Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 31 Շբ. ԱԿ. ԽԲ. օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Մայիսի 30 Ուր. ԱՁ. ԽԱ. օր Յինանց: Սկիզբն պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ogostinos
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Արևմուտքի աստվածաբանությունը և Օգոստինոս
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Արևմուտքի աստվածաբանությունը և Օգոստինոս

Published 9 Հոկտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 9 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Արևմուտքի եկեղեցին մի ամբողջ դար կանգնած մնաց Տերտուլիանոսի, Կիպրիանոսի և Նովացիանի աստուածաբանութեան վրայ: Փրկութեան գաղափարը, որ այստեղ աւելի քիչ զբաղմանց առարկայ էր եղել, վճռւում է այլ կերպ. ծանրութեան կէտը այստեղ լինում է ոչ թէ ֆիզիքական փրկութիւնը, այլ բարոյական-հոգեբանական. այսպէս էր արդէն Տերտուլիանի մօտ: Այնպէս որ երբ Դ. դարու կիսից յունական ոգու ազդեցութիւնը նորից երևաց արևմուտքում, յառաջ եկաւ այստեղ մի միանգամայն անկախ մատծողութեան եղանակ, որ մենք ամենալաւ կերպով տեսնել կարող ենք Մայլանդի եպիսկոպոս Ամբրոսիոսի և յունական բարձր իմաստութիւնից սարսափող Աֆրիկացի Դոնատիստ Տիւկոնիոսի մէջ: Այս երկուսի համար արդէն աւելի պարզ ու որոշ կերպով քան թէ Տերուլիանոսի համար էր, փրկութիւն պիտի լինի հոգևոր-բարոյականը:
Սոքա աշխատում են որքան կարելի է վերանորոգել Պօղոս առաքեալի վարդապետութիւնը. մարդու կամքը ստրկացրել է նրա մէջ բնակուող մեղքը (Հռովմ Է). Ադամի յանցագործութիւնը ո՛չ թէ միայն նրանն է, այլ ամբողջ մարդկութեանը (Հռովմ. Ե. 12). այդ պատճառով ամեն ինչ շնորհքը պիտի անէ, որ Աստուծոյ ողորմածութիւնն է դէպի իւր ձեռագործները: Այս է փրկութեան միակ հիմքը, Յիսուսի յայտնութեան բովանդակութիւնը: Եւ այդ փրկութիւնը կարելի է ձեռք բերել միայն հաւատով. այս հաւատը արդարացնում է, որովհետև նա է ամբողջ բարոյականութեան աղբիւրը: Հաւատն է իսկական նոր կեանքը Ամբրոսիոսի համար: Ո՛չ թե մարդ ինքը կամ ուրիշները կարող են նրա համար մի բան անել, այլ միայն Քրիստոս, որ նրա համար իւր արիւնն է թափել: Ամբրոսիոսի հասկացողութիւնը Քրիստոսի կատարած գործի մասին հետաքրքրական է: Քրիստոս մի զոհ է, որ ցոյց է տալիս Աստուծոյ անչափ սէրը, և ստիպում է այդ զգացող անհատին իւր կողմից սիրել Աստծուն: Այսպիսով հանդէս է գալիս այստեղ կրօնական անհատականութիւնը այն ժամանակ, երբ միւս կողմից արևելքից ասպարէզ է իջնում անապատականութեան ճգնական-միւստիկական անհատականութիւնը:
Բնական էր, որ արևմուտքի այս հասկացողութեան պատճառով խիստ բողոք պիտի լինէր արտաքին գործերով ձեռք բերելիք արդարութեան և միայն արտաքինով եկեղեցականութեան դէմ. այդ բանը մենք տեսանք արդէն վանականութեան պատմութեան մէջ: Միևնոյն ժամանակ պէտք է նկատել, որ Ամբրոսիոսը վանականութեան կարապետներից ու ջատագովներից է եղել արևմուտքում. այդ յառաջ է գալիս դեռ ևս նրա ոչ բոլորովին հաստատուն գաղափարներից և այն հանգամանքից, որ նրա արևմտեան մտքի ու հասկացողութեան վրայ միւս կողմից մեծ չափով ազդում էր նաև արևելեան յունական հասկացողութիւնը՝ փրկութեան վարդապետութեան և քրիստոնէական կեանքի նկատմամբ:
Երբ Կոստանցիոսը մեծ արիոսական վէճը արևմուտք անցկացրեց. շնորհիւ այդ հանգամանքի յունական մտածողութիւնը տարածուեց արևմուտքում. թէև այդ մի կողմից գրաւիչ էր, որովհետև տալիս էր մի ամբողջական աշխարհայեացք, բայց միւս կողմից վտանգաւոր էր արևմուտքի աստուածաբանութեան համար, որովհետև այնքան էլ հեշտ բան չէր երկու տարբեր աշխարհայեացքներն իրար հետ հաշտեցնել, և ամեն մարդ չէր կարող այդ անել: Պէտք էր մի անձնաւորութիւն, որ մինչև այդ ժամանակուայ պատմական զարգացման ամբողջ ժառանգութիւնը իւր մէջ ընդունէր և կազմակերպէր այն, այդ ձևով դառնալով ո՛չ միայն »օրուայ մարդ«ը, այլ և որոշող ֆակտօր երկար ժամանակի համար: Յանձին Օգոստինոսի պարգևեց Աստուած մարդկութեան այդ անձնաւորութիւնը:
Օգոստինոսի ինքնուրոյնութիւնը չպէտք է չափազանցեցնել ի հարկէ, բայց սխալ կլինի կարծել, թէ նա միայն ուրիշների մտքերն է մշակում: Նա ամուր կազմակերպութիւն տուեց մինչև իւր ժամանակ եղած ցան ու ցրիւ մտքերին ու ուղղութիւններին: Արևելքի յունական աստուածաբանութիւնը միայն նրա շնորհիւ դարձաւ նաև արևմուտքի սեպհականութիւն, որովհետև նա իւր հոգու կնիքը դրեց նրա վրայ: Իւր մեծ անձնաւորութեամբ ցոյց տուեց նա, որ կարելի է այդ երկու տարբեր աստուածաբանութիւնները հաշտեցնել միմեանց հետ. և այդպիսով կարողացաւ միայն Միջին դարը Հին դարու քրիստոնէութեան ժառանգութիւնը իբրև մի ամբողջութիւն ստանալ: Նրա անձնաւորութիւնը այս բոլոր հարցերի լուծման համար այնքան նշանակութիւն ունի, որ առանց այդ անձնաւորութեան զարգացման պատմութեան մենք չէնք հասկանայ նրա կատարած գործը: Անհամեմատ հարուստ բնական ձիրքերով օժտուած էր նա: Կանացի ձիրքեր՝ ինչպէս ընդունելու ունակութիւն, մեծ պահանջ հեղինակութեան և համակրութեան, ամենանուրբ բարոյական զգացմունք, և առնացի ձիրքեր՝ ինչպէս անյաղթելի ձգտումն դէպի իմացականութիւն, անպայման հետևողական և մանրազննին հետազօտող մտածողութիւն և եռանդուն գործունէութիւն ճանաչած ճշմարտութեան համար այս աշխարհում, համարեա թէ հաւասար էին նրա մէջ: Նրա ամենաուժեղ կողմն էր հոգեբանական վերլուծութիւնը, այդ պատճառով էլ նա ի ծնէ մանկավարժ էր: Նրա կեանքի պատմութիւնը հետաքրքրում է մեզ իբրև նրա ներքին զարգացման պատմութիւն. և այդ ներքին զարգացման մասին մենք շատ բան գիտենք դարձեալ միայն շնորհիւ նորա 397-400 թուականներին գրած »խոստովանութիւնք« (confessiones) գրքի: Նրա հետևեալ ամբողջ կեանքի համար խիստ կարևոր աղբիւրներ են իւր բարեկամ և հայրենակից Կալամայի եպիսկոպոս Պոսսիդիոսի »կեանք Օգոստինոսի« (vita Augustini) գործը, այլ և իւր սեպհական գրուածքները այնպէս որ կարելի է Օգոստինոսի կեանքը օրօրոցից սկսած մինչև գերեզման ամբողջովին նկարագրել.-միակ դէպքը ամբողջ հին եկեղեցական պատմութեան մէջ:
Նրա կեանքի ա. շրջանը, մոլորութեան և որոնելու ժամանակը, տևում է մինչև առնական հասակը: 354 թուականի Նոյեմբերի 13-ին ծնուեց նա Տերտուլիանոսի և Կիպրիանոսի հայրենիքում, ուր ամենախիստ եկեղեցական վէճն էր իշխում, Նումիդիայի փոքրիկ Թադաստէ քաղաքում: Նրա հայրը հեթանոս էր, իսկ մայրը մի ջահել 23 տարեկան քրիստոնեայ կին՝ Մոննիկա անուամբ: Նիւթական խեղճութիւնից ոչ բոլորովին ազատ, ստացաւ նա իրեն ցանկալի բարձր հռետորական և գրական կրթութիւնը նախ Մադաուրայում, ապա մայրաքաղաք Կարթագենում: Փողի պակասութեան պատճառով 16 տարեական պատանին ստիպուած լինելով մի տարի պարապ մնալ իւր հայրենիքում, իւր մէջ աշխարհային զգայական ցանկութիւններ զգաց, որոնց նա իւր հարկը տուեց, 370-ին նորից Կարթագեն վերադառնալով: Նա կապուեց մի ինչ որ կնոջ հետ և արդէն 382-ին մի զաւակ ունեցաւ Ադէոդատոս անուամբ. այդ կապը տևեց մինչև 385 թուականը: Հեռու ուսանողական բրտութիւնից և եռանդուն կերպով ընկած իւր պարապմանց յետևից, դժգոհ իւր վարած կեանքից, ծանօթացաւ նա պատահական կերպով Կիկերոնի Հորտենզիոսի հետ և այդ դրդեց նրան ձգտելու դէպի մի աւելի բարձր կեանք: Միևնոյն ժամանակ արթնացան նրա մէջ այն զօրեղ կրօնական տպաւորութիւնները, որ նա իւր մանկութեան ժամանակ ստացել էր մօրից: Սակայն այս ամենը չկարողացան ազատել նրան իւր զգայականութիւնից և ոչ էլ կարողացան նրան եկեղեցու գիրկը բերել: Հին Կտակարանի մի քանի գայթակղեցուցիչ կտորներ մղեցին այժմ նրան դէպի Մանիքէութիւն (375-384), որի մէջ մնաց նա ուղիղ 9 տարի: Այն խնդիրները, որ Մանիքէութիւնն է յառաջ բերում և այդ խնդիրները լուծելու եղանակը (չարի և վատի ծագումը նիւթային կարողութիւնների իրար հակառակ գործելուց, Աստուծոյ և հոգու գաղափարը իբրև լուսաւոր նիւթ), այլ և Հին Կտակարանի մերժումը դեռ երկար ժամանակ իրենց ազդեցութեան տակ են պահում Օգոստինոսին, չնայելով որ նա արդէն իւր յստակ մտածողութեան և Արիստոտէլի գրուածքներն ուսումնասիրելու շնորհիւ նկատել էր Մանիքէութեան ստութիւնն ու միանգամայն սկիպտիկ էր դարձել:
384-ին իբրև Հռետորութեան վարժապետ Մայլանդ կանչուեցաւ նա և այստեղ սկսեց կամաց կամաց, շնորհիւ Ամբրոսիոսի, եկեղեցուն կրկին մօտենալ: Ամբրոսիոսի պահանջը՝ պարզ հաւատ միայն, Օգոստինոսին փրկութիւն երևաց նրա յուսախաբութիւններից յետոյ: Ամբրոսիոսը կարողացաւ նրա հակառակութիւնը Հին Կտակարանի դէմ վերացնել այլաբանական բացատրութեան շնորհիւ: Նոր Պղատոնականութիւնը, որին նա ծանօթացաւ Վիկտորինի թարգմանութեան միջոցով, ազատեց նրան սկեպտիկականութիւնից և մանիքէութեան ժամանակի մնացորդներից և հաւաստիացրեց նրան, որ գոյութիւն ունի մի միանգամայն հոգևոր Աստուած իբրև բարձարգոյն բարիք, իսկ չարն ու վատը միայն բացասական մեծութիւններ են: Մի կողմից Պօղոս առաքեալի թղթերի, միւս կողմից Ամբրոսիոսի մեծ անձնաւորութեան ազդեցութիւնը միացնել տուեց այս նոր Պղատոնական իդէալականութեան հետ նաև քրիստոնէական Աստուծոյ սրբութեան և նրա ամեն բան իւր մէջ պարունակող վախճանաբանութեան գաղափարը, որը չարիքը նկատում է իբրև մի միջոց Աստուծոյ նպատակների համար, և միևնոյն ժամանակ շնորհաց միջոցով հակառակող ոգիներին յաղթահարում է և դէպի ինքը ձգում: Բայց որպէս զի կարողանայ վերջնականապէս դէպի այս Աստուածը դառնալ և նրա մէջ իւր հանգիստը գտնել, նա անհրաժեշտ համարեց թողնել այն ամենը, ինչ որ իւր կեանքը մինչև այդ ժամանակ անհանգիստ էր դարձրել. այդպէս նա կտրեց կապը իւր պահած կնոջ հետ, և թողեց իւր ուսուցչութեան պաշտօնը: Սակայն միայն զացմունքների այն փոթորիկը, որ նրա մէջ առաջ բերաւ Ս.Անտոնիոսի և նրա հետևողների կենցաղի լուրը, կարողացաւ նրա հակառակութիւնը խորտակել և 387-ի զատկին նա մկրտուեց իւր որդի Ադէոդատոսի հետ Ամբրոսիոսի ձեռամբ, և սկսեց այնուհետև ասկետական կեանք վարել: 391-ին երէց դարձաւ նա, 395-ին ընտրուեց Հիպպոյի եպիսկոպոս, և մեռաւ 430-ին, 35 տարի շարունակ իւր գրիչը և կեանքը քրիստոնէական եկեղեցու օգտին ծառայեցնելուց յետոյ: Նրա այս շրջանի կեանքի հետ սերտ կապով կապուած են Մանիքեցւոց, Դոնատեան և Պելագեան վէճերը, որոնց առթիւ շատ մեծ ծառայութիւն է մատուցել եկեղեցուն:

ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 123 Հոկտեմբերի 9 Դշ. Պահք
Հաջորդ նյութը Xikianos Սուրբ Ղինկիանոս հարյուրապետի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական
Harutyan ton
Սուրբ Հարության կամ Զատկի տաղավար տոն
Եկեղեցական տոներ
votnlva
Ավագ հինգշաբթի՝ Վերջին ընթրիք` Ս. Հաղորդության խորհրդի հաստատում, Ոտնլվա
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ekeghecakan joghovner
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Հայաստանեայց եկեղեցւոյ ընդունած եկեղեցական ժողովները

13 Հունիսի, 2023
Kargaluyc hogevorakan
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ուդիներ. պատմական ակնարկ

11 Դեկտեմբերի, 2020
Ariosakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Արիոսական վեճի սկզբնավորությունը

3 Հոկտեմբերի, 2018
Musulmanutyan chuxery1 e1479281486887
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Մուսուլմանության ճյուղերը

16 Նոյեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?