Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Shiraki tem
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գյումրեցի Մարտիրոսյանները շոկի մեջ են. երիտասարդները նրանց առանձնատուն նվիրեցին (Տեսանյութ)
Նորություններ

Գյումրեցի Մարտիրոսյանները շոկի մեջ են. երիտասարդները նրանց առանձնատուն նվիրեցին (Տեսանյութ)

Published: 19 Դեկտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Շիրակի թեմի Սուրբ Յոթ Վերք Եկեղեցու «Բարեգործական ջոկատ»-ի երիտասարդները երեք ամիս է՝ դռնեդուռ ընկած ու փողոցներում կանգնելով, Գյումրու պատկերով բացիկներ էին վաճառում, որպեսզի գյումրեցի անօթևան, բազմազավակ մի ընտանիքի փրկեին տնակների ճիրաններից: Բացիկները նրանք վաճառում էին խորհրդանշական գումարով՝ մեկ հատը 400 դրամով: Այսօր երիտասարդներն անակնկալ մատուցեցին Խրիմյան Հայրիկ փողոցի կիսախարխուլ, մութ հանրակացարանի մեկ սենյակում բնակվող Մարտիրոսյանների ընտանիքին՝ նրանց առանձնատուն նվիրելով: Երիտասարդները Տեր Նշանի հետ հյուրընկալվեցին Մարտիրոսյանների հանրակացարանային սենյակ՝ նրանց չորս երեխաներին իբրև թե ամանորյա նվերներ տալու պատրվակով:

Նրանք պատմեցին, որ 12 տարի ապրում են թափառական կյանքով՝ տարբեր կառույցներում, վերջին 3 տարին ապրում են հանրակացարանի մի սենյակում, ուր չկա ոչ մի կոմունալ հարմարություն. ջուրն անգամ բավական մեծ հեռավորությունից են կրում: Ու չնայած այս պայմաններին՝ փոքր սենյակում մեծ թվով թութակների ու երկու շների են պահում: Նրանք չորս երեխաներ ունեն՝ երկու աղջիկ ու երկու տղա, սպասում են 5-րդին: Տան միակ աշխատողը հայրն է, որը հովիվ է. 6-7 ամիս սարերում է լինում: Նա ասաց, որ իր երեխաները երբեք սոված չեն եղել, ծայրը ծայրին հասցրել է, փորձել է հնարավորինս լավ պահել նրանց, ուղղակի իրենք անօթևանության հերթացուցակում գրանցված չէին ու երբեք հույս չեն ունեցել տուն ունենալու: «Գոհ եմ Աստծուցս, միակ բանը, որ պակասում էր ինձ, տունն էր, մեր կյանքը շատ դժվար է եղել»,- ասաց Աշոտ Մարտիրոսյանը:

Տեր Նշանը տանտիրուհուց հետաքրքրվեց, թե ի՞ նչ երազանք ունի, որին ի պատասխան 31-ամյա Սիրան Սահակյանն ասաց՝ «Մի տուն ունենայինք, էս մի սենյակից դուրս գայինք»: Տեր Նշանը հումորով պատասխանեց. «էդ մի երազանքը շատ բարդ է», սակայն րոպեներ անց հայտարարեց, որ դուք այսօրվանից տուն ունեք: Առավել հուզիչ տեսարանի երևի թե հնարավոր չէ ականատես լինել. տանտիրուհին լսելուն պես սկսեց բարձրաձայն արտասվել՝ չհավատալով ականջներին: Տանտերը՝ 42-ամյա Աշոտ Մարտիրոսյանը բացականչում էր՝ «Շոկի մեջ եմ, չեմ հավատում, Աստված իմ աղոթքները լսեց»:

Գյումրեցի երիտասարդները նրանց տեղափոխեցին 3 սենյականոց նոր առանձնատուն, որը գնել էին քաղաքի Արցախ թաղամասում՝ 10 հազար դոլարով: Երիտասարդները սեղաններ էին գցել, զարդարել էին տունը ու սպասում էին Մարտիրոսյանների ընտանիքին:

Այստեղ նրանց դիմավորեց Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որը Մարտիրոսյանների մեծ տղայի՝ 11-ամյա Իսահակի հետ կտրեց կարմիր ժապավենը ու իր երախտագիտությունը հայտնեց «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագիրն իրականացրած երիտասարդներին: Բառերով հնարավոր չէ նկարագրել Սրբազանի կեցվածքը. նա այնքան հպարտ էր, որ շրջապատված է նմանատիպ հայրենասեր երիտասարդներով:

Երիտասարդները սկսեցին քեֆ-ուրախություն. հայրենասիրական երգեր էին հնչեցնում ու պարում, երգերով հայտնում էին, որ չեն լքելու իրենց երկիրը, թուրք ասկյարների հախից են գալու:

Այնուհետ Տեր Նշանը տնօրհնեքի արարողություն կատարեց: Տանտերերը իրոք շոկի մեջ էին, չէին հավատում իրենց տեսածին: Նշենք, որ առանձնատունը ունի երեք սենյակ, ջեռուցման համակարգ, կոմունալ նորմալ պայմաններ: «Մեկ բացիկ, մեկ բնակարան» ծրագրի ղեկավար Հայկարամ Դրմեյանը նշեց, որ վաճառել են 10 հազար բացիկներ այս առանձնատունը գնելու համար. հիմա էլ մտածում են այլ ակցիաներ անցկացնել ու տունը կահավորել: Հիշեցնենք, որ այս ծրագրին մասնակցել էին ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, Արարատի դատախազ Համբարձում Մելիք-Սարգսյանը, Շիրակի մարզի բոլոր ոստիկանները, Գյումրու քաղաքապետարանը, Շիրակի մարզպետարանը. Արարատյան թեմը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, պատգամավոր Նաիրա Կարապետյանը, բազմաթիվ բուհերի, դպրոցների աշխատակիցներ, շարքային գյումրեցիներ: Ծրագիրն իրագործվում է երրորդ անգամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator texekatvakan Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի պաշտոնական էջ
Հաջորդ նյութը Mayr ator 111 Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ զոհված զինվորների համար

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hayr Serovbe
Նորություններ

«Այս գրառումս Ձե՛զ է ուղղված, բոլոր նրա՛նց, որոնք Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ զավակներ ու հետեւորդներ են» Սերովբե եպիսկոպոս

12 Հուլիսի, 2020
Mets Britania
Նորություններ

Մեծ Բրիտանիայի կրոնական առաջնորդները կոչով դիմել են Մեծ Բրիտանիային կանխելու Հայոց ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում

8 Սեպտեմբերի, 2023
Arshak Eps Khachatryan
Հարցազրույցներ

«Խոսքի իրավունք» հաղորդման հյուրն է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը

29 Մայիսի, 2020
Harutyun 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Հարության տոնի առիթով

9 Ապրիլի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?