Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Shahe Vardapet
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Եկեղեցականի նոր նշանակում
Նորություններ

Եկեղեցականի նոր նշանակում

Published: 26 Հունիսի, 2015
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն:

* * *

Տ. Շահե վարդապետ Անանյան

(կենսագրական)

Տ. Շահե վարդապետ Անանյանը (ավազանի անունը` Արտյոմ) ծնվել է 1982 թ. հոկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում:

1989-1999 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1999-2005 թթ. ուսանել և ավարտել է Սեւանի Վազգենյան հոգևոր դպրանոցը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը:

2005 թ. պաշտպանել է ավարտաճառ` «Անդեմ նախադասությունները չորս Ավետարաններում (գրաբար և հունարեն բնագրեր)»:

2004 թ. դեկտեմբերի 26-ին` Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է սարկավագ, իսկ 2005 թ. սեպտեմբերի 25-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2005-2006 թթ. պաշտոնավարել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կաթողիկոսարանում` որպես Վեհափառ Հայրապետի գավազանակիր-գործավար:

2006-2009 թթ. ուսանել է Փարիզի Կաթոլիկ համալսարանում և Սորբոնի համալսարանի Հին արևելյան լեզուների և մշակույթի բարձրագույն դպրոցում:

2009 թ. հունիսին Փարիզում, աստվածաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար, պաշտպանել է «Անձնավորված իմաստությունը Առակաց Ը.-ում ըստ հայ միջնադարյան մատենագրության տվյալների. կանոնական ընթերցման մի փորձ» խորագրով ատենախոսություն:

2009 թ. հուլիսին նշանակվել է նախ «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, ապա` 2012 թ. նշանակվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն:

2013 թ. հունիսին ստանձնել է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրենի պաշտոնը:

2014 թ. պաշտպանել է վարդապետական ատենախոսություն` «Անձնավորված իմաստության գաղափարի առաջացումն ու զարգացումն ըստ Առակաց Ա.-Թ.-ի» խորագրով, և ձեռամբ Գերաշնորհ Տ. Նաթան արք. Հովհաննիսյանի, ստացել մասնավոր վարդապետական աստիճան:

2014 թ. մարտից ուսանում է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում (փիլիսոփայության և սոցիալական հոգեբանության ֆակուլտետ)` փիլիսոփայության պատմության մասնագիտացմամբ:

Հեղինակ է հայերեն և օտար լեզուներով չորս գիրք-մենագրության, չորս տասնյակից ավելի գիտական ու հրապարակախոսական հոդվածների:

2006 թ.-ին մասնակցել է Բրազիլիայի Պորտու Ալեգրե քաղաքում գումարված` Եկեղեցական համաշխարհային խորհրդի հերթական գլխավոր ասամբլեային:

2010 թ. անդամակցել է ԵՀԽ «Հավատք և կարգ» հանձնախմբին, իսկ 2014 թ.-ից անդամ է Անգլիկան և Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաև Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների` միջեկեղեցական երկխոսության նպատակով ստեղծված միջազգային աստվածաբանական հանձնախմբերի:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr ator 6 Ցավակցագիր Հայ Կաթողիկե Պատրիարքի վախճանման առիթով
Հաջորդ նյութը Paterazm Բայց չէ որ, համաձայն «Մի՛ սպանիր» պատուիրանի զէնք վերցնել չի կարելի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

06 1 1
Նորություններ

Հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակը Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի առիթով

6 Հոկտեմբերի, 2016
27 8
Նորություններ

Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռում (նկարներ)

28 Մարտի, 2016
Patr. 3
Նորություններ

Խունկ, աղոթք և օրհնություն ննջեցյալ Պատրիարքի լույս հիշատակին

18 Մարտի, 2019
Asoghik qhn.
Նորություններ

Ողջունում ենք Գրիգոր Լուսավորչի փողոցը Սբ Գրիգոր Լուսավորիչ վերանվանելու վերաբերյալ քաղաքապետարանի կայացրած որոշումը

22 Մայիսի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?