Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Garegin b ese
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից-հատուցում» միջազգային գիտաժողովի մասնակիցներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ է հղել «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից-հատուցում» միջազգային գիտաժողովի մասնակիցներին

Published: 16 Հոկտեմբերի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է հղել հոկտեմբերի 15-ին Երևանում ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկած «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին: Նորին Սրբության խոսքը գիտաժողովի բացմանը ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ 100. ՃԱՆԱՉՈՒՄԻՑ ՀԱՏՈՒՑՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովի կազմակերպումը և Հայրապետական Մեր օրհնությունը հղում գիտաժողովի բոլոր մասնակիցներին:
1915 թվականը հազարամյակների մեր պատմության ամենաողբերգական էջն է, որը հայրենազրկումի, մարդկային ու նյութական մեծ կորուստների անամոքելի ցավի դառը հիշողություններ է թողել մեր ժողովրդի հոգում: 20-րդ դարասկզբին ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ հայորդիներ` իրենց հավատի ու ազգային պատկանելության համար զոհ գնացին Օսմանյան Կայսրության կողմից իրագործված անմարդկային ոճրագործությանը` Հայոց Ցեղասպանությանը: Ավերվեցին մեր շեներն ու բնակավայրերը, թալանվեցին ու քանդվեցին մեր վանքերն ու եկեղեցիները, ոչնչացվեց մեր հայրերի ստեղծած մշակութային ժառանգությունը:
Պատմական իր Հայրենիքի մեծագույն մասը կորցրած, մեծ դժվարությունների գնով իր կյանքը վերակառուցած մեր ժողովուրդը Ցեղասպանության դաժան հետևանքները զգում է առ այսօր: Որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մեր պայքարը, մեր ջանքերը նպատակաուղղված են ցեղասպանությունների ու բռնությունների դատապարտմանը, որպեսզի աշխարհում երբեք չվտանգվի ժողովուրդների ազատ և խաղաղ ապրելու աստվածաշնորհ իրավունքը:
Ցավալի է, որ մարդկության դեմ իրագործվող այսօրինակ հանցագործությունները տակավին տեղ ունեն մեր կյանքում: Այսօր միջազգային տարբեր հարթակներից մենք լսում ենք կոչեր ու հորդորներ խաղաղ ու ապահով աշխարհի կառուցման մասին, մինչդեռ աշխարհի տարբեր կողմերում, հատկապես Մերձավոր Արևելքում, դաժանորեն խոշտանգվում ու սպանվում են հազարավոր մարդիկ, շատեր ստիպված լքում են իրենց բնակավայրերը, անխնա ոչնչացվում են պատմամշակութային հնադարյա արժեքները: Արդյո՞ք հնարավոր է խաղաղության կառուցումը առանց արդարության, առանց նախկինում կատարված հանցագործությունների դատապարտման ու հատուցման: Փաստերով վկայված իրողություն է, որ չդատապարտված հանցագործությունը ծնում է նոր՝ ավելի մեծ հանցագործություն: Որքա՞ն զոհեր խլեց ֆաշիզմը Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքին, որի առաջնորդները քաջալերված էին Հայոց Ցեղասպանության հանդեպ համընդհանուր մոռացությամբ: Որքա՞ն անմեղ մարդիկ են տառապում մեր օրերում ահաբեկչությունների պատճառով, որոնց կազմակերպիչները վստահ են իրենց անպատժելիության վրա:
Մեր ժողովուրդը, որ վշտակից է մերօրյա պատերազմներից ու բռնություններից տուժված ժողովուրդներին, աննվազ նախանձախնդրությամբ պայքարելու է արդարության հաստատման համար, քանզի արդարության և համընդհանուր դատապարտման ճանապարհն է միայն, որ աշխարհը զերծ պիտի պահի նոր ցեղասպանություններից ու ոճրագործություններից:
«Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովը կարևոր մեկ քայլ է` քննարկումների միջոցով բարձրաձայնելու և առավել հանրայնացնելու մարդկության դեմ իրագործված հանցագործությունների հիմնախնդիրները: Մենք վերստին Մեր գնահատանքն ու բարեմաղթանքներն ենք յղում գիտաժողովի կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներիդ` կարևորելով ձեր առաքելությունը ի նպաստ խաղաղ ու բարօր աշխարհի կառուցման:
Առ Աստված աղոթքով հաջողություններ ենք մաղթում գիտաժողովի աշխատանքներին և հայցում, որ Տերն Ամենակալ խաղաղություն ու բարօրություն պարգևի բոլոր ազգերին ու ժողովուրդներին:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator 13234 Եկեղեցականների նոր նշանակումներ
Հաջորդ նյութը Astvacashunch 123 Աստվածաշնչի ընթերցանության արհամարհում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Boris Eghiazaryan
Նորություններ

Հայկ Աղվանյանն Ուկրաինայի Հայ Եկեղեցու դեմ սուտ ու կեղծ տեղեկություններ է տարածում. Բորիս Եղիազարյան

3 Դեկտեմբերի, 2018
Ter Gabrel Vardanyan
Նորություններ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է…..

6 Հունիսի, 2018
23 1 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ (նկարներ)

23 Հուլիսի, 2018
Hotda byuro 16.06.2023
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նորընտիր անդամներին

15 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?