Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
27 8
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռում (նկարներ)
Նորություններ

Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռում (նկարներ)

Published: 28 Մարտի, 2016
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մարտի 27-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը։
Բերկրառատ օրվա կապակցությամբ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում Սուրբ Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը` աշխարհասփյուռ հայությանը փոխանցելով «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» հրեշտակաբարբառ ավետիսը:
Պատարագի սրբազան արարողությունն սկսվեց Հայրապետական խաչվառազարդ շքեղ թափորով: Հայրապետական ամպհովանու ներքո քայլում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Ամպհովանին կրում էին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը և Հայկ Բուզանդյանը (Սիրիա):
Միածնաէջ Մայր Տաճարի առջև Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ նախագահին ողջունեցին Մայր Աթոռի «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի աշակերտները, ՀԲԸՄ Երևանի սկաուտական խմբի անդամները և Մայր Աթոռի ու ՀԲԸՄ-ի հովանու ներքո գործող հայորդյաց տների սաները:
Հայրապետական պատարագին մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, կրթության և մշակույթի գործիչներ և բազում ուխտավորներ:
Ս. Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին` որպես առընթերականեր, սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Արարարողության ընթացքում Նորին Սրբությունը Ս. Հարության տոնի կապակցությամբ հայրապետական իր պատգամը հղեց համայն հայ ժողովրդին:

Ս. Պատարագից հետո տոնի առիթով «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը վերստին ամենքին բերեց Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ս. Հարության ավետիսը և աղոթք բարձրացրեց առ Աստված աշխարհի և Հայրենիքի խաղաղության համար:

27-1 27-2 27-3 27-4 27-5 27-6 27-7 27-8 27-9 27-10 27-11 27-12 27-13 27-14

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B 145 Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Սբ. Հարության տոնի առիթով
Հաջորդ նյութը Arajin tnorhneq 2016 Սուրբ Հարության տոնի առաջին տնօրհնեքը` Վեհարանում (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

10540850 286341471557831 7637745630200290269 n
Նորություններ

«Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» գիտաժողովը Մայր Աթոռում (նկարներ)

12 Սեպտեմբերի, 2014
10 2 7
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց ՀՀ ԶՈՒ խաչվառների օրհնության կարգ (նկարներ)

10 Հոկտեմբերի, 2017
05.10.02
Նորություններ

Սբ. Պատարագ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում (նկարներ)

5 Հոկտեմբերի, 2020
T. Armash eps. 763
Հարցազրույցներ

Ոչ ոք իրաւունք ունի հայ աշակերտը զրկել իր ինքնութիւնը ճանչնալու առաքինութենէն. Տ. Արմաշ եպս. Նալպանտեան

27 Հուլիսի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?