Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24 Gayanyanc 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)
Նորություններ

Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)

Published: 24 Մայիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայիսի 24-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը:
Առավոտյան Մայր Տաճարից եկեղեցականների թափորը, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք: Հանդիսավոր թափորը գլխավորող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ս. Գրիգոր Լուսավորչի կամարի առջև օրհնելով ուխտավոր հայորդիներին, նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին:
Ս. Գայանե վանքի առջև, Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ, թափորը դիմավորեցին վանքի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ ուխտավոր հավատացյալներ:
Տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Ս. Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:
Պատարագի ընթացքում Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ Գայանյանց տոնի խորհրդին՝ ի մասնավորի ընդգծելով. «Այսօրվա մեր տոնելի սրբուհին ընդունեց աստվածային ճշմարտությունը, ապրեց այդ ճշմարտությամբ և իր կյանքով իսկ վկայեց այդ ճշմարտությունը: Սրբասնյալ կույսերն այս մարմնական կյանքի կարիքները մերժեցին, որովհետև հասկացան, որ այս բոլորը անցավոր ժամանակի մեջ երազ է ու սուտ պաճուճանք: Բարեպաշտ այս կույսերը մնացին հավատարիմ հարսները Քրիստոսի՝ զանազան փորձությունների ու պես-պես տանջանքների համբերելով, անթառամ պասակին արժանացան:… Սրբուհի Գայանեն մեզ հորդորում է չկորցնել սուրբ զգաստությունը, ինչը հույժ կարևոր է հատկապես այս դարաշրջանում»:
Հայր Անանիան նաև նշեց, որ Աստծո, իր ընտանիքի, հայրենիքի հանդեպ հավատարիմ մարդը քայլում է կատարելության ճանապարհով, պատրաստ կարեկից քրիստոնյային օգնության ձեռք մեկնելու և նրան զորակցելու:
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր ևս բացել է իր դռները հավատարիմ ու կոչման գիտակցություն ունեցող շատ ու շատ անձանց առջև թե՛ արական և թե՛ իգական սեռի, Քրիստոսի սիրով ու սրբությամբ միավորված համակեցության մեջ՝ վերափոխելու իրենց կյանքն ու նմանվելու այսօրվա հիշատակելի սուրբերին՝ լինելու հրեշտակներ երկրի վրա… և իրենց սուրբ ու քաղցր աղոթքներով մշտամնա օրհնություն իջեցնելու հայոց հողի վրա, որի կարիքն այնքան ունենք այսօր», — եզրափակեց Հայր Սուրբը:
Ս. Պատարագի ավարտից հետո Ս. Գայանե վանքի բակում Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի հանդիսապետությամբ կատարվեց սրբուհու մասունքակիր Աջով հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:

24-Gayanyanc 1 24-Gayanyanc 2 24-Gayanyanc 3 24-Gayanyanc 4 24-Gayanyanc 5 24-Gayanyanc 6 24-Gayanyanc 7 24-Gayanyanc 8 24-Gayanyanc 9 24-Gayanyanc 10

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Ghat Կարգալույծ է հռչակվել Տ. Խադ քահանա Ղազարյանը
Հաջորդ նյութը 24 Ambassador of Australia 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Shahe Vardapet
Նորություններ

Եկեղեցականի նոր նշանակում

26 Հունիսի, 2015
Garegin Katoghikos 319
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

28 Հունվարի, 2023
IMG 7874
Նորություններ

Եկեղեցականների նոր նշանակումներ

15 Դեկտեմբերի, 2015
18.08.09
Նորություններ

Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

18 Օգոստոսի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?