Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
14 4 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվեցին Լոս Անջելեսի ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները (նկարներ)

Published: 14 Հունիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն ընդունեցին Լոս Անջելեսի  ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներին՝ ուղեկցությամբ դպրոցի տնօրեն Արփի Ավանեսյանի և մի քանի ուսուցիչների:

 Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին՝ ընդգծելով որպես ուխտավոր նրանցից յուրաքանչյուրի դերը Էջմիածնի պատմության մեջ՝ հիմնադրումից մինչև այսօր:

 Սրբազան Հայրը կարևորեց նման այցելությունները` բացատրելով, որ դրանք մշտապես կապում են հայ երիտասարդին հայրենիքի հետ և դրանց շնորհիվ նրանք դառնում են քրիստոնեության պատմության ամբողջ ընթացքի անբաժան մասը:

 «Այսօր դուք միախառնվում եք հայ ազգի հետ, որից հետո բաժանվելն այլևս անհնար է: Սա ազգային արմատներին և ինքնությանը վերադառնալու կարևորագույն քայլերից է, որը առաջնային նշանակություն ունի համաշխարհայնացման այս դարաշրջանում: Առանց մշակույթի, ավանդույթների և ինքնության մարդն անհասկանալի ինչ-որ մեկն է, այդ իսկ պատճառով շատ կարևոր է կարողանալ ճանաչել և պահպանել դրանք: Սա ևս մեկ առիթ է, որ ամրանաք ձեր հայ լինելու մեջ»,- ընդգծեց Նաթան արքեպիսկոպոսը:

 Ավարտելով խոսքը` Սրբազանը երիտասարդներին պատգամեց այս ուխտը հավատարմության և սիրո ուխտ դարձնել, քանի որ Սուրբ Էջմիածին եկող ուխտավորը նորոգում է իր հայ մնալու և ազգայինին հավատարիմ մնալու ուխտը: Առանց հավատարմության սեր չկա և առանց սիրո՝ հավատարմություն` հաստատեց Նաթան Սրբազանը` հավելելով, որ այս երկուսն են, որ հիմք են հանդիսանում ազգային ինքնության պահպանման գործում:

 Ուխտավորներին ողջունեց նաև Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետը` կարևորելով հայրենիքի զգացողություն ունենալը յուրաքանչյուր հայի մեջ: Նա մաղթեց, որ այս ուխտագնացությամբ աշակերտները զգան հայրենի հողի զորությունը և այդ զորությունն ու սերը տանեն այլ երկրներում մեջ բնակվող մյուս հայրենակիցներին:

 Հանդիպմանը դպրոցի հայոց լեզվի և պատմության ուսուցիչ Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գյումրույանը, նշեց, որ աշակերտների մեծամասնությունը առաջին անգամ են Հայաստանում և դպրոցում գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել, ըստ որի 10-րդ դասարանի աշակերտները ուխտավորաբար այցելում են Հայաստան և անպայմանորեն Սուրբ Էջմիածին՝ ծանոթանալու պատմական, ազգային, հոգևոր և մշակութային արժեքներին:

 Մայր Աթոռ այցելության ընթացքում ուխտավորները ներկա գտնվեցին նաև ՀՀ ազգային հերոս Ալեք Մանուկյանի և տիկին Մարի Մանուկյանի շիրիմի առջև այս առիթով մատուցված հոգեհանգստյան արարողությանը:

14 4 1 14 4 2 14 4 3 14 4 4 14 4 5 14 4 6 14 4 7 14 4 8 14 4 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Vaxajam mah Ինչո՞ւ են որոշ մարդիկ վաղաժամ մահանում
Հաջորդ նյութը Hrips17 2 2 Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Mayr ator 4
Նորություններ

Եվրոպայի Թեմերի առաջնորդների պատգամն ու սթափության կոչը

7 Հունիսի, 2018
mayr ator dfwjenr
Նորություններ

Նոր նշանակումներ

11 Դեկտեմբերի, 2018
Kurtan ocum
Նորություններ

Վերաօծվեց Լոռվա Կուրթան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցին (տեսանյութ)

17 Հուլիսի, 2017
19 8
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ (նկարներ)

19 Դեկտեմբերի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?