Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
16 PAX CHRISTI 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Քրիստոսի խաղաղություն» կազմակերպության ներկայացուցիչներին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Քրիստոսի խաղաղություն» կազմակերպության ներկայացուցիչներին

Published: 16 Մայիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Քրիստոսի խաղաղություն» (Pax Christi) միջազգային կաթոլիկ կազմակերպության Ավստրիայի մասնաճյուղի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներին և անդամներին:

Հանդիպման սկզբում կազմակերպության քաղաքական ռեֆերենտ դոկտոր Ռիխարդ Հուսսլը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը հանդիպման հնարավորության համար, հակիրճ ներկայացրեց «Քրիստոսի խաղաղություն» կազմակերպության առաքելությունը և ներկայիս խաղաղարար գործունեությունը: Անդրադառնալով անցյալի խնդիրների հաղթահարմանն և հաշտեցման ուղիների որոնմանն ուղղված ծրագրերին` դոկտոր Ռիխարդ Հուսսլը տեղեկացրեց նաև կազմակերպության ջանքերով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Իննսբրուք քաղաքում կազմակերպված հիշատակի արարողությունների մասին, որոնց մասնակցություն բերեցին բազմաթիվ ավստրիացիներ:

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր պատգամն ու օրհնությունը բերեց կաթոլիկ ուխտավորներին` մաղթելով, որ Հայաստան իրենց ուխտագնացության ընթացքում ներշնչվեն հայոց հոգևոր սրբություններով:

Նորին Սրբությունը ողջունեց աշխարհում խաղաղության և արդարության հաստատմանն ուղղված «Քրիստոսի խաղաղություն» կազմակերպության գործունեությունը` մասնավոր երախտագիտություն հայտնելով Ավստրիայում Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում կաթոլիկ կազմակերպության ունեցած կարևոր ներդրումի, ինչպես նաև հիշատակի արարողությունների կազմակերպման համար:

Ամենայն Հայոց Հայրապետն անդրադարձավ նաև Հայաստանյայց Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների միջև ձևավորված ջերմ հարաբերություններին և գործակցությանը` դրա արտահայտություններից մեկը նկատելով նաև առաջիկա հունիս ամսին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու կրթադաստիարակչական գործունեությանը, Եկեղեցի-պետություն հարաբերություններին, ընտանիքին վերաբերող եկեղեցական հայեցակարգային ընկալումներին:

Մասնավոր անդրադարձ կատարվեց Եկեղեցիների խաղաղարար գործունեությանը: Այս կապակցությամբ խոսվեց ղարաբաղյան հակամարտության, սույն թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների, ինչպես նաև հոգևոր առաջնորդների կողմից խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի մասին:

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը «Քրիստոսի խաղաղություն» կազմակերպության անդամներին մաղթեց արգասաբեր գործունեություն, որպեսզի նաև նրանց ջանքերի շնորհիվ աշխարհում վերջ գտնի անարդարությունը, բռնությունը և պատերազմի չարիքը:

Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ekexecu zanger23 Արաբկիր համայնքում տեղի ունեցավ նորակառույց եկեղեցու 5 զանգերի օծման կարգ (նկարներ)
Հաջորդ նյութը gyumri Grigor Lusavorich Գեղցոնց ժամ (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

27 8
Նորություններ

Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռում (նկարներ)

28 Մարտի, 2016
hagharcin
Նորություններ

Տավուշում անցկացվում է Հաղարծնի մշակութային շաբաթ (տեսանյութ)

22 Օգոստոսի, 2016
Mayr Ator 875
Նորություններ

Նոր նշանակումներ

20 Հունվարի, 2022
Ter Hakob Mambreyan
Նորություններ

Սոց.ցանցերում հոգևորականի անունով կեղծ օգտատեր է հայտնվել

29 Ապրիլի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?