Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Achqeri tesac
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աչքներիդ տեսածով մի դատեք
Քրիստոնեական

Աչքներիդ տեսածով մի դատեք

Published: 15 Մարտի, 2015
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մարդկային մեղք, որ դատողը պիտի ենթարկվի դատաստանի ըստ Տիրոջ խոսքի.«Մի՛ դատեք, որ չդատվեք»:
Մենք շատ հաճախ ենք դատում մարդկանց, հատկապես քրիստոնյաներին, որոնք ճշմարիտ հավատքի մեջ են` մատնացույց անելով նրանց տկարությունները, եւ մի պահ մոռանալով մեր սեփական մեղքերն ու տկարությունները: Ճշմարիտ քրիստոնյան, առավել եւս քահանան, մեծ հոգեւոր պատերազմի մեջ է այս աշխարհի իշխանի` սատանայի դեմ, եւ երբեմն մարդկային տկարության պատճառով հնարավոր է, որ նրան գտնենք բարկացած կամ մեկ ուրիշ իրավիճակում եւ, իսկույն գայթակղվելով, սկսենք ենթադրություններ անել: Ճշմարիտ քրիստոնյան, ինչքան էլ մեղանչի, գիտի ելքը` ապաշխարությամբ մաքրվելու եւ խոստովանությամբ իր մեղքերը քավելու եւ այսպիսով արժանանալու Տիրոջ օրհնությանը: Աստվածատես սուրբ հայրերից մեկն ասել է.«Երբ եղբորդ տեսնես մեղք գործելուց, մի՛ դատիր նրան ու մի հրապարակիր նրա գործածը, որովհետեւ դու տեսնում ես նրա մեղանչելը, իսկ ապաշխարությունը չես տեսնում»: Ապաշխարությունը եւ խոստովանությունը հոգու մղում է, որ մարդուն մղում է ինքնամաքրման ու կատարելության: Իսկ ի՞նչ ենք անում մենք` դատում ենք, վատաբանում, չարախոսում եւ այս տեսակ արարքներով ենթարկվելով չարին, մեր վրա կուտակում ենք Աստծո բարկությունը: Դատաստանը Աստծունն է, եւ մենք իրավունք չունենք մարդկանց, հատկապես Եկեղեցու ծոցում ապաշխարությամբ ու խոստովանությամբ ապրող մարդուն դատելու: Հիսուս ասում է.«Նախ հանիր քո աչքի գերանը եւ կտեսնես եղբորդ աչքի շյուղը հանելու ուղին»: Եւ իրոք, երբ մարդ ազատված է որոշ մեղքերից, նա տեսնում է դրանց հաղթահարելու ճանապարհը եւ, դրանով ընթանալով, կարող է իր նմանին իր իսկ կյանքի փորձառությամբ առաջնորդել, իսկ եթե չունի այդ փորձառությունը, ապա այստեղ տեղին է Հիսուսի խոսքը մեջ բերել.«Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել, չէ՞ որ երկուսն էլ փոսը կընկնեն»: Իսկ ի՞նչ կլինի թերահավատ կամ անհավատ մարդու կարգավիճակը, ով ապրում է բնազդային կրքերով ու անգամ խղճի խայթն է արհամարհում եւ ինքնամաքրման մասին չի ցանկանում լսել, սրանք այն մարդիկ են, որոնք եթե դարձի չգան, չապաշխարեն իրենց գործած մեղքերի համար, Աստուծո դատաստանին կարժանանան, ուր «Լաց է ու ատամների կրճտում»: Դեռեւս իր ժամանակին Արիստոտելն այսպես է ասել. «Երկու կարգի մեղավոր կա.մեկը մեղքեր է գործում վատ սովորության համաձայն` չցանկանալով, ու հետո զղջում է, իսկ մյուսը գիշեր — ցերեկ մեղքեր է գործում ու երբեք չի զղջում, ապա ավելացնում է.այն որ զղջում է, մեկ օր այլեւս չի մեղանչի, որովհետեւ Աստված կտեսնի նրա զղջումը եւ ողորմություն կանի, իսկ նա, որ մտածում է մեղանչել առանց զղջումի, մեկ օր կենթարկվի դատաստանի»: Իսկ Հիսուս, աշխարհ գալով, մեզ ցույց տվեց մեղքերից մաքրվելու իրական ուղին, ինչը պետք է սկսվի հավատքից ու սրանից բխած բարի գործերից: Երբեմն մենք մեզ հարց տալի՞ս ենք, թե ինչու ենք այսքան չար ու հպարտ, գոռոզամիտ ու չարախոս, անբարո ու անզիջում, եւ որտեղից արդյոք այն մեզանում: Քննե՞լ ենք ինքներս մեզ, ցանկացե՞լ ենք արդյոք փոխվել, թե՞ մեր կյանքը մեզ դուր է գալիս: Այսօր գիտությունը վկայում է, որ աշխարհում կան դրական եւ բացասական լիցքեր, որոնցից մարդը մեծ ազդեցություն է կրում: Ինչքան մարդ չար է, այնքան բացասական ուժերի ներքո է գտնվում ու ինչքան բարի է` այնքան դրական ուժերի ազդեցության, այսինքն կամ չարի ազդեցության` որ մենք մեղքի ծնող ենք անվանում, կամ Աստծո, որ մեր փըրկության հանգրվանն է: Մուտքը դեպի մեղքի աշխարհ շատ քաղցր է, սակայն պտուղը շատ դառն է ու կորստաբեր, դեպի ապաշխարություն, զըղջում տանող ուղին դառն է, սակայն պտուղը շատ քաղցր է: Ով մեկ անգամ զղջացել, ապաշխարել, խոստովանել ու հաղորդվել է Եկեղեցում Տիրոջ Մարմնի ու Արյան հետ, նա գիտի այս քաղցրությունը, որովհետեւ սրանց միջոցով մարդը ներդաշնակվում է իր Արարչի հետ, սրանով Արարիչը սկսում է խոսել արարածի հետ եւ կամաց — կամաց առաջնորդում դեպի փրկություն, եւ նա անբաժան է այլեւս իր Արարչից ու Նրա կողմից հաստատված Սուրբ Եկեղեցուց: Ուստի, փոխարեն իրար դատելու, անօրենության ծնողին ենթարկված չար ու ամբարտավան մեղքերով լեցուն կյանք վարելու, մի պահ կանգ առնենք, քննենք ինքներս մեզ, մեր միջից վանենք չարը ու բարին ամուր բռնենք: Հիշենք, որ .«Փտած շիվերը խոր արմատներ չեն տա, թեկուզ ծաղկեն էլ, բայց խոր արմատներ չունենալու պատճառով կչորանան» Իմաստություն Սողոմոնի 4;3-5:

«Սյունյաց կանթեղ» Սյունյաց Թեմի պաշտոնաթերթ N33

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Aylmolorakayinner Չար ոգիներ և այլմոլորակայիններ
Հաջորդ նյութը 7 1 Սատանայի կամքը մի կատարիր (բարոյախրատական պատում)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Verapoxum 31
Քրիստոնեական

Սուրբ Կույսի մշտնջենական կուսությունը ըստ բողոքականների

17 Օգոստոսի, 2014
Axqat harust
Քրիստոնեական

Տուր կարիքավորին. Սբ. Հովհան Ոսկեբերան

7 Հուլիսի, 2016
Araqinutuner mahacu
Քրիստոնեական

Յոթ առաքինություններ եւ յոթ մահացու մեղքեր

20 Հունվարի, 2016
Huys
Քրիստոնեական

ՀՈՒՅՍ

8 Մարտի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?