Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hajoxutyan masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Հաջողության մասին (բարոյախրատական պատում)
Առակներ

Հաջողության մասին (բարոյախրատական պատում)

Published: 19 Սեպտեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մի հերետիկոս իր աղանդին էր կամենում դարձնել ուղղափառ մի քահանայի, և երբ տեսավ, թե իրենից խորշում է և իր խոսքերը չի ընդունում, նրան ասաց.
– Հավատքիդ մեջ ինքնահավան ու անխոնարհելի ես: Եթե կամենայիր հավատալ իմ խոսքերին, ես քեզ ցույց կտայի Քրիստոսին,
Նրա մորը և Աստծո սրբերին: Եվ քահանան, հասկանալով, որ այդ ցնորքն ու պատրանքը սատանայինն են, կամենալով փորձել, թե ի՛նչ է այն, նրան ասաց.
– Հիրավի քեզ կհավատամ, եթե կատարես խոստացածդ: Այս լսելով` հերետիկոսը հույժ ուրախացավ և նրա համար օր սահմանեց: Իսկ քահանան, առնելով մասնատուփը տերունական մարմնով, դրեց ծածուկ մի տեղ` վեղարի տակ: Հերետիկոսը, քահանային առնելով, տարավ մի մեծ լեռան մեջ գտնվող այր և նրան մեծ ապարանք մտցրեց, որը զարմանալի բոցաճաճանչ լույսով փայլում էր: Եվ երբ ներս մտան, կարգով շարված բազում ոսկեփայլ աթոռներ տեսան: Մի աթոռի վրա թագավորն էր բազմել` մեծ լույսով շրջապատված, նրա աջում` թագուհին` վայելչագեղ ու շատ գեղեցկատես, այս ու այն կողմերում ծերերն էին բազմել` իբրև նահապետներ ու առաքյալներ, իսկ շուրջը հրեշտակների մեծ բազմությունն էր կանգնած, որոնք ամենքն էլ աստղերի պես փայլում էին` կասկածի տեղ չթողնելով, թե դևեր են: Այս ամենը երբ հերետիկոսը տեսավ, ընկավ գետին և երկրպագեց` իբրև Աստված: Իսկ քահանան անշարժ կանգնած էր, բայց տեսիլքի վրա զարմանում էր: Եվ հերետիկոսը դարձավ քահանային ու ասաց.
– Ինչո՞ւ Աստծո Որդուն փառք չես մատուցում, երկրպագի՛ր նրան, որ բազմած ես տեսնում և նրա բերանից մեր հավատքի
խորհուրդը կուսանես:
Այնժամ քահանան, մոտենալով, հանեց մասնատուփը և աթոռի վրա բազմած թագուհուն տվեց` ասելով.
– Թե դո՞ւ ես թագուհին` Քրիստոսի մայրը, ահա քո Որդին, ում եթե ընդունես, քեզ Աստծո մայր կխոստովանեմ: Եվ երբ այս ասաց, անմիջապես առ աչոք եղած այդ բովանդակ բազմությունը ոչնչացավ, իսկ նրանք այնքան թանձրամիտ խավարի մեջ մնացին, մինչև որ հազիվ կարողացան այրից դուրս գալ: Ապա հերետիկոսը ուղղափառության դարձավ և սարսափեց` զարմանալով սատանայի հնարագետ խորամանկության վրա:
***
Մի ազնվական այնքան իրավասեր և արդարամիտ էր, որ նույնիսկ դատի ժամանակ մարդու երեսին աչք չէր գցում: Սա մի անգամ երբ հիվանդացավ և մահճի մեջ պառկած դրված էր մերձակա սենյակում, կնոջ աղաղակ ու ողբ լսեց և հարցրեց պատճառը, բայց ոչ ոք չհամարձակվեց ստույգ պատմել: Ապա սպասավորներից մեկին ուղարկեց և նրան խստորեն պատվիրեց, որ իրողության ստույգությունն իրեն ասի: Նա էլ, ահով իմանալով, պատասխանեց.
– Տե՛ր, քո քեռորդին կամենում էր մի կնոջ լլկել, և դա էր աղաղակի պատճառը: Իշխանը, սաստիկ զայրանալով, զորականներին հրամայեց քեռորդուն կախել: Իսկ նրանք, կեղծ հնազանդություն հայտնելով, միմյանց ասում էին. «Եթե սպանենք այս մեծազգի երիտասարդին, մեր տերն էլ, ինչպես հավատալի է, մեռնի, կա՛մ մեզ կսպանեն, կա՛մ կաքսորեն»: Ապա երիտասարդին ամեն բան տեղեկացրին և խրատ տվեցին, որ քեռու երեսից որևէ տեղ թաքնվի: Եվ մի ժամից հետո զորականները տիրոջ մոտ մտան և ասացին, թե` «Հրամանդ կատարեցինք»: Իսկ հինգերորդ օրը երիտասարդը, կարծելով, թե քեռին իր պատիժն անտեսել է, դուռը բացեց, ներս նայեց: Երբ հիվանդը տեսավ, մեղմաբար նրան իր մոտ կանչեց, մի ձեռքով նրա պարանոցից բռնեց, իսկ մյուսով
սուսերը, ծածկաբար հանելով, կոկորդը կոխեց: Եվ այսպես մեծ ողբով և սրտի հառաչանքով մեռածին դուրս հանեցին: Այս գործը ողջ գավառին հույժ գարշելի թվաց` իշխանի ցավն էլ ցավի վրա ավելացնելով: Երբ հիվանդությունը սաստկացավ, եպիսկոպոսի մոտ [մարդ] ուղարկեց` հայցելով սուրբ խորհուրդը: Երբ [եպիսկոպոսը] եկավ, իր բոլոր մեղքերը մեծ զղջումով խոստով անեց, բայց երիտասարդին սպանելու համար լռեց, ինչի համար էլ եպիսկոպոսը բարկանալով ասաց.
– Ինչո՞ւ ես մարդասպանությունդ թաքցնում, չէ որ սպանել ես քեռորդուդ:
– Մի՞թե դա մեղք է, – հարցրեց նա:
– Շատ մեծ, – ասաց եպիսկոպոսը:
Իշխանն էլ պատասխանեց.
– Ես այն մեղք չեմ համարում և Տիրոջից դրա համար թողություն չեմ խնդրում: Ապա եպիսկոպոսն ասաց.
– Ես էլ քեզ հաղորդություն չեմ տա, մինչև չխոստովանես այդ մեղքդ: Այնժամ իշխանն ավելացրեց.
– Իմացի՛ր, հա՛յր սուրբ, որ ես ոխակալության համար չէ, որ սպանել եմ նրան, կամ էլ սրտիս զայրույթից, այլ միայն Աստծո
երկյուղից և արդարության ցանկությունից: Ոչ ոք երբեք այնքան չի սիրում իր քեռորդուն, ինչքան ես էի նրան սիրում: Եթե
ինձ տերունական մարմինը չտաս, ես իմ հոգին ու մարմինը Նրան կհանձնեմ: Այս ասաց ու արեց օրինակի համար, միգուցե ընդդեմ արդարության և դատաստանի երևա ինչ-որ պակասություն, որ գործվել է: Դեռ եպիսկոպոսը սենյակի շեմը չէր անցել, երբ հիվանդը ձայնեց նրան` ասելով.
– Դարձի՛ր, հա՛յր սուրբ, դարձի՛ր, տե՛ս, տերունական մարմինը մասնատուփի մե՞ջ է: Երբ բացեց և ոչինչ չգտավ, իշխանը նրան ասաց.
– Ահավասիկ այն, որ դու հրաժարվեցիր ինձ տալուց, նա ինքն ինձնից չհրաժարվեց: Եվ սուրբ խորհուրդը երևաց նրա բերանում: Եվ նրա հետ կատարվեց այն, որ Աստվածային Գիրքն է ասում. «Սիրե՛ք արդարությունը, ովքեր դատում եք երկիրը: Ծառայե՛ք Տիրոջը բարությամբ և խնդրե՛ք Նրան ուղղությամբ, քանզի բնակվում է նրանց մոտ, ովքեր չեն փորձում Նրան, և հայտնվում է նրանց, ովքեր ապավինում են Նրան»: Իսկ եպիսկոպոսը, սարսափահար, ամենուրեք այս սքանչելիքների մասին էր պատմում:
***
Մի կին, ում դեմ սատանան զանազան հնարքներով պատերազմում էր, որպեսզի իր են կախի, մի օր, պատարագի ժամին, հարմար ժամանակ և պահ գտավ, ամբողջ ընտանիքը տնից հանեց, պարանը գերանից կապեց և դուռը փակեց: Եվ երբ իրեն կապելով պարանից` կամենում էր իրեն ցած իջեցնել, լսեց զանգակի ձայնը, որ հնչում էր Քրիստոսի մարմինը բարձրացնելու պահին, և ինչպես սովոր էր` ասաց. «Հիսո՛ւս Քրիստոս, կենդանի Աստծո Որդի, ողորմի՛ր ինձ»:
Եվ ահա անմիջապես գերան ընկավ, իսկ դևերը, բարձր ձայն հանելով, տնից փախան` աղաղակելով. «Քրիստոսի մարմնի զորությունը քեզ հավիտենական կորստից ազատեց»:
ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ — 2007 — See more at: http://ter-hambardzum.com/news/2012-03-11-785#sthash.x6MO2yWG.dpuf

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Nor platonakanutyun Նոր պլատոնականություն
Հաջորդ նյութը Evgenia kuys Վկայաբանությունը Եվգինիա կույսի, նրա հայր Փիլիպոսի, նրա մոր և եղբայրների, որ իր հետ էին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mshushy
Առակներ

Մշուշը (առակ)

1 Նոյեմբերի, 2016
Arak.123
Առակներ

Երբ հնարավորություններին խանգարում է վախը (առակ)

19 Օգոստոսի, 2016
erku ynker
Առակներ

Երկու ընկերների մասին (առակ)

4 Ապրիլի, 2017
Imstun mardy arak
Առակներ

Մարդու իմաստությունը (առակ)

14 Հունվարի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?