Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vrastan Mayr ator
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի նախագահին
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի նախագահին

Published: 28 Փետրվարի, 2014
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Ողջունելով Վրաստանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն հայտնեց երկու երկրների միջև առկա համագործակցության առիթով և շեշտեց, որ նման փոխայցելություններն ավելի են նպաստում երկու ժողովուրդների ու պետությունների հարաբերությունների զորացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց միևնույն տարածաշրջանում կողք կողքի ապրող երկու հավատակից ժողովուրդների փոխադարձ զորակցության և եղբայրության ամրապնդման կարևորությունը, ինչին մշտապես ուղղված են եղել Հայ Եկեղեցու ջանքերը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Վրաստանի հայ համայնքին և նրա պատմական ու ներկայիս մեծ ներդրումին և դերակատարությանը երկրի տնտեսական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում: Իր խոսքում Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակություն հայտնեց Վիրահայոց թեմի և հայ համայնքի եկեղեցական հարցերի կարգավորման ուղղությամբ վերջին շրջանում սկսված դրական գործընթացների կապակցությամբ և վստահություն արտահայտեց, որ դրանք կառաջնորդեն հայորդիների հոգևոր կյանքի խնդիրների ամբողջական լուծմանը:
Վերջում Նորին Սրբությունն արդյունավոր գործունեություն մաղթեց տիար Գիորգի Մարգվելաշվիլիին` ի բարօրություն Վրաստանի և նրա հավատավոր ժողովրդի:
Հանդիպումից հետո Վրաստանի նախագահն այցելեց նաև Մայր Տաճար, եղավ Տաճարի ավանդատուն-թանգարանում:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 2 Փետրվարի 27† Եշ. Սրբոց Վարդանանց զօրավարացն մերոց` հազար երեսուն եւ վեց վկայիցն, որք կատարեցան ի մեծի պատերազմին
Հաջորդ նյութը Garegin b 3 Ինչպես Սարդարապատում, այնպես էլ Արցախում, փայլատակեց, ճառագեց Վարդանանց ոգին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

15 Abp Mesrob
Նորություններ

Մեսրոպ արքեպիսկոպոսի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 30-ին

26 Հունվարի, 2017
28 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեյցարիայի Աստվածաշնչային ընկերության ներկայացուցիչներին (նկարներ)

28 Հոկտեմբերի, 2019
02.06.2021 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց նորաօծ Աթանաս աբեղա Սարգսյանին

2 Հուլիսի, 2021
05 1 3
Նորություններ

Արցախ հայրապետական այցի երկրորդ օրը (նկարներ)

5 Հունիսի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?