Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vardanqnaq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Եկեղեցական քարոզներ > Ս. Վարդանանց հիշատակին.Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյան
Եկեղեցական քարոզներ

Ս. Վարդանանց հիշատակին.Կարապետ վարդապետ Տեր-Մկրտչյան

Published: 28 Փետրվարի, 2019
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Արդ՝ ո՞վ մեկնեսցէ զմեզ ի սիրոյն Քրիստոսի. նեղութի՞ւն թէ անձկութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վի՞շտք, թէ սո՞ւր»
(Հռովմ. Ը. 55):
«Յայսմ հաւատոց զմեզ ոչ ոք կարէ խախտել, ո՛չ հրեշտակք եւ ո՛չ մարդիկ, ոչ սո՛ւր, ոչ հո՛ւր, ոչ ջո՛ւր, ոչ ամենայն զինչ եւ են դառն հարուածք »:
(Եղիշէ, Միաբ. թուղթ)
Ձեզ, ո՛վ պանծալի նախնիք, այս տառապանքի օրերում մեր մարած աչքերը դէպի ձեզ են դառնում, որոնց կուրծքի տակ այդպէս ուժգնութեամբ արձագանք էր տալիս առաքելական սուրբ պատգամը. որոնց սրտերում Քրիստոսի սէրն այդ սքանչելի ոգեւորութիւնը ներշնչել, ի մի համաշունչ միաբանութիւն ձուլել կարող էր, որոնց հոգին այդչափ աննկուն՝ այդչափ անդրդուելի էր հաւատը: Նեղութիւն եւ հալածանք եւ մերկութիւն վիշտք պաշարել են, աւա՜ղ ներկայ սերնդին եւս, նորան եւս սպառնում են սովն ու սուր, բայց ո՞ւր, ա՜խ, ո՞ւր է այն հաւատը, որի վերայ հաստատուած՝ նա եւս արհամարհէր ամէն սպառնալիք ու դառն հարուածներ, ո՞ւր է այն սէրը, որ անխարդախ մարգարտի պէս իւր սեփական փայլն ունի նաեւ խոր անդունդի յատակում, որ այս ողորմելի վիճակի մէջ իսկ հալածական ու կարթակոտոր մի ժողովրդի ցիրուցան անդամներին ի մի համայնք համախմբել կարող էր՝ սփոփեալ ու յուսալից ներքինների եւ պատկառելի արտաքինների համար: Զօրեղ եւ փարթամ աշխարհը արհամարհում է նորան, եւ եթէ շատերի արգահատանաց առարկան է նա այժմ՝ պատճառն աւելի նորա անծայր թշուառութիւնն է, քան սեփական արժանիքը. վերանորոգուել են կարծես այն սեւ օրերը, երբ ասորւոց իսկ վատ հայն էր համրուած, եւ մե՞նք… մեր ինքնագիտակցութիւ՞նը մեր ազգային պատուոյ զգացո՞ւմը… ո՞ւր ես, ա՜խ, անպարտելիդ Վահան. ո՞ւր է Ղեւոնդների եւ Վարդանների այն հրաբորբոք հոգին…

Սակայն մի՞թէ յիրաւի ձեր հարազատ սերունդը չենք մենք, եւ նոյն անմահական փշեայ պսակը, չէ՞ որ այսօր եւս զարդարում է հայի ճակատը. Ղեւոնդի շառաւիղները չէին մի՞թէ այն մորթազերծ քահանաները, Վահանի եղբայրներ՝ իրենց մօր գրկում խեղդած կայտառ մանուկները. մի՞թէ մի խումբ ուրացողների եւ օտարածնունդ ստահակների նենգամիտ արարքը նսեմացնում է հայութեան փառքը եւ նորա անհամար վէրքերից կաթող ծործոր արիւնը պակաս կարմի՛ր, պակաս սո՛ւրբ, պակաս բեղմնաւո՛ր է քան, որ երբեմն Տղմուտի ափերը ներկեց:

 «Իշխանք աշխարհիս այսորիկ» այդ փառքը չեն ճանաչում. «զի թէ էր ծանուցեալ, ո՛չ արդեօք զՏէր փառացն ի խաչ հանէին». քրիստոնեայ կոչուած աշխարհի համար իսկ ոսկու եւ բեհէզների մէջ ճոխացողն է փառաւոր եւ պատուական, սրով եւ հրազինիւք գօտեւորեալը զօրեղ եւ պատկառելի: Եւ մինչ, ո՛վ նախնիք, այդ աշխարհը թոյլ է տալիս առանց սոսկալու նախատանօք կշտամբել, նորանոր հարուածներով քարկոծ անել խաչի բեռան տակ ընկած նահատակին, ոտնակոխ տրորել, մինչեւ իւր վերջին շունչը փչէ՝ դո՛ւք եղէք մեզ օրինակ եւ քաջալեր, համբերութեամբ տանելու այդ ծանր բեռը, օտարի փառքին նախանձորդ չլինելու: Անմահ Վարդանանք, ձեր յիշատակը թո՛ղ զարթեցնէ մեր մէջ որդիական սիրոյ ամենաջերմեռանդ զգացումներ եւ մենք սովորենք մեր հարազատ մօր խանդակաթ աչքերից կաթած մի շիթ արցունքն աւելի բարձր գնահատել, քան աշխարհիս բոլոր մարգարիտներն ու գանձերը. կեանքի ու մահուան ասպարիզում ձեզ առաջնորդող խաչի դրօշը թո՛ղ շարունակէ առաջնորդել եւ մեզ. այն երկնային իմաստութեա՛մբ լուսաւորուած լինին մեր մտքերը, որ ուսուցանում է ի Տէր միայն պարծիլ այն անմահական հաւատով ջերմանան մեր սրտերը, որի դէմ անզօր են հրեշտակք եւ մարդիկ, սուր եւ հուր, եւ ջուր, եւ ամենայն դառն հարուածք:

Հատված «Արարատ»ի ժառանգությունը քարոզգիրք» գրքից էջ 131

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 27 1 Նոր հրատարակություն
Հաջորդ նյութը 28 1 Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

kiny qrisoneuyan mej
Քրիստոնեական

ԿԻՆԸ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ

14 Դեկտեմբերի, 2014
Sahak eps. Mashalyan
Եկեղեցական քարոզներ

Սահակ եպիսկոպոս Մաշալյանի քարոզը՝ խոսված Համբարձման տոնին

24 Մայիսի, 2017
ԱղոթքներԵկեղեցական քարոզներ

ՍԲ. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ԽԱՂՈՂԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԸ

16 Օգոստոսի, 2019
Sodomakan
Քրիստոնեական

Սոդոմական մեղք. արվամոլները, իգամոլները եւ այլ տեսակի այլասերվածներ

5 Ապրիլի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?