Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 12 † Եշ. ԲՁ. Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 11 Դշ. ԱԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 10 † Գշ. ԲԿ. Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 9 Բշ. ԴԿ. Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, և սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Փետրվարի 7 Շբ. ԳԿ. Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ashxarhum ametaqk bay
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աշխարհի ամենաթանկագին բանը
Քրիստոնեական

Աշխարհի ամենաթանկագին բանը

Published 18 Փետրվարի, 2016
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հետաքրքիր է, թե մենք ինքներս կարող ենք այս հարցին պատասխանել. «ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ Ո՞ՐՆ Է ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՆԸ»: Վստահ եմ, որ ամեն մեկդ էլ ձեր կարծիքը ունեք այս հարցի մասին. ոմանք օրինակի համար կարող են ասել՝ ԶՈՀՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ուրիշներ՝ ՍԵՐԸ, ՀԱՎԱՏՔԸ, ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԵԿԵՂԵՑԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ և այլն:
Հիմա կարդացե’ք այս պատմությունը և կտեսնեք, թե՝ «ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ Ո՞ՐՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՆԸ» ու հուսով եմ Դուք էլ կունենաք Ձեր կարծիքը այս մասին: «Մի օր Աստված հրեշտակին ուղարկում է աշխարհ բերելու ամենաթանկագին բանը: Հրեշտակը շրջում է ամենուր, ուշադիր հետևում ամեն ինչի ու տեսնում է, որ պատերազմ է և ազատամարտիկը, որը կռվում էր հայրենիքը պաշտպանելու և ազատագրելու համար, թշնամու արձակած գնդակից մահացու հարված է ստանում և նրա սրտից արյունը շատրվանի պես դուրս է ցայտում: Տեսնելով ազատամարտիկի այս զոհողությունը իր հայրենիքի համար, հրեշտակը անմիջապես վերցնում է այդ առաջին արյունը ու տանում Աստծուն:
— Բերեցի՞ր,- հարցնում է Աստված հրեշտակին:
— Այո’, աշխարհի ամենաթանկագին բանը այս արյունն է, քանի որ ազատամարտիկը իր կյանքը զոհեց եւ հայրենիքի համար իր արյունը թափեց:
— Ճիշտ ես,- ասում է Աստված,- դա էլ շատ կարևոր է, սակայն ամենաթանկագինը չէ:
Հրեշտակը գնում է և ուշադիր հետևում աշխարհի անցուդարձին; Տեսնում է հիվանդանոցում մի հիվանդ բժշկի, որը տարիներ շարունակ անձնազոհ կերպով բուժել է հարյուրավոր հիվանդների, ջանք չի խնայել, որպեսզի նրանց փրկի, զանազան վարակիչ հիվանդություններով տառապող հիվանդներին էլ նույնիսկ բուժել է, սակայն դժբախտաբար վերջ ի վերջո այդ վարակիչ հիվանդություններից մեկով նա էլ է վարակվում և այդ պահին մահվան վիճակում է լինում: Հրեշտակը սպասում է ու, երբ բժիշկը իր վերջին շունչն է տալիս, նա վերցնում է այն ու տանում Աստծուն:
Աստված գնահատում է հրեշտակի բերածը, բժշկի անձնազոհությունը, սակայն ասում է, որ դա ամենաթանկագին բանը չի:
Հրեշտակը իջնելով երկիր տեսնում է մի երիտասարդ ոճրագործի, որը մտնում է հարուստի տունը կողոպտելու համար: Այդպիսիները ոչ մի բանի առջև կանգ չեն առնում իրենց ճանապարհին, նրանց համար մարդ սպանելը խաղալիք գնելու պես է: Ոճրագործ երիտասարդը տան եղած չեղածը՝ ոսկի, դրամ կողոպտելու պահին, ձայներ է լսում, գնում է հաջորդ սենյակը ու տեսնում, որ մայրը իր երկու փոքրիկ զավակների հետ ծունկի է եկել ու աղոթում է: Մի պահ ատրճանակը բարձրացնում է նրանց սպանելու համար, սակայն հրաշք է տեղի ունենում, նա հանկարծ հիշում է իր անցյալը, իր մանկությունը, երբ իր մայրը ճիշտ այս մոր նման իր հետ ծունկի էր գալիս ու սովորեցնում միասին աղոթել: Խիղճը արթնանում է, անմիջապես ինքն էլ ծունկի է գալիս ու սրտանց աղոթում Աստծուն, որ իր բազմաթիվ և բազմապիսի մեղքերին թողություն տա: Մի խոսքով զղջում է ու ապաշխարում և դուրս է գալիս այդ տնից լրիվ ուրիշ մարդ դարձած: Հրեշտակը այս տեսնելով, անմիջապես վերցնում է ոճրագործ երիտասարդի զղջումն ու ապաշխարությունը և տանում Աստծուն:
— Եկա՞ր,- հարցնում է Աստված հրեշտակին, — «Բերեցի՞ր»:
— Այո’, Տեր Աստված, բերեցի մի ոճրագործ, ավազակ երիտասարդի զղջումն ու ապաշխարությունը:
Եվ Աստված ընդունում է աշխարհի ամենաթանկագին բանը՝ մի մեղավորի զղջումն ու ապաշխարությունը, քանի որ Նա այնքան բարի է ու լի անսահման սիրով, որ մինչև վերջին րոպեն հնարավորություն է տալիս մեղավոր մարդուն զղջալու, ապաշխարելու ու ներում ստանալու, ինչպես եղավ ոճրագործ երիտասարդի պարագային:
Ուրեմն՝ «ԱՍՏԾՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԹԱՆԿԱԳԻՆ ԲԱՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ՄԱՐԴՈՒ ԶՂՋՈՒՄՆ ՈՒ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է»:
Հովհաննես Մկրտչի խոսքը. «Ապաշխարեցե’ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է… Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները. Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով…» (ՄԱՏԹ. 3:2, 11):

Պատրաստեց՝ Տ. Հովսեփ Ա. Քահանա Հակոբյանը

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Divakan tateraxaxer Ի՞նչ է Հավիտենական կյանքը
Հաջորդ նյութը Pahq 3 Մեր ներկա պահեցողությունը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Screenshot 1 1
Հունվարի 31-ին Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը
Եկեղեցական տոներ
Screenshot 3
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի․․․
Աղոթքներ
Screenshot 1
Առաջավորաց պահքը սկսվում է հունվարի 26-ից
Եկեղեցական տոներ
Screenshot 7
Դեկտեմբերի 25-ին Ս. Ստեփանոսի հիշատակության օրն է
Եկեղեցական տոներ
Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?