Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Iravunqneri pashtpan
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Քրիստոսից մեծ հանդուրժող, Քրիստոսից մեծ մարդու իրավունքները պաշտպանող չկա
Նորություններ

Քրիստոսից մեծ հանդուրժող, Քրիստոսից մեծ մարդու իրավունքները պաշտպանող չկա

Published: 6 Մայիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 8 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Քրիստոսից մեծ հանդուրժող, Քրիստոսից մեծ մարդու իրավունքները պաշտպանող չկա, Քրիստոսից զատ ժողովրդավար չկա, դրանից դուրս բոլոր նմանատիպ բաներ քարոզողները կեղծ են եւ սատանայական:
Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, հանդուրժողականություն… աշխարհը այսօր՝ թողած Քրիստոսին, սատանայի գիրկն է վազում իր կեղծ ու անմարդկային արժեքներով: Ժողովրդավարությու՞ն են ուզում, Քրիստոսից կատարյալ ժողովրդավար չկա՛:
Ողորմած Աստված ծնվեց Սուրբ Կույսից, մեծացավ եւ հասակ առավ ինչպես բոլոր մարդիկ, մտավ ժողովրդի մեջ, նրանց հոգսերը ընկալեց, ցավերը դարմանեց… Ասացեք խնդրեմ, սրանից առավել ժողովրդավարություն կա՞:
«Օրենսգետներն ու փարիսեցիները բերեցին շնության մեջ բռնված մի կին եւ նրան մեջտեղ կանգնեցնելով՝ ասացին Հիսուսին. «Հանցանքի մեջ բռնված այս կինը հայտնապես շնացել է, իսկ Օրենքում Մովսեսը մեզ պատվիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»: Նրանք այս ասում էին՝ նրան փորձելու համար, որպեսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան: Իսկ Հիսուս, ցած նայելով, մատով գետնի վրա գրում էր: Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի դրա վրայ»: Եւ դարձյալ ցած նայելով՝ գետնի վրա գրում էր: Եւ այս լսելով՝ մեկ առ մեկ ելնում գնում էին՝ տարիքավորներից մինչեւ փոքրերը: Եւ Հիսուս միայն մնաց ու կինը՝ կանգնած նրա առաջ: Հիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»: Եւ սա ասաց՝ ո՛չ, Տե՛ր: Եւ Հիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետեւ մի՛ մեղանչիր»: (Հովհ. 8; 3-11)
Տերը չդատեց, բայցեւ պատվիրեց, որ այլեւս մեղքի մեջ չընկնի եւ նման բան չանի:
Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով ու նմանությամբ, աշխարհը եղծում է այդ պատկերը, անճանաչելիորեն այլանդակում, հափշտակում, ոչնչացնում: Աստված Իր արարչության հոգատար Տերն է եւ խնամակալը, Իր զավակների սիրող եւ նվիրված Հայրը: Աշխարհը մի անելանելի զնդան է ազատ ու երջանիկ ապրելու նպատակով ստեղծված մարդու համար, մի անբեկանելի դատավճիռ իրենք իրենց այդ զնդանին դատապարտածների համար: Բայց եթե մեկը կամենա ելնել այդ զնդանից, բանալին իր ձեռքերում է, եթե ինքնակամ չի հրաժարվել դրանից: Հայրենիքի կարոտը, վերադարձի փափագը, անգամ առանց բանալու, կարող են թույլ տալ ազատվել զնդանից՝ կոտրելով ճաղերն ու կողպեքը: Աստված սիրում է մարդուն, սակայն ատում է նրան Իրենից բաժանող մեղքը, որը անդունդի նման ձգվում է իրենց միջեւ: Այդ անդունդը անէության ու չգոյության անհատակ անդունդն է, որի վրա Աստված գցեց իր սիրո կամուրջը՝ Խաչը, առանց որի Նրա կանչին արձագանքողները դատապարտված էին գլորման եւ կորստյան:
Անօրինության որդին արդեն աշխարհում է եւ աշխարհը լցված է նրա թունավոր շնչով: Այսօր ոտնատակ են տրվում աստվածադիր բարոյական օրենքները, շրջանցվում են եւ անտեսվում մարդկային օրենքները, կազմաքանդվում են անհատը, ընտանիքը, ազգը, պետությունը: Անօրինությունը հաստատվել է որպես միջազգային նորմ: Շատերը չեն հասկանում, թե ինչ սարսափելի ընկած վիճակում էր աշխարհը մինչեւ Քրիստոս, եւ՝ թե ինչ հականեխիչ աղ ու խավարը փարատող լույս եղավ քրիստոնեությունը աշխարհի համար: Սակայն դա Քրիստոսին չճանաչող աշխարհն էր, իսկ հիմա աշխարհը մերժում է իրեն հայտնված Փրկչին եւ Նրա տված փրկությունը՝ հաշտությունը Հոր հետ: Անօրենի անունը հակաբուդդա կամ հակամուհամմեդ չէ, այլ Հակաքրիստոս է: «Լույսը խավարի մեջ լուսավորում է, եւ խավարը Նրան չնվաճեց»,- այս ավետիսով է սկսվում Հովհաննես աստվածաբան Ավետարանչի ավետարանը. խավարը Լույսին չնվաճեց: Չի ասում՝ խավարը չի կարող նվաճել, կամ՝ չի կարողանալու նվաճել, կամ՝ չի նվաճելու, այլ որպես փաստ՝ չնվաճեց: Լույսը միշտ լուսավորում է հաղթության ճառագայթներով: Ի՞նչն է մարդուն անզգա դարձնում այդ ճառագայթների լույսի ու ջերմության դեմ. սեփական էության՝ խավարին հարազատ մասը կամ խավարի հարազատ մասը կազմող սեփական էությունը՝ նայած ախտահարության աստիճանին: Եթե մարդը իր մեջ Լույսից մաս չունի, նրա համար Լույսը կլինի խորթ եւ օտար, անանհրաժեշտ, անգամ վտանգավոր:
Աշխարհի զավակների համար տերության, իշխանության, ազատության ու ապահովության խորհրդանիշը ոսկե հորթն է՝ մամոնան, որ իսրայելացիները պատրաստեցին եգիպտական գողացված ոսկուց: Երբ իր պաշտամունքի առարկայի մեջ մարդը ներդրված է տեսնում իր համար թանկ ու կարեւոր իրողություններ, նա չի բաժանվի նրանից: Եթե մարդը Հիսուս Քրիստոսի անձի մեջ է տեսնում ամենաթանկն ու ամենակարեւորը, նա չի լքի իր պաշտելի Տիրոջը, քանզի այլընտրանք չկա Միակ Ճշմարտության համար:
Աշխարհի խաբեպատիր, ստվերային իրականության հետ մարդուն կապում են նրա ցանկությունները, եւ նրա կամքն է միայն, որ կարող է խզել այդ հիվանդագին, չհագեցնող, չբավարարող, ուժասպառ անող եւ սպանող կապը: Այդ կապը պաշտոնապես հաստատվեց Եկեղեցու եւ պետության ապահարզանից հետո: Աստծո տիրությունը մերժելուց հետո սկսվեցին «ինքնիշխան» մարդու նոր կերպարի կերտման աշխատանքները: Նա առաջացավ կապկից, զրկվեց բանական հոգուց եւ նրա բնական պահանջները բավարարելու ձգտման իրավունքից, կապվեց իր համար միակ ընկալելի նյութական իրականությանը, դարձավ իր մարմնավոր ցանկությունների գերին եւ ապականող աշխարհի ստրուկը:
Ժամանակակից մարդը այսպիսի «էվոլյուցիայի» ծնունդ է: Բարոյականությունը եւ սրբությունը հոգեւոր իրողություններ են, հետեւաբար ավելորդ ու անարժեք են սեփական հոգու գոյությանը անտեղյակ ու գինը չիմացող մարմնավոր, նյութական արժեքներով մխիթարվող եւ դրանց հանդեպ կապվածությամբ ղեկավարվող էակների համար: Այդպիսի էակների ամբողջությանը՝ ամբոխին, կերակրելը եւ ղեկավարելը հեշտ է, պետք է ընդամենը թելադրել նրանց իրենց իսկ պահանջները եւ շտապել բավարարել դրանք: Եւ շատ շուտով նրանք կպահանջեն սեփական կորուստը, կործանումն ու մահը, ինքնաբացարկ կհայտարարեն, ինքնաոչնչացում կվանկարկեն ու, կուրացած ինքնանպատակ տենչանքի մոլուցքից, կքայլեն դեպի անդունդը:
Այդպիսի մարդիկ էին հետեւում Քրիստոսին Նրա կողմից բժշկություններից, հրաշքներից, մանավանդ հացի բազմացումից հետո: Այսօր էլ այդպիսի մարդկանց Հիսուս հորդորում է. «Գնացեք, այսուհետեւ, աշխատեցեք ոչ թե կորստյան ենթակա կերակրի համար, այլ այն կերակրի, որ հավիտենական կյանքի համար է»: Այդպիսի մարդիկ են այսօր տոլերանտ վերաբերմունք պահանջում հասարակության ամեն տեսակ տականքների հանդեպ՝ առանց գաղափար անգամ ունենալու, թե ինչ է դա: Լսել են ու կրկնում են: Տոլերանտ վերաբերմունք. բժշկագիտական տերմինաբանության մեջ օգտագործվող հասկացություն է: Նշանակում է իմունային համակարգի՝ վնասակար մակաբույծների եւ օտարածին մարմինների նկատմամբ դիմադրողականության անկարողությունը: Այս վիճակը ձեռք է բերվում թունավոր նյութերի հարատեւ ազդման միջոցով, որը բերում է իմունային համակարգի հյուծմանը եւ անկարող է դարձնում տարբերել օտարածին մարմինները եւ պայքարել դրանց դեմ: Իմունային համակարգի անտարբերություն: Ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ բարոյական իմաստով դա կործանարար եւ վտանգավոր է: Այս ճանապարհով էլ մարդկանց մոտ «հայտնագործվում է» ՄԻԱՎ «վարակը» եւ սկսվում է «բուժումը»:
Հաճախակի վանկարկվող եւ չարաշահվող հաջորդ բառն է հանդուրժողականությունը: Հանդուրժողությունը նշանակում է համբերատարություն, ներողամտություն, զիջողություն, բարեհաճություն, ողորմածություն: Այս երեւույթը առողջ հասարակության մեջ մարդկային հարաբերություններում ապահովում է փոխզիջում, փոխօգնություն, սրտացավություն, հոգատար վերաբերմունք՝ օգնելու համար միմյանց ավելի կատարելագործվել. «Արդ, աղաչում եմ ձեզ, ես՝ Տիրոջ համար բանտարկվածս, որ ընթանաք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին կոչվեցիք. կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ եւ համբերությամբ հանդուրժեցե՛ք միմյանց սիրով, ջանացե՛ք պահել հոգու միությունը խաղաղության կապով. մե՛կ մարմին եւ մե՛կ հոգի, ինչպես որ մե՛կ է ձեր հույսը, որին Աստված կոչեց մեզ» (Եփես. 4;1-4): Սակայն եթե այդ հասկացությունը դիտարկվում է որպես որեւէ վնասակար երեւույթի հանդեպ վտանգավոր անտարբերություն՝ գնահատելու, ընդունելու կամ հակազդելու անընդունակություն, բարոյապես անկյալ միջավայրում, ապա այն համարժեք է դառնում տոլերանտությանը:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» Սյունյաց Թեմի պաշտոնաթերթ N75

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Bako handipum Նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը Հայ Առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդի հետ
Հաջորդ նյութը 6 Symposium 5 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Պլեներ Հայաստան-2016» գեղանկարչության միջազգային սիմպոզիումի մասնակիցներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

6E10B007 BDA6 41CA B8DF 585F06CBCA83
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը (Նկարներ)

3 Դեկտեմբերի, 2022
28 1 2
Նորություններ

Վարդապետական թեզի պաշտպանություն Մայր Աթոռում (նկարներ)

28 Սեպտեմբերի, 2016
10.06036
Նորություններ

ԳՆԴԵՐԵՑՆԵՐԻ ԵՌՕՐՅԱ ՀԱՎԱՔ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՆԿԱՐՆԵՐ)

10 Հունիսի, 2021
Norapskaneri orhnutun
Նորություններ

Տեառնընդառաջի տոնը` նորապսակների օրհնության օր

13 Փետրվարի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?