Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 31 Ուր. ԲՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 30 Եշ․ ԱԿ. Սրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Movses margare 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՄՈՎՍԵՍ ՄԱՐԳԱՐԵ
Քրիստոնեական

ՄՈՎՍԵՍ ՄԱՐԳԱՐԵ

Published 17 Փետրվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Եգիպտոսի գերության ժամանակ իսրայելացիները մեծ տառապանքների մեջ անդադար աղոթում էին Աստծուն, որ Նա իրենց փրկի օտար, հեթանոս երկրի բռնակալությունից: Աստված անսաց նրանց աղաչանքին եւ չհանդուրժեց Իր ժողովրդի կործանումը: Նրան ոչնչացումից փրկելու եւ պահպանելու համար Տերն առաքեց Իր ընտրյալին՝ Մովսես մարգարեին:

Movses Margare
Երեւան, ձեռ. 2627, էջ 2բ, Աստվածաշունչ, 1338 թ.
Ծաղկող՝ Սարգիս Պիծակ

 Ծննդյան պահից ի վեր Աստված Մովսեսի հետ էր: Միայն Նրա հրաշքով նորածին երեխան կարողացավ ողջ մնալ եւ փրկվել եգիպտացիներից. Աստծո նախախնամությանը թողնված մանկանը Նեղոս գետի ջրերում գտավ փարավոնի դուստրը եւ նրան վերցրեց իբրեւ որդի: Սակայն Մովսեսը, իմանալով իր ծագման մասին, գերադասեց տառապել իր ժողովրդի հետ, քան իշխել հեթանոսների վրա:
Նա ստիպված եղավ լքել Եգիպտոսը: Մի անգամ, երբ թափառում էր անապատում՝ թաքնվելով փարավոնի հետապնդումից, հանկարծ լսեց Աստծո կանչը: Այն ասում էր, որ նա պետք է իր ժողովրդին դուրս բերի ստրկությունից եւ առաջնորդի դեպի Աբրահամին խոստացված երկիրը:

 Հույժ դժվարին գործ էր այդ, քանզի փարավոնը անողոք էր, իսկ իսրայելացիներն էլ արդեն ընտելացել էին իրենց վիճակին ու վախենում էին անորոշ ապագայից: Մովսեսը, հասկանալով այդ, չէր վստահում իր ուժերին, որովհետեւ շատ հեզ էր ու խոնարհ: Սակայն Տիրոջ հրամանին հնազանդ՝ նա իր եղբոր՝ Ահարոնի հետ հայտնվեց փարավոնի մոտ եւ Աստծո անունով պահանջեց ազատ արձակել Իսրայելի ժողովրդին: Փարավոնն արհամարհեց Տիրոջ կամքը եւ ոչ միայն մերժեց, այլեւ առավել սաստկացրեց իսրայելացիների տառապանքները: Այդժամ Աստված բազում նշաններով ու սաստկագույն պատիժներով ծնկի բերեց փարավոնին, եւ վերջինս ստիպված ազատ արձակեց Աստծո ժողովրդին:

Movses margare 3
Մովսես մարգարեին նվիրված հուշաքարը Նաբավ լեռան վրա

Այդ ժամանակ Մովսեսը 80 տարեկան էր:

 

 Նա առաջնորդեց իր ժողովրդին եւ նրան դուրս բերեց Եգիպտոսի գերությունից՝ տանելով դեպի Ավետյաց երկիր: Նրանց ճանապարհն անցնում էր Սինայի թերակղզու անապատներով: Որպեսզի ամրապնդեր ու աճեցներ Իր ժողովրդի հավատը, Աստված իսրայելացիներին տարավ շատ փորձությունների ու նեղությունների միջով: Եվ այդ ընթացքում Մովսեսի ձեռքով բազում հրաշքներ եղան, որոնցով Տերը հայտնի դարձրեց Իր ամենակարող զորությունը եւ ողորմածությունը:

 Անապատում, Սինա լեռան վրա, Աստված Մովսեսին տվեց օրենքի տախտակները՝ Տասնաբանյան, եւ ցույց տվեց վկայության խորանի պատկերը: Այսպիսով, Մովսես մարգարեի միջոցով իսրայելացիները ստացան օրինավոր կյանքով եւ աստվածպաշտությամբ ապրելու ողջ կարգը, որը կոչվեց մովսիսականություն: Սակայն, չնայած այդ ամենին, իսրայելացիները հավատարիմ չէին Աստծուն. փոքրագույն նեղության դեպքում իսկ նրանք սկսում էին տրտնջալ Մովսեսի՝ իրենց առաջնորդի, եւ նույնիսկ Տիրոջ դեմ: Եվ շարունակ ձգտում էին Եգիպտոս վերադառնալ՝ խորհելով, թե այնտեղ ապահովության մեջ էին ապրում:

Այդ պատճառով Աստված դատապարտեց նրանց, որ 40 տարի դեգերեն անապատում, մինչեւ որ հասնեն Ավետյաց երկիր: Այդ ընթացքում շատերը վախճանվեցին:

 Մովսեսը մահացավ 120 տարեկանում՝ խոստացված երկրի սահմանին՝ Նաբավ լեռան վրա: Եվ առ այսօր նրա գերեզմանի տեղը ոչ ոք չգիտե:

 Աղբյուր՝ «Սրբազան ժառանգություն» Հայ քրիստոնեական մշակույթի համառոտ հանրագիտարան

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mec Pahqi kirakiner Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան. Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան. pdf
Հաջորդ նյութը AramSahak srbazanner Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կայցելեն Մայր Աթոռ սուրբ Էջմիածին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?