Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ

Published: 29 Հունվարի, 2015
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն և օրհնություն ենք բերում ձեզ: Այսօր մենք վերստին մեկտեղվել ենք քննարկելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի և նախանշված միջոցառումների կազմակերպչական հարցերը և համակարգման աշխատանքները:

2015 թվականը Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման լուսավոր խորհրդով բացվեց մեր կյանքում: Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով, ինչպես արդեն հայտնի է, Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ապրիլի 23-ին հանդիսավոր արարողությամբ սրբոց կարգն է դասելու հանուն հավատքի և Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր նահատակներին: Սրբացյալ մեր նահատակների բարեխոսությունը նորոգելու է կյանքը մեր ժողովրդի, նրանց հոգևոր սխրանքի ոգեկոչումը քաջալերելու է մեր ժողովրդի զավակներին ապրելու աստվածասեր ու հայրենանվեր ոգով և զորացնելու` մեր իրավունքների պաշտպանության, Հայրենի մեր երկրի հզորացման, ազգիս լուսավոր ապագայի կերտման կամքն ու վճռականությունը:

Ցեղասպանության 100-ամյակը մեր արդար դատի պաշտպանության գործում ունեցած ձեռքբերումներով հանդերձ` նոր հանգրվան է պահանջատիրության և հատուցման արդար մեր պայքարի ճանապարհին: Մեր ժողովուրդը, որն այսօր դիմակայում է բազում խնդիրների ու դժվարությունների, Հայրենիքի շրջափակման, պատերազմի սպառնալիքի, նաև միջազգային հարթակներում Թուրքիո կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը ձախողեցնելու փորձերի, վճռականորեն շարունակելու է արդարության իր պայքարը: Հայոց Ցեղասպանությունից 100 տարիներ անց մեր նահատակների արյան, մեր կորուսյալ Հայրենիքի, մեր սրբավայրերի, մեր ոչնչացված մշակութային բազում արժեքների հանդեպ արդարությունը դեռևս չի վերականգնված` չնայած Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել ու դատապարտվել է շատ պետությունների ու հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնց երախտապարտ է մեր ժողովուրդը: Համայն ազգիս արդար սպասումն է, որ Թուրքիան ևս միանա Ցեղասպանությունը ճանաչած երկրներին` առերեսվելով սեփական պատմության հետ: Թուրքիո պետությանը պատասխանատվության կանչելու և հայոց դատի պահանջատիրության մեջ մեր ժողովրդի մղիչ ուժը ոչ թե ատելությունն է ու

թշնամանքը, այլ արդարությունը վերականգնված տեսնելու պահանջն ու ձգտումը: Թուրքիան առ այսօր տարբեր խարդավանքներով ու դավերով շարունակում է Հայոց Ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը: Նույն գործելաոճի հերթական դրսևորումն է Ցեղասպանության 100-ամյակի տարում Թուրքիայի իշխանությունների կողմից ապրիլի 24-ը Գալիպոլիի ճակամարտի 100-ամյակի օր հռչակելը, ինչն ակնհայտ է, նպատակ ունի շեղելու աշխարհի ուշադրությունը և նվազեցնելու Մեծ Եղեռնի մեկդարյա տարելիցի նշանակությունը: Հայրապետական Մեր հորդորն է աշխարհասփյուռ Մեր զավակներին` գործադրելու բոլոր ջանքերն ու միջոցները` հանրային, պետական ու միջազգային բոլոր հարթակներում ներկայացնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականությունից բխող նման քայլերի իրական բնույթը, ոգին ու նպատակը և հրատապ պահելու Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման ու դատապարտման և արդարության իրագործման պահանջը: Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը կոչ է արդարության վերականգնման, հորդոր է դատապատելու ներկա աշխարհում գործված բոլոր ցեղասպանությունները, մոլեգնող ահաբեկչությունները, և ի վերջո, խղճի ու մարդկայնության դեմ կատարվող ոճիրներն ու հանցագործությունները: Ցեղասպանության 100-ամյա տարելիցը նաև կոչ է աշխարհին` վերջ դնելու սեփական շահերի համար մարդկանց և ժողովուրդների կյանքի զոհաբերմանը, նրանց իրավունքների ոտնահարմանը: Աշխարհի և մարդկության ապահով ու բնականոն կյանքը խաթարող ոճրագործությունները որոշապես հետևանք են նաև Հայոց Ցեղասպանության համընդհանուր դատապարտման հապաղման:

Ողջունում ենք որդեգրումը հռչակագրի և Մեր գնահատանքը բերում խմբագրական կազմի անդամներին:

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին համայն աշխարհասփյուռ հայության ներուժն ու միասնականությունը զորացնելով` շարունակելու է հայրենի պետության, ազգային կազմակերպությունների ու հաստատությունների հետ ջանքեր գործադրել հանուն մեր արդար դատի հաղթանակի, շարունակելու է ջանքերը միջազգային ու միջեկեղեցական ասպարեզներում` ի խնդիր Հայոց Ցեղասպանության ճանաչման և Ցեղասպանության հետևանքների վերացման:

Հայրապետիս աղոթքն է, որ Աստված խաղաղություն շնորհի ողջ աշխարհին, մարդկության կյանքում զորացնի համերաշխությունն ու սերը, որպեսզի բարի արգասիքներով արդյունավորվի ժողովուրդների համակեցությունը:

Թող Տերը հավատքով զորացյալ և միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ երկնքի ներքո պահպանի մեր Հայրենիքը և զորակից լինի համայն հայությանը` հզոր դարձնելու մեր պետությունը և բարօրության ու առաջընթացի մեջ հաստատելու մեր ժողովրդի ընթացքը:

Շնորհք, սէր և ողորմութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը garegin b ef321 Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Հաջորդ նյութը Garegin A Նոր հրատարակություններ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

16.09
Նորություններ

«Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի հիմնադրման 10- ամյակի առիթով տեղի ունեցավ «Սուրբ Էջմիածին՝ գրքի հանգրվան» խորագրով գիտաժողովը

6 Հոկտեմբերի, 2022
Mip 245
Նորություններ

«Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու եւ սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները»

14 Հուլիսի, 2018
Artsakhi tem
Նորություններ

Ոոստիկանական պատնեշ՝ ընդդեմ աղոթքի․ Արցախի թեմ

29 Մայիսի, 2024
13 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վիրահայոց թեմի ուխտավորներին (նկարներ)

14 Հունիսի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?