Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
19 Catholics Spain 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայի Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայի Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորներին

Published: 20 Հուլիսի, 2015
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իսպանիայի Կաթոլիկ Եկեղեցու թեմերի միջեկեղեցական հարաբերությունների ներկայացուցիչներին և ուխտավորներին` ուղեկցությամբ Մադրիդի եպիսկոպոսական ժողովի գլխավոր քարտուղար, Մադրիդի կարդինալի օգնական եպիսկոպոս Խուան Անտոնիո Մարտինեսի:

Հանդիպմանը ներկա Մադրիդի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը, Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացնելով ուխտավորներին, նշեց, որ Քույր Եկեղեցու ներկայացոցիչների համար շատ կարևոր է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելը:

Երախտագիտության խոսք ասաց նաև եպիսկոպոս Խուան Անտոնիո Մարտինեսը, ով, ընթերցելով Մադրիդի եպիսկոպոսական ժողովի գրությունը, ընդգծեց, որ այս օրն Իսպանիայի Կաթոլիկ Եկեղեցու ուխտավորների համար մշտապես պիտի հիշվի, քանի որ նրանք հաղորդվելու են Հայ Եկեղեցու նվիրական արժեքներին և Մայր Տաճարում մասնակցելու են Ս. Պատարագի արարողությանը:

Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետն ուխտավորներին բերեց իր գնահատանքի և օրհնության խոսքը: Նորին Սրբությունը գոհունակությամբ շեշտեց այն, որ Քույր Եկեղեցիների հոգևորական և աշխարհական ուխտավորները հայ ժողովրդի համար նվիրական տարում որոշում են կայացնում ուխտի գնալ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` իրենց հարգանքը բերելու ցեղասպանության ենթարկված հայ նահատակներին, ինչպես նաև բոլոր այն անձանց, ովքեր ի սեր Քրիստոսի կամավորաբար հանձն առան մարտիրոսության սուրբ պսակը:

Գոհունակ սրտով վերհիշելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Վատիկանում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի մատուցված սուրբ և անմահ Պատարագի արարողությունը` Նորին Սրբությունն ընդգծեց, որ սուրբ նահատակները բոլորին են պատկանում, քանի որ նրանք հավատքի վկաներն են և պանծացնում են Հիսուս Քրիստոսի հիման վրա կառուցված եկեղեցիները:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Angragety Անգրագետը (առակ)
Հաջորդ նյութը IMG 3945 Օծվեց Նոր Հաճըն քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ekexecakan kyanq145
Նորություններ

Եկեղեցական կյանք 25.04.2016

26 Ապրիլի, 2016
Mayr Ator 875
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Վրթանես քահանա Բաղումյանը

9 Նոյեմբերի, 2023
18.03
Նորություններ

Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար (նկարներ)

18 Օգոստոսի, 2022
Mayr Ator 326
Նորություններ

Նոր նշանակումներ

21 Հոկտեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?