Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Vahram 12
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > Տեր Վահրամ. Արտառոց բան պետք չէ փնտրել, հիմքը շատ գործնական է
Հարցազրույցներ

Տեր Վահրամ. Արտառոց բան պետք չէ փնտրել, հիմքը շատ գործնական է

Published: 1 Փետրվարի, 2019
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունվարի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է Հայաստանի Հանրապետության եւ Հայ Առաքելական եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով:

Խումբը ղեկավարում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, կազմում ընդգրկված են բոլոր նախարարությունները՝ փոխնախարարների մակարդակով, ոստիկանության, անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, պետեկամուտների կոմիտեի, նաեւ Մայր Աթոռի ներկայացուցիչներ:

Հեղափոխությունից հետո տարբեր առիթների ու միջադեպերի բերումով լրագրողներն ու հասարակությունը փորձում էին պարզել նոր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցուն առնչվող հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ ներեկեղեցական խնդիրների:

Հանրային այս մտահոգություններից քանիսը իր գործունեությամբ կփարատի աշխատանքային խումբը՝ ժամանակը ցույց կտա: Այս փուլում՝ դրա ստեղծման անհրաժեշտության ու նպատակների մասին Մեդիամաքսը զրուցել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ:

— Տեր Վահրամ, ե՞րբ եւ ինչո՞ւ է առաջացել եկեղեցի-պետություն հարաբերությունները կարգավորող աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտություն։

— Եկեղեցի-պետություն հարաբերություններին առնչվող հարցերը մշտապես քննարկման առարկա են դարձել անկախության շրջանի բոլոր իշխանությունների հետ։ Հայոց եկեղեցու դերը եւ առաքելությունը ազգի կյանքում մշտապես կարեւորվել եւ բարձր է գնահատվել հայրենի պետության կողմից, ինչն իր ամրագրումն է գտել երկրի Սահմանադրության ու օրենսդրության մեջ:

Եկեղեցին իբրեւ ազգային հոգեւոր հաստատություն՝ հսկայական գործունեություն է ծավալում հայրենիքում ու դրանից դուրս մեր ժողովրդի կյանքի ամենատարբեր բնագավառներում, ինչը ենթադրում է որոշակի հարաբերություններ աշխարհիկ իշխանությունների հետ, երբեմն՝ նաեւ խնդիրներ։ Ուստի դրանց կանոնակարգումը, կարգավորումը պետք է գտնվի եկեղեցի-պետություն գործակցության ճանապարհով, որպեսզի մեր ժողովրդի բարօրությանը ծառայող առաքելությունը լինի է՛լ առավել արդյունավետ:

Նախորդ տարի Հայաստանում տեղ գտած քաղաքական իրադարձություններից հետո նոր իշխանությունների հետ նույնպես բնականորեն ստեղծվեցին ու զարգանում են ջերմ հարաբերություններ։ Ի վերջո, ե՛ւ հայոց եկեղեցու, ե՛ւ հայրենի կառավարության կոչումը ծառայելն է մեր բարեպաշտ ժողովրդին: Դրա իրագործման ճանապարհը գործակցությունն է: Մենք ողջունում ենք նոր իշխանությունների այս հանձնառությունը։

— Ո՞ւմն է եղել աշխատանքային խումբ ստեղծելու նախաձեռնությունը։

— Առկա խնդիրներին եւ եկեղեցու առջեւ ծառացող մարտահրավերներին համալիր լուծումներ եւ կարգավորումներ ապահովելու ձգտումով՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումների արդյունքում փոխադարձ համաձայնությամբ նպատակահարմար նկատվեց որդեգրել աշխատանքային խմբի ձեւավորման ճանապարհը: Մայր Աթոռը լիահույս է, որ այս ձեւաչափով գտնվելու են հանրությանը ու հոգեւորականությանը հուզող բոլոր խնդիրների պատասխանները։

— Ի՞նչ խնդիր է լուծելու աշխատանքային խումբը։

— Այն անդրադառնալու է ամենատարբեր ոլորտներին, որտեղ եկեղեցին իր սպասավորությունն է բերում մեր ժողովրդին: Եկեղեցին հսկայական աշխարհասփյուռ հաստատություն է իր եկեղեցական կառույցներով, թեմերով, համայնքներով, կրթական, սոցիալական, առողջապահական, խնամատարական հաստատություններով, սփյուռքը Հայաստանի հետ կամրջող ձեռնարկներով, այլազան ծրագրերով: Այն բարեգործական գործունեությամբ զբաղվող նաեւ խոշոր հարկատու կառույց է` աշխարհիկ եզրաբանությամբ ասված: Այս իմաստով աշխատանքային խումբը լուծումներ է առաջադրելու այդ գործունեության մեջ անհրաժեշտ պատշաճ պայմանների ապահովման համար` Հայ Առաքելական Եկեղեցու դերին եւ կարգավիճակին համարժեք:

Այստեղ որեւէ արտառոց բան պետք չէ փնտրել, սա եկեղեցի-պետություն հարաբերությունների եւ համագործակցության բնականոն ընթացք է: Հասկանալի է, որ տարբեր ուժեր ջանալու են ենթադրություններ կատարել եւ շահարկել նաեւ այս հանգամանքը, սակայն մտադրությունների իրական հիմքը շատ գործնական է` շահը մեր ժողովրդի, հայրենիքի եւ սփյուռքի:

-Ի՞նչ լիազորություններ է ունենալու այս խումբը (խորհրդատվական, որոշումներ կայացնելու, նախաձեռնություններով հանդես գալու)։

— Այս մասին պատկան կառույցները, վստահ եմ, հստակեցումներ կանեն: Ըստ իս, այն լուծումներ է առաջադրելու տարբեր հարցերի առնչությամբ, որոնցով պայմանավորված կլինի դրանց հետագա կարգավորումը:

-Նախկինում ինչպե՞ս են կարգավորվել այն հարցերը, որոնցով զբաղվելու է նորաստեղծ աշխատանքային խումբը։

— Տարբեր ժամանակներում տարբեր ճանապարհներ են որդեգրվել. եղել են առանձին հանդիպումներ, քննարկումներ, ըստ անհրաժեշտության ձեւավորվել են նաեւ խմբեր: Տրվել են պարագայական լուծումներ: Պետք է նկատել, որ սա բնական գործընթաց է։

— Ի՞նչ ժամկետներում է գործելու աշխատանքային խումբը։

— Ժամկետների մասին, կարծում եմ, դեռ վաղ է խոսելը եւ ենթադրություններ կատարելը: Պետք է խումբը աշխատի։ Համոզումն ունեմ, որ դա կարվի սիրով եւ պատասխանատվությամբ: Վստահ եմ նաեւ, որ աշխատանքին զուգընթաց ու ըստ բովանդակության՝ հանրությանը կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն` տարատեսակ հուզումներից խուսափելու համար։

Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ զրուցել է Լուսինե Ղարիբյանը
Աղբյուր՝ www. mediamax.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Araratyan tem ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի և Արարատյան Հայրապետական թեմի տեղի համայնքի հոգևոր հովվի միջև տեղի ունեցածի առնչությամբ հայտնում ենք հետևյալը
Հաջորդ նյութը 2 3 Սկսվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիա (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Mayr Ator 28
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

14 Դեկտեմբերի, 2022
14.02
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հետ (տեսանյութ)

14 Նոյեմբերի, 2018
Gitajoghov Mayr Ator 215
Նորություններ

ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»

22 Հոկտեմբերի, 2019
Koryun abegha 214
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Կորյուն աբեղա Առաքելյանը

17 Հուլիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?