Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch1
Մարտի 28 Գշ. ԳՁ. ԼԷ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 27 Բշ. ԲԿ. ԼԶ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 26 † Կիր. ԲՁ. Զ կիր. Քառասնորդական Պահոց (Գալստեան)
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 25 Շբ. ԱԿ. ԼԴ օր Մեծի Պահոց։ Տօն է Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտին ի Վիրապն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 24 Ուր. ԱՁ. ԼԳ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
nor kiraki
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական քարոզներ > Քարոզ. Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ
Եկեղեցական քարոզներ

Քարոզ. Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ

Published 11 Ապրիլի, 2015
Կարդալու տևողություն՝ 9 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ՅԱՆՈՒՆ ՀՕՐ ԵՒ ՈՐԴՒՈՅ ԵՒ ՀՈԳՒՈՅՆ ՍՐԲՈՅ, ԱՄԷՆ.
«Իսկ մետասան աշակերտքն
գնացին ի Գալիլիա…, ուր
ժամադիր եղեւ նոցա Յիսուս»։
«Իսկ տասնմեկ աշակերտները
գնացին Գալիլիա…, ուր Հիսուս իրենց
հետ ժամադրվել էր»: (Մատթ. 28։16)։

Սիրելի բարեպաշտ հավատակիցներ, Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին հաջորդող կիրակին երբեմն կոչվում է «Նոր Կիրակի», երբեմն էլ՝ «Կրկնազատիկ», քանզի Նոր է այս տոնը, և չքնաղ՝ նրա խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների և անցյալը հնացնելով, ինքը պատճառ է դառնում գալիքի, քանզի Քրիստոսի հարությամբ ամեն ինչ վերստին նորոգվեց, հինն անցավ և ամեն ինչ նոր եղավ:

Մեր տրամախոհական մտածողության տարողությունից, մեր մարդկային կյանքի փորձառական տվյալների ընդգրկումից ու պատմության դեպքերի ընթացքից վեր և այն կողմ մնացող Հարության պատկերը՝ բնականորեն, սիրտն է Քրիստոսի կրոնի։
Առանց հարության և նրա ներշնչած զորության՝ քրիստոնեության առաջին սերունդը՝ առաքյալների և Հիսուսի երկրավոր կյանքի ականատես վկաների բարի բազմությունը, հոգեգրավ անձնականությամբ և հաղորդական զորությամբ օժտված վարդապետի սոսկ հիշատակը պահած պիտի լիներ։ Պատմության մեջ ոսկե տառերով գրված մի պատմություն պիտի լիներ Հիսուսի պատմությունը և Իր դեմքը պայծառագույն դեմքերից մեկը՝ մեծ մտածողների հավերժապատում պանթեոնի մեջ…։ Բայց ոչ այն Աստվածորդին, Ում պաշտում ենք, Ով Իր աստվածային բարձրությունից խոնարհվեց դեպի երկրավոր արարածներս, մեզ ազատեց մեղքի և մահվան կապանքներից և հավիտենական կյանքի հույսը, որպես լույս, ցանեց մեր մարդկային կյանքի մեջ։
Բայց բավարար չէ և ոչ էլ առողջարար, սոսկ ոգեկոչումը կատարել մեռելներից Հիսուսի հարություն առնելու աննախընթաց դեպքի։ Հարկ է տեսնել Հարուցյալ Փրկչին։ Անհրաժեշտ է գնալ ի Գալիլիա, այսինքն՝ մեր ներքին ինքնագիտակցության, հարազատագույն աշխարհը և այնտեղ տեսնել ձյունի պես սպիտակորեն պայծառափայլող Տիրոջը, Ով Իր առաքյալների միջոցով մեզ ժամադրություն է տվել…
Պատրաստ ենք արդյո՞ք այդ ժամադրությանը։
Անշուշտ մեր կյանքի բոլոր պահերին, որոնց ընթացքում անձնական աղոթքի, հասարակած պաշտամունքի, խորհրդածության, Աստծո խոսքի ընթերցման և ուսումնասիրության, և հանուն Աստծո՝ մեր նմաններին բերած մեր ծառայությունների միջից հաղորդության ենք գալիս Աստծուն, խորքի մեջ ժամադրված ենք լինում մեր Տիրոջ հետ։ Բայց այս ժամադրությունը մասնավոր ժամադրություն է, եզակի հանդիպում, ուր մեր Տիրոջը տեսնում ենք հաղթանակի մականը ձեռքին, մահվան խորտակումի լուսապսակով երկնայնադեմք և ներշնչողական։ Այս ժամադրությունը պարզ հանդիպում չէ։ Այլ մի հանդիպում է, ուր մեր Տերը հատուկ պատգամ ունի մեզ տալու, որով կերպարանափոխում է մեզ, որպես անձ, մեր ներքին էության և անհատական կյանքի մեջ։
Այս հատուկ ժամադրության ընթացքում Հիսուս մեզ ասում է. «…ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում» (Մատթ. 28։18)։ Այս մեկը հանձնառության ժամադրություն է։ Երբ այսօր գնանք մեր ներքին Գալիլիան և տեսնենք Իրեն, չենք կարող Իրենից բաժանվել առանց հանձն առնելու որոշ պարտավորություններ իբրև քրիստոնյա, մեր պարագային սիրելիներ, որպես հայ քրիստոնյա։
Ի՞նչ են այդ պարտավորությունները։
Բազմաթիվ և բազմաճյուղ են դրանք՝ եթե ունենք հարկ եղած ներքին սուր զգայնություն և պատասխանատվության առողջ գիտակցություն ու լարված դրամադրություն՝ դրանք յուրացնելու համար։
Ա. Ներքին պայծառություն և բյուրեղացում – Հարուցյալ Քրիստոսին տեսնողը, հարության, այսինքն՝ մահվան վրա հաղթանակի գաղափարի հրամայականով ապրողը, բնականորեն, կարիքն ունի այն հոգեկան սպիտակության, շողարձակումի ընդունակ ներքին լուսավորության, որ սիրո, հավատքի և հույսի եռյակ լուսաղբյուրներից է առնում իր լուսեղինության զորությունը։ Առանց հոգևոր-բարոյական պայծառության ներքին տրամադրվածության, հնարավոր չէ ժամադրվել Հարուցյալ Քրիստոսի հետ և տեսնել Նրանից շառավիղող հաղթանակի լույսը և մեր կյանքով ու գործով դառնալ Նրա ճառագայթումի թարգմանը։ Աշխարհով սահմանափակված մտայնության հրամայականի տակ և դեպի նյութապաշտության հակված ու դեպի աշխարհայնամտություն սլաքված մարդկային կյանքի ներկա վիճակում, մանավանդ, Աստծո հետ հաղորդության զգացումը մեր ապրումների մեջ, հոգևոր ապրումների բարոյական սկզբունքների ներքին բյուրեղացումը ՝ կենսական և գոյութենական նախապայման են մեր հաղթագնացության պարտավորության, անշուշտ, Քրիստոսի հաղթության կենսատու նկարագրով։
Բ. Բարոյական արիություն և քաջություն – Քրիստոսի հարությունը գերազդեցիկ և անդիմադրելի ուժը եղավ քրիստոնյաների ինքնազորացման, անվախ դիրքորոշման և ամեն տեսակի նեղության ու հալածանքի դիմագրավման։
Քրիստոնեական պատմության ամենից փառահեղ և նշանակալից շրջանը սկզբնական այն դարերը եղան, երբ մարտիրոսական ոգու սխրալի արտահայտություններով հարության շունչը վառորեն կենդանի պահեց քրիստոնեական կյանքը, և՝ հակառակ նրա սպառնացող վտանգալից և մահազանգ հարվածներին, մահվան ու արհամարհանքի գործիք և խորհրդանիշ եղող խաչը վերածեց կյանքի հաղթանակի։ Աշխարհի և աշխարհիկ չափանիշերով դիտված՝ իրավատեր, զինվորապես ուժեղ, ընկերայնորեն բարձրազդեցիկ, մտավորականորեն զարգացյալ դասակարգի դիմաց առաջին դարերի քրիստոնյաները նկատված էին անզոր ու խեղճ, իսկ նրանց հավատքը ու այդ հավատքից թելադրված կյանքի ոճը՝ անհասկանալի, խղճալի և մի տեսակ ստորամարդկային։
Նրանց հաղթանակի խորագույն գաղտնի զորությունը հարության հավատքի ուժեղագույն ներգոծությունն էր իրենց ամենօրյա կյանքի մեջ։ Հարությունն իրենց համար տեսական հավատքի, հղացված գաղափարի և կամ սոսկ պատմական դեպքի զուտ հիշատակային ոգեկոչումը չէր, այլ մանավանդ որոշադրիչ, ուղղիչ, արիացուցիչ, հրաշագործ ազդակ՝ իրենց մարդկային տկարությունն աստվածային զորությամբ փոխարինելու աստիճան։
Ահա սրանով է բացատրվում այն անխորտակելի քաջությունը, որ այդ դարերի և բոլոր դարերի ընտրելագույն քրիստոնյաները հայտնաբերեցին ի զարմանս սրով ու նիզակով, գահով ու մականով, դիրքով ու դրամով իրենցից շատ ավելի զորավոր ու առանձնաշնորհյալ նկատվող իշխողներին և հալածողներին։
Գ. Հուսալից առաջատեսություն ու լավատեսություն – Քրիստոսի հարությունը դարձավ ոչ միայն Հիսուսի կյանքի գագաթնային և հանգուցային նշանակությամբ օժտված դրվագի վերակոչումի առիթը, այլ նաև և հատկապես ամենառատ աղբյուրը հույսի սնուցման և ջրդեղման։
Մահը, մինչև Քրիստոսի հարությունը, ըմբռնված էր որպես չարիքների չարիքը, որովհետև այն հասկացվում էր անլույս և անհույս վերջակետը մարդկային կյանքի, որն ըստ էության մարդ էակի գերագույն բարիքն է։ Որոշ տեղեր, որոշ ազգերի և կրոնների մեջ, հավիտենական կյանքի հույսը երազանման, մշուշային, տարտամ գաղափար էր։ Հիսուսի հարության իրողությունն այդ երազային ցանկությունը վերածեց կյանքով ապրած և ապրելու ուժի։ Հարության վկաները՝ առաքյալները՝ եղան հարության իրականության տարածիչներն իրենց անընկճելի հավատքով և զոհողության, այսինքն՝ մահվան կամավոր հանձնառության, ընդառաջումի առաքինությամբ, միշտ հույսի աչքերով հավիտենական կյանքին հայող իրենց նահատակային կենսաոճով։
Սիրելինե՜ր.
Հայ ժողովուրդը, որի այսօրվա զավակները լինելու պատիվն ունենք բոլորս անխտիր, միշտ իր կյանքն ապրեց Քրիստոսի հետ ժամադրությամբ։ Պարզ խոսքով այն իր մեջ կենդանի, ներգործոն պահեց հարության հավատքը։ Հայոց աշխարհը միշտ ՙԳեթսեմանի՚ ու ՙԳողգոթա՚, ՙԽաչ՚ ու ՙթաղման պարտեզ՚, ՙփշեպսակ՚ ու ՙպատանք՚ չեղավ։ Այդ բոլորը լինելով հանդերձ՝ նա եղավ նաև ՙԹաբոր լեռ՚ ու ՙԳալիլիա՚, ուր Հարուցյալ Հիսուս մեզ հետ ժամադիր եղավ…։
Մենք հավատարմորեն պահեցինք այդ ժամադրությունը, որ կյանք ներշնչեց գերեզմանվելու պայմաններին հաճախ ենթարկված մեր ժողովրդին, հույս հոսեցրեց մահվան վտանգից այնքան հաճախ այցելված մեր սրտերին, լույս ցնցուղեց հայոց մթնած երկնքից՝ Լուսավորչյան հավատքի շողակաթումով, Օշականում հավերժահանգիստ գտած Մաշտոցյան լեզվի անաղարտությամբ և Ավարայրի դաշտում «վասն Քրիստոսի» մարտնչած Կարմիր Վարդանի հաղթանակած սրով։
Սիրելի հավատացյալներ, բացենք մեր հոգու աչքերը և տեսնենք Քրիստոսի սպիտակափառ հարուցյալ մարմնից ճաճանչող ու Հայոց պատմության էջերից ցոլացող լույսը։ Ամեն օր տեսնում ենք, թե ինչպես այս աշխարհային լույսերը ողողել են մեր ժողովրդից շատերի աչքերը, նրանց կուրացրել, բուն, հոգեղեն, հարութենական լույսին բացվելու անընդունակ դարձնելու աստիճան։
Բնականորեն, այս աշխարհի մեջ ենք ապրում և պետքն ունենք այս աշխարհային լույսերի, բայց՝ ո՜չ, ո՜չ երբեք ի գին մեր հոգևոր կուրացման և անդրաշխարհային, հավերժածնունդ և հավերժագնաց Լույսի, որի մեջ՝ մահվան վրա մեր հաղթանակի գաղտնի ուժը կա՝ թե՜ որպես անհատ և թե՜ որպես ազգ։
Եկե՜ք ուրեմն, այս Նոր Կիրակիի խորհրոդով նորոգված այնպես անենք, որ այն դառնա հոգիների գարնանացման մաքուր, կանաչ և պտղաբեր ջրտուք մեր կյանքի անդաստանի մեջ։ Թող նրանով ոռոգվեն և նորանան մեր հոգու և մտքի անդաստանները, հոգեպաշտ Նարեկացու բառերով ասած «ընդունել կարենալու համար հոգևոր սերմի արգասիքները», որպեսզի՝
Ներքին հոգեկան պայծառացումն ու բյուրեղացումը, Բարոյական արիացումն ու քաջությունը և Հուսալից առաջատեսությունն ու լավատեսությունը վառ մնան, այլև աճեն և տարածվեն մեր ժողովրդի կյանքի շրջագծի մեջ։ Որպեսզի նրանցով ոգեպնդված վիճակով ժամադրվենք Հարուցյալ Փրկչի հետ, կարողանանք մեր հայրերի նման Քրիստոսի հետ հարություն առնել՝ դառնանալով քրիստոնեական ճշմարտության թարգմանը, այն ճշմարտության, որ կյանքը հնարավոր չէ մահով խորտակել և որ հայն աշխարհի պատմության մեջ ապրում է կյանքի, ազատության, արդարության և հավիտենության վրա՝ ի ծառայություն ողջ մարդկության և ի փառս կենսապարգև Աստծո։
Շնորհք, սէր եւ խաղաղութիւն եղիցին ընդ ձեզ եւ ընդ ամենեսեանս. Ամեն։

Քարոզ խոսված Երևանի
Ս. Զորավոր Եկեղեցում

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Axand yntaniq ԵՐԲ ԱՂԱՆԴԸ «ՈՐԴԵԳՐՈՒՄ Է» ՁԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ
Հաջորդ նյութը ANSA781258 Articolo Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ (նկարներ, տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Arshak eps 325
Եկեղեցական քարոզներ

Տ. Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանի քարոզը Խաչվերացի տոնին

11 Սեպտեմբերի, 2022
Barsex kesaraci
Եկեղեցական քարոզներ

Սբ Բարսեղի խոսքը (Ընթերցվում է Ավագ հինգշաբթի` Ս. Հաղորդությունից առաջ)

11 Ապրիլի, 2022
char siro masin
Եկեղեցական քարոզներ

Հովհաննես Պլուզ վարդապետի ճառը սիրո մասին

11 Ապրիլի, 2022
03 9
Եկեղեցական քարոզներ

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին (տեսանյութ)

4 Ապրիլի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?