Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Anarganq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Նա, ով նախատում է գաճաճին, տգեղ մարդուն կամ էլ խեղվածին, նրա Արարչին է նախատում
Քրիստոնեական

Նա, ով նախատում է գաճաճին, տգեղ մարդուն կամ էլ խեղվածին, նրա Արարչին է նախատում

Published: 6 Դեկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Ոչ ոք նրան թող չարհամարհի, և նրան ճանապարհ դրեք խաղաղությամբ, որ գա ինձ մոտ, քանզի նրան սպասում եմ եղբայրներով հանդերձ… Արթո’ւն կացեք, հաստատո’ւն մնացե’ք հավատի մեջ, քա’ջ եղեք, զորացե’ք: Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա. Կորնթ. 16:11, 13-14):

  Այսօր մեզանում տարածված մի արատավոր ու ոչ քրիստոնեական երևույթի մասին եմ ցանկանում գրել, որին հնարավոր չէ չանդրադառնալ. ԴԱ ՏԿԱՐՆԵՐԻ, ԹՈՒՅԼԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՐ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔՆ ՈՒ ԾԱՂՐԱԼԻՑ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ Է:

  Բոլորս մեզ քրիստոնյա ենք համարում, բայց առիթն ու հնարավորությունը բաց չենք թողնում մեր առավելություններով ու դրական կողմերով հպարտանալու, սակայն գործնականում մեր ապրած կյանքով արդյոք կիրառում և կատարո՞ւմ ենք աստվածահաստատ պատգամներն ու պատվիրանները; Հիսուս ասում է. «Սիրեցեք միմյանց» և «Ոչ ոքի մի արհամարհեք»: «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք» (Հովհ.13:34): Այսօր մեր մեջ նկատվում է արհամարհանք և ծաղրական վերաբերմունք հատկապես մեզանից թույլ, տկար, հաշմանդամ և նույնիսկ ծեր անձանց նկատմամբ, ովքեր առավել մեր ուշադրության ու խնամքի կարիքն ունեն:

  Վարդան վարդապետ Այգեկցին ասում է. «Նա, ով նախատում է գաճաճին, տգեղ մարդուն կամ էլ խեղվածին, նրա Արարչին է նախատում», քանի որ Աստված մարդուն Իր պատկերով և նմանությամբ ստեղծեց: Որպես ճշմարիտ քրիստոնյաներ մեր պարտքն է անկեղծորեն աղոթել մեզանից թույլ, տկար, ծեր և ֆիզիկական որևէ արատ ունեցող մարդկանց համար, որպեսզի Տերը համբերություն և զորեղ հավատ պարգևի նրանց՝ հաղթահարելու, համբերությամբ կրելու և հասարակու-թյան արհամարհական վերաբերմունքը հանդուրժելու համար: Ի վերջո, մտածենք նաև Աստծու արդար զայրույթի մասին, այնպես, որ շատ հնարավոր է, որ մենք հայտնվենք ավելի վատ վիճակում, քան նրանք, որոնց ծաղրում ու արհամարհում ենք:

  Գնահատենք այն, ինչ որ Աստված մեզ պարգևել է: Եթե ֆիզիկական որևէ արատ կամ թերություն չունենք, հրաշալի է, կնշանակի ունենք առողջություն և գեղեցկություն, ուրեմն գոհանանք և խնդրենք, որ Աստված օգնի մեզ ունենալու նաև առողջ ու գեղեցիկ հոգի՝ մեր նմանին հարգելու, նրա մեջ Տիրոջ պատկերը և նմա-նությունը տեսնելու համար: Որքան տկար, ֆիզիկապես թույլ, հաշմանդամ և ծեր մարդիկ կան, որոնք կարոտ են մեր օգնության, մեր քաղցր ժպիտին, ջերմ վերաբերմուն-քին, սիրույն ու հարգանքին:

  «Ինչո՞ւ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նշմարում… Կեղծավոր, նախ քո աչքից գերանը հանիր և ապա լավ կտեսնես` քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Ղուկ. 6:41-42):

  Եթե իրապես ճշմարիտ հավատ ունենք, անկարելի է, որ որևէ մեկին կարողանանք ծաղրել ու արհամարհել:

  Գուցե նրանք հոգով շատ ավելի լավ ու բարի են, ազնիվ, քան՝ մենք, որ մեզ անթերի ու կատարյալ ենք կարծում: Ուրեմն Քրիստոսով իբրև քույրեր և եղբայրներ չփորձենք առանց այն էլ մեր դժվարին կյանքը ավելի բարդացնել ու մեր բացասական վերաբերմունքի պատճառով նրանց հեռացնել մեզանից, այլ՝ ընդհակառակը, գրկաբաց ընդունենք, քանի որ Աստված սեր է: Սիրենք միմյանց, ինչպես Աստված սիրեց մեզ: Հիշենք, որ Դատաստանի օրը մեր յուրաքանչյուր արարքի համար պատասխան պիտի տանք, իսկ եթե բարի գործ ենք արել, դրա դիմաց հարյուրապատիկ պիտի վարձատրվենք երկնքում: Մտածենք այս մասին և բարի գործերով իմաստավորենք մեր կյանքի յուրաքանչյուր օրը, մեզ բարձր չդասենք մյուսներից, այլ՝ գութ և ողորմություն ունենանք մեկս մյուսի նկատմամբ, որպեսզի ողորմած Աստված գթա և ողորմի մեզ: Բարությամբ, ներողամտությամբ, սիրով և խոնարհությամբ նմանվենք Արարչին:

  Պետրոս Առաքյալն ասում է. «Խոնարհվեցեք ուրեմն աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի Նա ձեզ բարձրացնի ժամանակին» (Ա. Պետրոս 5:6): Ամեն:

ՀԱՏՎԱԾ´ ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻՆ» ԳՐՔԻՑ:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 5 5 Մայր Աթոռում սկսվեց «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» գիտաժողովը (նկարներ)
Հաջորդ նյութը Poqrik hrashq Աջակցե՛նք «Սուրբ Ծննդյան հրաշքը մանուկներին» բարեգործական նախաձեռնությանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

aj
Քրիստոնեական

ԱՋ, աստվածաշնչյան և կրոնածիսական նշանակությամբ

15 Հունիսի, 2017
66064 311882248913853 1827363286 n
Քրիստոնեական

Ի՞նչ է նշանակում Աստծուն փառք տալ և ինչպե՞ս պիտի գոհանանք Նրանից

14 Հունիսի, 2015
Hogevor qarozner
Քրիստոնեական

Որքան դժվար է հոգու համար հրաժարվել սուտ, սակայն սովորական դարձած մտքից

1 Նոյեմբերի, 2014
Քրիստոնեական

ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

29 Հունիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?