց, ովքեր պատիվ են բերում իրենց քահանա ամուսիններին, փառք են հավելում մեր Ս. Եկեղեցուն` գեղեցիկ օրինակ դառնալով մյուսների համար: Ես մեծ ուժ եմ տեսնում` ի դեմս երեցկանանց: Եթե դուք ներգրավվեք ծառայության մեջ հովվական կյանքից ներս, վստահաբար այդպիսի արդյունավետություն պիտի ապահովեք»:
Հավաքի արդյունքում որոշվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծել մի կառույց, որը կկազմակերպի երեցկանանց տարեկան հավաքները, ինչպես նաև երեցկանանց նախաձեռնությամբ կիրականացնի տարբեր հանրօգուտ ծրագրեր:
Հավաքին ներկա էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի բաժնի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Մայր Աթոռի Հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

10250280_231740450351267_2544065286253828163_n

10246741_231740443684601_6947205611575451847_n

10177362_231740410351271_8970235705107551542_n

10170790_231740460351266_9135877037310315302_n

10168189_231740470351265_2623307027917614120_n

10151895_231740463684599_4570159359250156141_n

1509846_231740453684600_2700484451573690159_n

1508509_231740440351268_2415153673112859585_n

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Ապրիլի 8 Գշ.ԼԷ օր Մեծի Պահոց
Հաջորդ նյութը Astvacashunch Ապրիլի 9 Դշ. ԼԸ օր Մեծի Պահոց

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?