Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
24 Jemaran 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ մեծարման ցերեկույթ (նկարներ)
Նորություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ մեծարման ցերեկույթ (նկարներ)

Published: 24 Մայիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայիսի 24-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ մեծարման ցերեկույթ` նվիրված Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոսներ Արժանապատիվ Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանին, Պարգև Շահբազյանին ու բ.գ.դ., պրոֆեսոր Պետրոս Բեդիրյանին:

  Հանդիսությունը բացվեց միասնական Տերունական աղոթքով, հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

«Մեծապես ուրախ ենք Սրբոց Գայանյանց տոնի այս բերկրալի օրն ամենքիդ ողջունելու Գևորգյան հոգևոր ճեմարանի հարկից ներս: 140 և ավելի տարիների պատմություն ունեցող հոգևոր այս դարբնոցն իր գոյության ողջ ընթացքին ունեցել է մեծաթիվ դասախոսներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայոց հոգևոր դասի, ինչպես նաև հայրենի մեր կյանքում արժանահիշատակ հաջողությունների հասած մտավորականների կերտման գործում: Այդուհանդերձ, պետք է նշել, որ անցյալ տասնամյակների ընթացքին եղել են անհատներ, ովքեր ոչ միայն իրենց դասախոսական հմտություններով ու գիտելիքներով են առանձնացել, այլ նաև իրենց բացառիկ կարողությամբ` ներշնչելու, ոգևորելու,  ճեմարանցիների սրտում այրելու սերն իրենց հոգու ծննդավայր Հայոց Եկեղեցու հանդեպ: Այս դասախոսների համար նաև Եկեղեցու ծառայությունը նույնականանում էր հայրենի ժողովրդին Քրիստոսավանդ պատգամին ընդառաջ ծառայելու առաքելության հետ», — նշեց Հայր Գարեգինը:

Այնուհետև ցուցադրվեց «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից մեծարյալներին նվիրված ֆիլմը:

Հայ Եկեղեցու հոգևոր կրթական հաստատություններից ներս մեծ ավանդ ունեցող մանկավարժների վաստակի մասին խոսք ասացին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Արխիվի և թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը և Կաթողիկոսական գրասենյակի քարտուղար Արժանապատիվ Տ. Ադամ քահանա Մակարյանը:

Ցերեկույթի ընթացքում կոմիտասյան երգերով հանդես եկավ «Լույս» հնգյակը` ղեկավար և մեներգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանի գլխավորությամբ:

 Օրվան համահունչ ասմունքեց ճեմարանական սաներից մեկը, իսկ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը` ղեկավարությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանի, կատարեց կոմիտասյան երգեր:

Ապա իրենց սրտի խոսքն ասացին Տ. Եղիշե ավագ քահանա Սարգսյանը, տիարք Պարգև Շահբազյանը և Պետրոս Բեդիրյանը:

Շնորհակալություն հայտնելով մեծարման հանդիսության համար` նրանք անդրադարձ կատարեցին իրենց կյանքի պատմությանը, հայագիտության հանդեպ ունեցած սիրուն, ինչպես նաև կրթական ոլորտում սպասավորությանը: Բազմավաստակ մանկավարժների խոսքը վերածվեց ուսանելի ու յուրօրինակ դասախոսության, որի ընթացքում առաքինազարդ մտավորականները ներկայացրեցին իրենց մտորումները հավատքի, հոգևոր արժեքների ու հայեցի դաստիարակության մասին, ինչպես նաև Հայրենիքին և Եկեղեցուն ծառայելու, աշխատանքի մեջ նվիրումի, պատասխանատվության և նախանձախնդրության վերաբերյալ:

Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հայրապետական պատգամով:

Իր գնահատանքը բերելով Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսչությանը կազմակերպված հանդիսության համար` Նորին Սրբությունն ընդգծեց, որ հիշողություններով հարուստ և ուսանելի օր է բոլոր ներկաների համար` գնահատելու և մեծարելու նրանց, որոնք տասնյակ տարիներ նպաստել են Հայ Եկեղեցու առաքելության արդյունավորմանը, որոնց շնորհիվ հոգևորականների մի քանի սերունդներ են ձևավորվել, դաստիարակվել ու կրթվել:

Հայոց Հայրապետն աղոթքով հիշեց հոգևոր հաստատությունում իր ուսումնառության տարիների բոլոր դասախոսներին և մասնավորապես տիար Պ. Շահբազյանին, որոնք իրենց անձնական օրինակով խանդավառել ու ոգեշնչել են իրեն և կարևոր ներդրում ունեցել իր կյանքում:

Վեհափառ Հայրապետը նաև խոսեց հետագա տարիներին և իր հայրապետության շրջանում մեծարյալների հետ Մայր Աթոռում, Գևորգյան ճեմարանում և Սևանի Վազգենյան դպրանոցում ունեցած իր գործակցության մասին:

«Մենք` որպես ճեմարանի սան, մեր շնորհակալությունն ենք հայտնում պրն. Պ. Շահբազյանին, նաև Տ. Եղիշեին ու պրն. Պ. Բեդիրյանին, որ գործակից են եղել և իրենց բարի օրինակով, որպես ավագ սերունդի ներկայացուցիչներ, ոգեշնչել են մեզ և ուղենշել մեր կյանքի ընթացքը:

Որպես Հայրապետ` նաև շնորհակալ ենք այն հունդերի համար, որոնք իրենք ցանել են. հունդեր, որոնք ավետարանական խոսքի համաձայն` այսօր առատ բերք են տվել…: Այդ բարիքներն ենք այսօր քաղում, նրանց վրա հաստատում և կառուցում մեր տեսիլքների կառույցը, պայծառությունը Մայր Աթոռի», — ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը նշեց, որ Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, իրենց կոչման և հոգևոր-կրթական հաստատությունների նկատմամբ մեծարյալների նվիրումն ու սերը բարի պտուղներ են տվել:

Նա հաստատեց, որ նրանք ապրում են իրենց կրթած-դաստիարակած յուրաքանչյուր սանի մեջ, որ այսօր հաջողությամբ իր ծառայությունն է բերում Հայ Եկեղեցում, իրականացնում իր հոգում դասախոսների ջանքերով ամբարված` ազգային-հոգևոր կյանքի տեսիլքն ու իղձը:

Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր աղոթքն ու բարեմաղթանքները բերեց մեծարյալներին` պատգամելով շարունակել իրենց ներկայությամբ ու գործունեությամբ, բարի օրինակով ու նվիրյալ կյանքով ներշնչել կրթական հաստատության սաներին, դասախոսներին և հոգևոր դասին:

24-Jemaran 1 24-Jemaran 2 24-Jemaran 3 24-Jemaran 4 24-Jemaran 5 24-Jemaran 6 24-Jemaran 7 24-Jemaran 8 24-Jemaran 9 24-Jemaran 10 24-Jemaran 11 24-Jemaran 12

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 24 Ambassador of Australia 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ավստրալիայի դեսպանին
Հաջորդ նյութը Ekexecakan lrahos 23.05 Եկեղեցական կյանք 23.05.2016

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ter Adam 215
Նորություններ

«ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀԻՄՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

13 Նոյեմբերի, 2019
Arshak eps. Khachatryan 219
ՆորություններՀարցազրույցներ

Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` Ստամբուլյան կոնվենցիայի մասին (տեսանյութ)

9 Օգոստոսի, 2019
Markos eps
Սոցկայքեր

Կոչ ենք անում զերծ մնալ էմոցիոնալ դրսևորումներից և որոշումներից՝ տեղիք չտալով սադրանքներին և խաբեությանը

25 Հուլիսի, 2020
14.02.06
Նորություններ

Տոնախմբվեց Տյառնընդառաջի տոնը (նկարներ)

14 Փետրվարի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?