Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Դեկտեմբերի 6 Դշ. ԱԿ.Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
EM patgamavorner 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավորին (նկարներ)
Նորություններ
Mayr Ator 51
Նոր նշանակում և կարգալուծություն
Նորություններ
Abgar tagavor
Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ
Վարք սրբոց
Astvacashunch yntercumner11
Դեկտեմբերի 5 Գշ. ԱՁ. Սրբոյն Աբգարու նախավկայ եւ ի Քրիստոս անդրանիկ հաւատացեալ թագաւորին մերոյ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2023 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Kalkata 21
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում
Նորություններ

Մայր Աթոռը կազմակերպում է արցախցի դպրոցականների ուսումը Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

Published 3 Հոկտեմբերի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը կազմակերպում է ընդունելություն 7-10 տարեկան արցախցի տղաների եւ աղջիկների համար:

Հայոց մարդասիրական ճեմարանում ուսուցումն անգլերենով է, բացառությամբ «Հայոց լեզու եւ գրականություն», «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն» եւ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաների:

Հնդկաստանում պաշտոնապես գրանցված եւ պետականորեն ճանաչված հայկական դպրոցը Դելիի՝ հնդկական տասնամյա դպրոցական կրթության որակավորման խորհրդի անդամ է եւ աշակերտներին լավագույնս պատրաստում է 10-րդ դասարանի ավարտական քննություններին: Ճեմարանի կրթական ծրագիրն ու չափորոշիչները համապատասխանեցված են Դելիի կրթական համակարգին:

Հայոց մարդասիրական ճեմարանում ուսումն անվճար է: Դպրոցը հոգում է նաեւ աշակերտների Հնդկաստան ուղեւորության, կեցության, սննդի, հագուստի եւ բժշկական ծախսերը:

Ճեմարան ընդունելության համար ծնողները պետք է իրենց զավակներից պահանջվող փաստաթղթերն անձամբ ներկայացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։

Մարդասիրական ճեմարանի 10-րդ դասարանը «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիները կարող են իրենց ուսումը ևս 2 տարի շարունակել Կալկաթայի Լա Մարտինիեր անգլիական ավագ դպրոցում: Վերոհիշյալ դպրոցում աշակերտների ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի եւ բժշկական ծախսերն ամբողջապես հոգում է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:

Լա Մարտինիեր դպրոցի 11-րդ եւ 12-րդ դասարանները «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիներին բացառիկ հնարավորություն կընձեռնվի իրենց ցանկությամբ եւ ընտրությամբ, ինչպես նաեւ ճեմարանի տեսչության համաձայնությամբ, Հնդկաստանի որեւէ բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակելու կրթությունը, ինչպես բակալավրիատում, այնպես եւ՝ մագիստրատուրայում: Ուսման ողջ ընթացքում հայ ուսանողներին կտրվի կրթաթոշակ, բացի դրանից ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի եւ բժշկության ծախսերն ամբողջությամբ կհոգա Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը․
Անձնագիր,
Մկրտության վկայական,
Լուսանկար՝ 4 հատ (5 սմ x 5 սմ)․ լուսանկարի թվային տարբերակը հարկավոր է ուղարկել mayratorqdk@gmail.com էլ․հասցեին՝ նշելով անունը եւ ազգանունը:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարե՛ք (010) 517 283 հեռախոսահամարով։

Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն, երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը` 10:00-17:00։

Հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ:

Էլ․ փոստ՝ mayratorqdk@gmail.com, contact@armeniancollege.edu.in

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել ֆեյսբուքյան էջը։

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Brazilyayi ughtavorner 5 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին (նկարներ)
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Հոկտեմբերի 5 Եշ. ԲԿ. Սրբոց իշխանացն Սահակայ եւ Համազասպայ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Abgar tagavor
Ս. ԱԲԳԱՐ ԹԱԳԱՎՈՐ
Վարք սրբոց
EM patgamavorner 1
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավորին (նկարներ)
Նորություններ
Mayr Ator 51
Նոր նշանակում և կարգալուծություն
Նորություններ
Sb Geghard
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Նորություններ
Hayordac tneri saner 2
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Հայորդյաց տների` 2023 թ. մրցանակակիր սաներին
Նորություններ

Ընթերցեք նաև

EM patgamavorner 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավորին (նկարներ)

4 Դեկտեմբերի, 2023
Mayr Ator 51
Նորություններ

Նոր նշանակում և կարգալուծություն

4 Դեկտեմբերի, 2023
Sb Geghard
Նորություններ

Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

30 Նոյեմբերի, 2023
Hayordac tneri saner 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորեց Հայորդյաց տների` 2023 թ. մրցանակակիր սաներին

29 Նոյեմբերի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?