Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում

Հարգելի գործընկերներ, Պարգև Սրբազանի վերաբերյալ տարածված տեղեկատվությունը չունի որևէ հիմնավորում։

Հարցի վերաբերյալ իրազեկված չեն ինչպես Մայր Աթոռը, այնպես և Սրբազան Հոր մտերիմները։ Սրբազանի հետ վերջին հեռախոսակապը եղել է շուրջ հինգ ժամ առաջ։ Ներկայիս, պայմանավորված ժամային տարբերություններով փորձ է արվում տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի վերաբերյալ։

Այսօրվա տեղեկատվական խառնաշփոթի պայմաններում խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկատվությանը։