Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
29 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում տեղի ունեցավ գիտաժողով նվիրված բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ գիտաժողով նվիրված բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին (նկարներ)

Published: 29 Նոյեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նոյեմբերի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված բանաստեղծուհի, հրապարակախոս Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռի և «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:

 Գիտաժողովը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 Գիտաժողովի մասնակիցներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը:

 «Ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում այս գիտաժողովի մասնակիցներիդ, որ համախմբվել եք երախտիքի տուրք մատուցելու մեծանուն գրող, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին՝ մեր ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակին, նրա ծննդյան 100-ամյակի առիթով:

 Հոգելույս Սիլվա Կապուտիկյանը մեր նոր գրականության մեջ կարևոր ավանդ ու ժառանգություն է թողել, որին մեր ժողովուրդը լավ ծանոթ է ինչպես հայրենիքում, այնպես և սփյուռքում: Ստեղծագործական առաջին քայլերից ի վեր նա արժանիորեն զգաց և վայելեց մեր ժողովրդի սերն ու գնահատանքը, քանզի իր աստվածատուր տաղանդը, բեղուն գրիչը ողջ նվիրումով ծառայեցրեց հարազատ ժողովրդին, նրա իղձերի արտահայտմանը, նրա իդեալներին ու արդար դատին: Նրա ստեղծագործությունը՝ արձակ, թե բանաստեղծություն, շնորհալի խոսքով գովքն է հայրենիքի, վերհուշը մեր պատմության, նրա սլացքների ու վշտերի և ապագայի հանդեպ լուսավոր հավատի: Արդարև, նրա ստեղծագործությունը պահապան զինվորի պես հսկում է հազարագանձ մեր լեզվի մաքրությանը, մեր ժողովրդի զավակաց սրտերում հայրենյաց սիրուն, որպեսզի ազգս հայոց միավորված լինի իր սրբազան, աստվծպարգև հայրենիքով և միշտ հարազատ իր ինքնությանը՝ կերտի իր կյանքը:

 Հայրենակենտրոն ուղղվածության հետ բարձր արժեք ունեն տաղանդաշատ բանաստեղծուհու խոհական և քնարական ստեղծագործությունները, որոնք անձնական ապրումներից ու մտորումներից վերածվում են համամարդկային զգացումի: Այդ համընդհանուր ընդգրկումի շնորհիվ նրա գրական գործերը հարազատ են նաև այլազգի ընթերցողներին և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

 Իր բեղուն գրչով, իր գործունեությամբ, նաև շրջագայություններով հայկական գաղթօջախներ, Սիլվա Կապուտիկյանը նպաստեց աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնականությանը, հայրենիքի և սփյուռքի կապերի ամրապնդմանը: Նա  առանց վարանելու մասնակցեց Արցախի ազատագրման շարժմանը՝ իր ելույթներով ու հրապարակախոսություններով ջանքեր բերելով մեր ժողովրդի զավակաց իրավունքների պաշտպանությանը: Նա իր ուժերը նվիրեց նաև մեր նորանկախ պետականության ամրապնդմանը և մեր ժողովրդի առջև լեռնացած դժվարությունների հաղթահարմանը:

 Այսօր առանձնակի զգացումներով ենք հիշում նաև, թե որքան ջերմությամբ էր Սիլվա Կապուտիկյանը կապված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, մեր Սուրբ Եկեղեցուն: Հիշում ենք գրական գործիչների ու մտավորականների հետ նրա այցերը երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետին, ինչը խորապես արտահայտում էր մեր Եկեղեցու դարավոր առաքելության կարևորումը մեր ժողովրդի կյանքում: Քաղցրությամբ ենք հիշում նաև, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծանուն բանաստեղծուհուն շնորհեցինք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանը՝ գնահատելով մեր լեզվի, մեր գրականության աննկուն ու նվիրյալ մշակի երախտիքն ու վաստակը:

 Սիրելիներ, Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակը նշելով մեր ժողովուրդը արժևորում է նրա կյանքն ու ստեղծագործությունը, անդրադարձ կատարում իր պատմության որոշակի շրջանին, հաստատում այն արժեքները, որոնցով ուզում է ապրել ու դրանք փոխանցել սերնդե սերունդ: Մենք հավատում ենք, որ Սիլվա Կապուտիկյանի գործերը այսօր և ապագայում ներշնչման աղբյուր են լինելու մեր շատ զավակների համար, ապրեցնելով ստեղծագործելու ջիղը մեր կյանքում և վառ պահելով մեր ժողովրդի իղձերն ու տեսիլքները:

 Մեր գնահատանքն ենք բերում այս գիտաժողովի կազմակերպիչներին և վերստին Մեր բարեմաղթանքներն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում ձեզ բոլորիդ:

 Թող մեր ժողովրդի սրտում մշտավառ մնա Սիլվա Կապուտիկյանի և ազգիս մեծանուն զավակների հիշատակը՝ նրանց պատգամներով և օրինակով ապրելու առ Աստված հավատքով, առ հայրենին աննվազ սիրով, պայծառ գալիքի հույսերով: Եվ թող Ամենակարողն Աստված Իր Սուրբ Աջի և շնորհների ներքո խաղաղության մեջ պահպանի մեր հայրենիքը և օրհնի ու զորակից լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ իրագործելու մեր ազգային նվիրական, դարավոր իղձերը:

 Թող Փրկիչ մեր Տիրոջ, Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը լինեն մեզ հետ և բոլորի՝ այսօր և միշտ. ամեն», — ասաց Վեհափառ Հայրապետը:

 Ողջունի խոսքով հանդես եկավ նաև «Սիլվա Կապուտիկյան» գրական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տ.գ.դ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

 Գիտաժողովին կներկայացվեն բանախոսություններ ու զեկույցներ անվանի բանաստեղծուհու կյանքի, գործունեության և ստեղծագործական վաստակի վերաբերյալ:

29 1 29 2 29 3 29 4 29 5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Silva Kaputikyan 232 Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը՝ ուղիղ
Հաջորդ նյութը 29 2 7 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց բազմազավակ քահանաների ընտանիքների հետ (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

IMG 5205 copy
Նորություններ

«Հրաշափառի» արարողություն Գանձասարի վանքում (նկարներ)

13 Ապրիլի, 2016
Evropa arajnordner1
Նորություններ

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՀՈՒԹԻՒՆ

21 Օգոստոսի, 2020
15 2 6
Նորություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Ճեմարանի կայքէջի և «Էջմիածին» երգչախմբի նոր տեսասկավառակի շնորհանդեսը

15 Մայիսի, 2017
K polis 9
Նորություններ

Թուրքիոյ Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրութեան առաջին քայլը. մամլոյ հաղորդագրութիւն

9 Դեկտեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?