Եկեղեցական պահքի մեջ կենտրոնական տեղ է գրավում առաջին հերթին ոչ թե որևէ ուտելիքից, այլ վատ սովորույթներից հրաժարվելը։ Սա շեշտում է Աստված հատկապես Եսայու մարգարեության մեջ (58.3-6): Այսօրվա մարդկանց համար նշենք, որ եթե որևէ մեկը չափից ավելի է կապված հեռուստացույցի կրքահարույց ֆիլմերին կամ այլ ներկայացումներին կամ էլ որևէ վատ սովորություն ունի, ապա պահքի ընթացքում խիստ պետք է սահմանափակի իր ցանկությունները հենց այս ոլորտում` այդուհետ վատ իրողություններից հեռու մնալու որոշումով։ Եթե պահքի մեջ հոգևոր մտադրություն չկա, ապա այն դադարում է պահք լինելուց, քանի որ նաև գիրության հետ կապված խնդիրներից ելնելով` շատեր հրաժարվում են տարբեր տեսակի պարարտ կերակուրներից։ Այդ իսկ պատճառով մեր ժողովուրդը պետք է կարողանա հստակ տարբերություն տեսնել պահք պահելու և պարզ դիետա պահելու միջև։
Ադամ քահանա Մակարյան «Քրիստոնեության իկսությունը» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին 2012 թ.