Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Astvacashunch1
Մարտի 21 Գշ. ԳԿ. Լ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 20 Բշ. ԳՁ. ԻԹ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Apshkharutyun
Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ)
Տեսանյութեր
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
jamagirq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ինչ է ժամագիրքը կամ աղոթամատյանը
Քրիստոնեական

Ինչ է ժամագիրքը կամ աղոթամատյանը

Published 11 Հունիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ԺԱՄԱԳԻՐՔ, Աղոթամատույց, քրիստոնեական եկեղեցու հնագույն ծիսական մատյաններից, եկեղեցական արարողակարգին և տոներին պատշաճեցված աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների ժողովածու:

 Հայոց ժամագրքի կազմավորումը վերագրվում է V դ. սուրբ հայրերին՝ Սահակ Ա Պարթևին, Մեսրոպ Մաշտոցին, Գյուտ Ա Արահեզացուն, Հովհաննես Ա Մանդակունուն, հետագա դարերի հեղինակներից՝ Ներսես Շնորհալուն:

 Ժամագրքի որոշ հատվածներ պատկանում կամ վերագրվում են նաև Թովմա առաքյալին, Գրիգոր Ա Լուսավորչին, Գրիգոր Նարեկացուն, Հովհաննես Սարկավագին, Գրիգոր Տաթևացուն, Թովմա Մեծոփեցուն և այլոց:

 Հայոց ժամագիրքը, չնայած քրիստոնեական այլ եկեղեցիներում կիրառվող համանման մատյանների՝ հատկապես հունականի հետ ունեցած ընդհանրություններին, մի շարք առումներով խիստ ինքնատիպ նկարագիր ունի: Դրանում առանձնապես մեծ դեր ունեն հայ հեղինակներին պատկանող հատվածները: Հայ եկեղեցին կիրառել է ժամագրքի երկու դրսևորում՝ ժամագիրք և Մայր ժամագիրք (Ատենի). վերջինս ներառում է նաև Սաղմոսարան և Տոնացույց:
Ժամագրքի մեջ ընդգրկված են հոգևոր բանարվեստի և երաժշտաբանաստեղծական արվեստի մի շարք ժանրեր՝ աղոթք, քարոզ, մաղթանք, ընթերցվածք (Ավետարանից), սաղմոս, փոխ, ալելուիա, կանոն, թագավոր, մեսեդի, օրհնություն, երգ և այլն: Վերջիններիս թվին են պատկանում համաքրիստոնեական երկու երգերը՝ «Փառք ի բարձունս» և «Լոյս զուարթ», ապա Ներսես Շնորհալու մի շարք երգերը, որոնցից հանրածանոթ են «Յիշեսցուք ի գիշերի», «Առաւօտ լուսոյ» , արևագալի չորս երգերը ևն:
Ժամագրքի կարևորագույն մաս են կազմում ութ սաղմոսականոնները (կամ Ժամագրքի կանոնները), որոնք երաժշտական առումով դասակարգված են ութ ձայնեղանակներին համապատասխան: Յուրաքանչյուր կանոն բաղկացած է յոթ գուբղայից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին՝ 2–6 սաղմոսներից (քանակը՝ կախված սաղմոսների ծավալից): Վերջին գուբղան կոչվում է «Կանոնագլուխ», որն իր երաժըշտական լեզվաոճով առավել զարգացած է կանոնի մյուս մասերի համեմատ: Հետագայում հենց սաղմոսներին են կցվել հայոց հոգևոր առաջին ինքնուրույն երգերը, որի հետևանքով էլ կոչվել են «կցուրդ»:
Ժամագրքի երգասացությունները տարաբնույթ են նաև երաժշտական լեզվաոճի առումով՝ բնութագրվելով ինչպես պարզ, զուսպասերգայնությամբ, այնպես էլ ծանր, հանդիսավոր մեղեդիականությամբ:
Ժամագիրքը առաջին անգամ հրատարակել է Աբգար Դպիրը (1568, Կ. Պոլիս), իսկ Մայր ժամագիրքը՝ Խաչատուր Կեսարացին (1642, Նոր Ջուղա): 1877-ին Նիկողայոս Թաշճյանը Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հովանավորությամբ Վաղարշա-403 պատում տպագրել է հայկ. ձայնանիշներով գրանցված Ժ. («Երգք ձայնագրեալք ի ժամա-
գրոց Հայաստանեայց ս. եկեղեցւոյ»):
Մհեր Նավոյան

Ժամագիրքը կարող եք բեռնել` այստեղ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Հունիսի 13 Եշ. Պահք։ Սրբոցն Թէոդիտոնի Գաղատացւոյն, Թալիլեայ բժշկին եւ եօթն կուսանացն, որք յԱնկիւրիա կատարեցան։
Հաջորդ նյութը Astvacashunch Հունիսի 14 Ուր. Պահք։

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023
S. Cnund 2
Քրիստոնեական

Ինչու՞ է Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ծննդյան տոն հունվարի 6-ին նշում, այլ ոչ դեկտեմբերի 25-ին

24 Դեկտեմբերի, 2022
Amur yntaniq
Քրիստոնեական

Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ

21 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?