Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Chragaluyc 08
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում (նկարներ)
Նորություններ

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում (նկարներ)

Published: 6 Հունվարի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրառատ տոնի նախատոնակի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ, որին մասնակցում էին Մայր Աթոռի միաբանները, ուխտավոր հայորդիներ և տոնի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ:
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանը:
Մինչ սրբազան պատարագը կատարվեց Երեկոյան ժամերգություն, ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, այնուհետև Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:
Ս. Պատարագի ընթացքում Ոսկան Սրբազանն իր քարոզում անդրադարձ կատարեց Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին՝ ի մասնավորի նշելով. «Աստված անիծեց նախամարդուն՝ Ադամին, և վտարեց Եդեմական դրախտից: ․․․Աստված մարդացավ, որպեսզի մարդը կարողանա Աստծո մոտ հասնել: Այն, ինչ ժառանգեցինք Ադամից, մահ է և մարդու պարտությունն է, մարդու ենթակայությունը սատանային: Ահավասիկ, Քրիստոս եկավ աշխարհ՝ Բեթղեհեմի սուրբ այրի մեջ, որպեսզի ազատի անիծված նախամարդուն և աշխարհը: ․․․Աստված մարմին առավ, այսինքն՝ Քրիստոս ծնվեց որպես մարդ և դարձավ մեզ նման: Դա պատճառ եղավ, որ մենք կարողանանք ազատվել ադամական մեղքից:  ….Մարդկությունը միշտ օրհնում է այն երևույթը, որ Աստված մարդացավ, եկավ աշխարհ»:
Սրբազան Հայրը ընդգծեց, որ Աստված ոչ միայն իր Որդուն առաքեց, որպեսզի մարդկությունը փրկվի, այլ նաև, ինչպես ասում է շարականագիրը, առանց աչք թարթելու հովվի իր Եկեղեցին ու ժողովուրդը:
«Եթե Աստված անքուն աչքով միշտ պահում է Նոր Իսրայելը՝ Քրիստոսի ժողովուրդը, Քրիստոսի թագավորության հպատակներին, ապա ի՞նչ պարտավորություն ունենք մենք՝ որպես այդ թագավորության ժառանգներ կամ քաղաքացիներ: Աստված կատարում է իր պարտավորությունները. ուղարկեց Իր Որդուն, մարդ դարձավ, փրկեց մարդկությանը և առանց նիրհելու հետևում է մեզ, պահում է մեզ՝ Նոր Իսրայելին, քրիստոնյա ժողովրդին:
Իսկ դրա դիմաց ի՞նչ պարտավորություն ունենք մենք: Մենք ունենք պարտավորություն լսելու, ենթարկվելու Աստծո հրամաններին: Եվ այդ հրամանները ծանր չեն: Քրիստոսի և Աստվածաշնչի հրամանները քաղցր են և թեթև: Եթե մենք պիտի հետևենք, եթե մենք սիրում ենք Աստծուն, ապա նրա բոլոր հրամանները հաճույքով պիտի կատարենք, պիտի ձգտենք դրանք կատարել, պիտի ուզենք դրանք կատարել»,- ասաց պատարագիչ Սրբազանը՝ հաստատելով, որ յուրաքանչյուր քրիստոնյա ամեն բանից առաջ պետք է երկրպագի նորածին Քրիստոսին, ինչպես հովիվներն ու մոգերը, որոնք, թողնելով ամեն ինչ, գտան Քրիստոսի ծննդյան վայրը և իրենց հարգանքն ու երկրպագությունը մատուցեցին Նրան: Ոսկան Սրբազանը նշեց նաև, որ Քրիստոսի ծննդյամբ ողջ մարդկության համար երկնքից խաղաղություն բերվեց:
Վերջում Սրբազանը հորդորեց հավատացյալներին անձանձրույթ կերպով աղոթել և անդադար փառաբանել Աստծուն, ապաշխարել և մեղք չգործել, որպեսզի կարողանան ժառանգել հավիտենական կյանքն ու երկնքի արքայությունը:
Հավարտ Սուրբ Պատարագի Ամենայն Հայոց Հայրապետը բարձրացավ Ս. Խորան և վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին:
Պատարագի արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Հին Վեհարանում, ուր, նախագահությամբ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:

Chragaluyc 01 Chragaluyc 02 Chragaluyc 03 Chragaluyc 04 Chragaluyc 05 Chragaluyc 06 Chragaluyc 07 Chragaluyc 08 Chragaluyc 09 Chragaluyc 11 Chragaluyc 12 Chragaluyc 13 Chragaluyc 14

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mrtutyun ՔՐԻՍՏՈՍԻ ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հաջորդ նյութը Arshak eps Xachatryan 356 ԱՐՇԱԿ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՔԱՐՈԶԸ՝ ԽՈՍՎԱԾ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՊԱՏԱՐԱԳԻՆ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

xach masunq
Նորություններ

Տերունական խաչի մասունքը Խաչվերացի տոնին դուրս բերվեց Մայրավանքից. օրհնվեց աշխարհի չորս ծագերը

17 Սեպտեմբերի, 2017
08 3
Նորություններ

ՀՀ վարչապետն այցելեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին (նկարներ)

8 Փետրվարի, 2017
Garegin B sh
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է նորընտիր ՀՀ վարչապետին

18 Ապրիլի, 2018
110203
Նորություններ

Մայր տաճարը մնացել էր կանգուն, եթե երկրաշարժ լիներ, կարող էր փլվել. Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայան (նկարներ)

24 Մայիսի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?