Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hripsimyanc kuyser
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական տոներ > Սուրբ Հռիփսիմյանց կույսեր
Եկեղեցական տոներՎարք սրբոց

Սուրբ Հռիփսիմյանց կույսեր

Published: 27 Մայիսի, 2024
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսեր (նահ. 301, Վաղարշապատ), տոնելի քրիստոնյա վկայուհիներ, նահատակներ: Հռիփսիմյանց կույսեր առաքինազարդ վանական կյանք են վարել Հռոմում, իրենց մայրապետի՝ Գայանե կույսի առաջնորդությամբ: Հռոմեկան Դիոկղետիանոս կայսրի (284–305) հալածանքներից խուսափելով՝ ի վերջո ապաստանել են Հայաստանում (Վաղարշապատի Հնձանք կոչված վայրում): Ավանդությունը հալածանքների պատճառ է համարում այն, որ կույսերից գեղեցկագույնը՝ երկնավոր հարս Հռիփսիմեն, հրաժարվել է Դիոկղետիանոս կայսրի առաջարկներից՝ դառնալու նրա կինը և Հռոմեկանա կայսրության թագուհին: Կայսրը լուր է հղել Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորին, որ գտնի Հայաստանում ապաստանած կույսերին և վերադարձնի Հռոմ, բայց եթե ուզենա, կարող է և կնության առնել Հռիփսիմեին: Տրդատ թագավորը, գտնելով կույսերին ու տեսնելով Հռիփսիմեի գեղեցկությունը, ինքն էլ է ցանկությամբ համակվել: Հռիփսիմեն հրաժարվել է Տրդատից ևս: Դրա համար նրան ենթարկել են անլուր չարչարանքների, կտրել լեզուն, հանել աչքերը և քառատելով այրել: Սրահար են արել նաև Հռիփսիմեի 32 հավատակից վկայուհիներին: Սրբուհիների մարմինները 9 օր մնացել են անթաղ, մինչև որ Խոր վիրապից դուրս եկած Գրիգոր Ա Լուսավորիչը ամփոփել է նրանց մարմինները տապաններում ու թաղել իրենց նահատակության տեղերում՝ Հռիփսիմեին՝ իր հավատակիցների հետ, Գայանյանց կույսերին՝ առանձին, իսկ հիվանդության պատճառով Հնձանք վայրում միայնակ մնացած կույսին՝ Հնձանքում, որտեղ հետագայում Նահապետ Ա Եդեսացի կաթողիկոսը կառուցել է Ս. Շողակաթ վանքը:

 Ս. Հռիփսիմեի վկայարանի վրա Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը 618-ին կառուցել է Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցին, որի խորանի գետնահարկ մատուռի մեջ ցայսօր զետեղված է մնում սրբուհու տապանը: Իսկ Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը Ս. Գայանյանց կույսերի մատուռի տեղում բարձրացրել է Էջմիածնի Ս. Գայանե վանքը:

 Ըստ Մ. Օրմանյանի, Ս. Հռիփսիմե և Ս. Գայանե տաճարների ներքո մեծամեծ քարերով շինված գետնափորեր կան, որտեղ ամփոփված են կույսերի ոսկորները: Հայաստան եկած կույսերի թիվը  ըստ Ագաթանգեղոսի, 70-ից ավելի էր, նահատակվածներինը՝ 37: Հանվանե հիշատակված են Հռիփսիմեն, Գայանեն և Մարիանեն: Գրիգոր Ա Լուսավորիչը Հռիփսիմյանց կույսերին դասել է սրբերի շարքը: Որպես սրբեր Հռիփսիմեն և Գայանեն նշվում են ոչ միայն հայերեն, այլև հունական, լատինական, արաբական, ղպտիական, ռուսական Հայսմավուրքներում:

 Հռիփսիմյանց կույսերի նահատակությունը հիմք է հանդիսացել հայ քրիստոնեական գրականության վաղ հուշարձաններից մեկի՝ Հռիփսիմյանց վկայաբանության համար, որը, անցնելով Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու Պատմությունների մեջ, լայն տարածում է ստացել ինչպես հայ, այնպես էլ ողջ միջնադարյան քրիստոնեական գրականության էջերում:

 Ս. Հռիփսիմե վանքի օծման կապակցությամբ 618-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը գրել է ս. Հռիփսիմյանց կույսերին նվիրված շարականը. Անձինք նուիրեալք սիրոյն Քրիստոսի, Երկնաւոր նահատակք և կուսանք իմաստունք… (Շարակնոց, 1853, էջ 487):

Աղբյուր՝ Ք.Հ. հանրագիտարան
Հեղինակ՝ Լևոն Սարգսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Մայիսի 28 † Գշ. ԲՁ. Սրբոց կուսանացն Գայիանեանց
Հաջորդ նյութը Mayr Ator 367 Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն. Մայր Աթոռ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Evstateos
Վարք սրբոց

Սուրբ Եվստաթեոսի, նրա կնոջ և որդիների մասին

22 Սեպտեմբերի, 2013
Grigor Astvacaban
Վարք սրբոց

Սուրբ Գրիգոր Աստվածաբանի կյանքի այլ պատմություն

6 Սեպտեմբերի, 2013
Varq srboc123
Վարք սրբոց

Սուրբ Աթանագինես եպիսկոպոսի մասին

11 Հունիսի, 2020
Toneri dasakargumy
Եկեղեցական տոներ

Հայ Առաքելական Ս. Եկեղեցու տոների դասակարգումը

9 Հունվարի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?