Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Astvacashunch1
Մարտի 21 Գշ. ԳԿ. Լ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch1
Մարտի 20 Բշ. ԳՁ. ԻԹ օր Մեծի Պահոց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Apshkharutyun
Ապաշխարություն. մեկնում է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (տեսանյութ)
Տեսանյութեր
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Krtutyun te
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ի՞նչով է տարբերվում մերօրյա գիտությունը դարեր առաջ եղածից
Քրիստոնեական

Ի՞նչով է տարբերվում մերօրյա գիտությունը դարեր առաջ եղածից

Published 24 Մարտի, 2015
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Կրթությունը գիտության դուռն է, որ պետք է բախել համբերատար եւ հետեւողականորեն:
Ի՞նչ է գիտությունը. մարդկության կուտակած փորձարարական գիտելիքները իր միջավայրի մասին, իր կեցությունը եւ կենսափորձը: Ի՞նչ է կրթությունը. գիտելիքների եւ կենսափորձի փոխանցումը սերունդներին: Ի՞նչով է տարբերվում մերօրյա գիտությունը դարեր առաջ եղածից:

«Արդյունաբերական հեղաշրջում». այսպես է կոչվում ժամանակակից գիտության եւ նախորդած գիտության միջեւ պատմական սահմանագիծը, որը կախարդական փայտիկի պես իրականության վերածեց մինչ այդ եղած մտածողների կողմից թղթին հանձնված գծագրերը եւ ծրագրերը: Իկարոսից եւ Դեդալոսից մինչեւ Դա Վինչի մարդկությունը երազում էր թռչել , բայց միայն 19-րդ դարի երկրորդ կեսից իրականացավ այդ երազանքը: Ձիուն փոխարինելու եկավ ձիաուժը, մարդուն` սեղմակոճակը: Այդ սահմանագծից այս կողմ այն, ինչ մի ժամանակ հավատ էր, դարձավ կասկած, իսկ անհավատալին, անհավանականը եւ սուտը` ապացուցելի իրականություն: Սուրբ Գիրքը դադարեց ճշմարտության աղբյուր լինելուց, փոխարենը վերածվեց տեղեկատվության լրացուցիչ հատորի, որին մերօրյա վայ գիտնականները դիմում են հազվադեպ եւ կասկածամտորեն: Այսօր գիտությունը համարում է, որ արդեն հասել է իր առջեւ դրված գերնպատակին. մարդուն ազատել իր վախերից եւ Աստծո «մտացածին» գաղափարին անհարկի կապվածությունից: Այսօր այլ է եւ՛ դաստիարակությունը, եւ՛ կըրթությունը: Չարը շատ լավ հասկանում է, որ բարու եւ չարի ընտրության կարողությունը եւս փոխանցվում է սերնդեսերունդ: Ի՞նչ պետք է անել բարու առաջընթացը խոչընդոտելու համար. կանգնել սերունդների միջեւ, անցյալի ու ներկայի միջեւ, արմատի ու պտղի միջեւ, թշնամացնել սերունդներին, խեղաթյուրել անցյալը, թունավորել արմատից պտղին անցնող կենսահյութը: Հայրեր եւ որդիներ հավերժական հակադրության միջեւ ճշմարտությունը խաչվեց ու հառնեց, բայց արդեն հարություն չեն առնի անաստվածության ոգով կրթված ու «լուսավորված մեռած հոգիները», որոնք համոզված են, որ Աստծո հանդեպ հավատը զգալիորեն կհեշտացներ իրենց կյանքը, բայցեւ խոստովանում են, որ չնայած Աստծուն հավատալու իրենց մեծ ցանկությանը նրանք չեն կարողանում հավատալ, որովհետեւ այդկերպ են դաստիարակվել: Մի՞թե սոսկալի չէ: Տխրահռչակ Չառլզ Դարվինի «Տեսակների ծագումը» աշխատության անհեթեթ գաղափարները այսօր ամբողջովին հերքվում են գիտության նորանոր նվաճումների շնորհիվ: Անկարող լինելով իր տեսության շրջանակներում տեղավորել տեսողական համակարգի բարդ եւ կատարյալ կառուցվածքը` Դարվինը խոստովանել է, որ արդեն ինքն իսկ վստահ չէ իր գաղափարների ճշմարտացիության մեջ, իսկ արդեն մահվան մահճում խորապես զղջացել է, բայց դա չափազանց ուշացած զղջում էր: Յուրաքանչյուր հավատավոր մարդ կարող է վստահաբար փաստել. Աստված կա: Այսօր արդեն գիտությունը` ոչ վարկածային, այլ փորձարարական, հենվելով ֆիզիկայի օրենքների վրա, եւս փաստում է Աստծո գոյությունը: Սակայն դպրոցական սեղաններից չեն շտապում առմիշտ հավաքել կապիկից մարդու առաջացման մասին պատմող հոգեցունց շարադրանքը, գոնե դրա կողքին չեն ներկայացնում այլ վարկածներ: Տարեցտարի կրթական համակարգում կատարվում են ինչ-ինչ «բարեփոխություններ», որոնք ավելի շուտ փորձանքի դուռ բացելու փորձեր են հիշեցնում, քան առաջադիմելու ջանքեր: Այդ ամենի հետեւանքով արդեն տարիներ շարունակ հայ աշակերտը չգիտի, թե ինքը ինչ է սովորում, ում համար եւ ինչ նպատակով: Շատանում են ուսման հետ կապված անհաջողություններից հոգեկան ցնցումներ ապրող դեռահասները, որոնք, ըստ էության, սովորում են ոչ թե գիտելիքի, այլ մեդալի կամ դիպլոմի համար: Ճշմարիտ եւ կեղծ գիտության սահմանում ու սահմանազատում չկա: Փոխարենը կա խղճի, խոսքի, դավանանքի, համոզմունքների, սիրո մի «ազատություն», որը կարծես բավարարում ու գոհացնում է բոլորին : Ի՞նչ պետք է անել, որպեսզի ներկայի ամեն մի պահը անցյալ ու պատմություն դառնա արժեւորված: Այսօր հասարակությունը զուրկ է արժեւորվելու արժանի արժեքներից: Իսկ ինչու՞:Որովհետեւ այսօր մարդուն մտահոգում է պահը, ոչ թե հավիտենությունը, եւ կյանքի հետ նրան կապում է այն կորցնելու վախը, եւ ոչ թե նրա հանդեպ սերը, որովհետեւ մարդը չգիտի, թե ինչ է կյանքը: Այս աշխարհում երջանիկ կյանքի հնարավորւթյան կեղծ գաղափարախոսությունը բերեց կեղծ արժեքներ, կեղծ գիտություն,կեղծ կյանք, որով իրականում մարդու մեջ սպանեց ապրելու իղձը: Կա գիտություն Արարչի` Աստծո մասին, եւ կա գիտություն արարչության մասին: Եւ եթե մարդը չգիտի, որ կա իրեն սիրող, ներող, կանչող ու ընդունող Աստված, նա սխալ կհասկանա նաեւ արարչությունը, սխալ կկազմակերպի իր կեցաղը, սխալ կապրի իր կյանքը: Ու թեեւ գիտությունը այսօր արդեն փաստում է Աստծո գոյությունը, սակայն ուրանում է Նրա զորությունը. գիտության համար Աստված ոչ թե նպատակ է, այլ գիտական եզրահանգում,«որովհետեւ հոգեւոր բաները հոգեւոր կերպով են ընկալվում», խոսքը, իհարկե, առանձին հավատացյալ գիտնականների մասին չէ: Մերօրյա գիտության ու կրթության միասնական խորհրդանիշը արտահայտվում է մեկ բառով` համակարգիչ` որպես գիտության կարեւորագույն նվաճում եւ ժամանակակից կրթության անփոխարինելի աղբյուր: Եւ ինչպես այս աշխարհը լի է շինարարական ու կենցաղային աղբով, իսկ մարդու հոգին` մեղքի աղտով, այնպես էլ համակարգիչը ի դեմ վիրտուալ աշխարհի` համացանցի, որը մարդու ներաշխարհի եւ արտաքին աշխարհի ընդհանուր վիճակի հայելանման արտացոլումն է, իր մեջ համակարգում է ամենաբազմազան տեղեկատվական թափոններ, որոնք ոչ մի կապ չունեն կրթություն գաղափարի հետ եւ վնասակար են մարդու ներաշխարհի համար: Մարդը վաղուց արդեն հոգեւոր էակ չէ, եւ սկսում է դադարել նաեւ մտածող էակ լինելուց, որովհետեւ սովորել է, երբ իր փոխարեն մտածում է ուրիշը, եւ պատրաստ է իբրեւ սեփական ընդունել օտարի պատրաստի գաղափարները, որպեսզի չհոգնի:

Արդյունաբերական, տեխնիկական, ինֆորմացիոն հեղաշրջումները մարդուն ուղղակի եւ անուղղակի կերպով շրջապատեցին մահով եւ կտրեցին կյանքից, բայց ինչեւէ, գիտատեխնիկական «առաջընթացից» եւս կարելի է գոնե փոքր օգուտ քաղել «չկա չարիք առանց բարիք» տարբերակով:
Տարիներ առաջ, վերջապես, կրթությունը բարեփոխելու բազմաթիվ փորձերից հետո պատկան մարմինները կարծես արդեն հասկացել են, թե ինչ պետք է անել նախքան կրթությունը բարեփոխելը. նախ պետք է պարզել, թե հատկապես ինչը պետք է բարեփոխել: Այժմ պետք է որ արդեն ստեղծված լինի կրթության մակարդակի ու որակի վիճակագրությամբ զբաղվող խոստացված կենտրոնը, որը պետք է հնարավորինս ճշգրիտ ու հստակ տվյալներ ունենա կրթօջախներում ուսման մակարդակի, կրթական ծրագրերի նպատակայնության եւ կրթության ընդհանուր վիճակի մասին: Եթե այս փորձը հաջողվի, եթե այս նախաձեռնությունը իսկապես կրթության հանդեպ սրտացավության արտահայտություն է եւ ոչ թե ներդրումներ ներգրավելու եւ փողեր փոշիացնելու մոլի տենչ, ուրեմն կարելի է հուսալ, որ արդեն մոտ ապագայում մենք կարող ենք խոսել կրթության որակի իրական փոփոխությունների մասին:

Կրթությունը այն է, ինչ մնում է ուսումից հետո, գիտությունը ուժ է: Ուսանել նշանակում է ոչ թե պարզապես տեղեկանալ, այլ` ճանաչել…սեփական եսը, ծագումը, նպատակները եւ գիտենալ…այդ եսի տեղն ու դերը այլոց կողքին` ի նպաստ հասարակության հոգեմտավոր առաջընթացի եւ իրական կատարելագործման:

Լիլիթ Հովհաննիսյան

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» ամսաթերթ

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mexq strkutyun Մեղքի ստրկության մասին
Հաջորդ նյութը Erexaneri dastiarakutyun Երեխաների դաստիարակությունն` օրախնդիր

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Dania baregortsakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
Նորություններ
Germania barekamakan khumb 4
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Tangaranneri dramashnorh 6
Տեղի ունեցավ Մայր Աթոռի Թանգարաններին հատկացված դրամաշնորհի համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը (նկարներ)
Նորություններ
Iraqi barekamakan khumb 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրաք-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը
Նորություններ
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Xach1
Քրիստոնեական

Խաչը քրիստոնյայի համար

16 Հունվարի, 2023
Hin nor tari
Քրիստոնեական

Հին Նոր Տարվա մասին

13 Հունվարի, 2023
S. Cnund 2
Քրիստոնեական

Ինչու՞ է Հայ Առաքելական Ս. Եկեղեցին Ծննդյան տոն հունվարի 6-ին նշում, այլ ոչ դեկտեմբերի 25-ին

24 Դեկտեմբերի, 2022
Amur yntaniq
Քրիստոնեական

Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչն ամուսնությունը պահպանելու և ամրացնելու վերաբերյալ

21 Դեկտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?