Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
29 2 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց բազմազավակ քահանաների ընտանիքների հետ (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց բազմազավակ քահանաների ընտանիքների հետ (նկարներ)

Published: 29 Նոյեմբերի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նոյեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հանդիպում ունեցավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում ծառայող բազմազավակ քահանաների ընտանիքների հետ:

 Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն անցնող 2019 թվականն Ընտանիքի տարի հռչակելու և այդ առիթով ընտանեկան ավանդական արժեհամակարգի պահպանմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների իրագործմանն օժանդակելու համար:

 Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունը հայտնեց հանդիպման առիթով` առավել կարևորելով այն փաստը, որ հանդիպումը չորս և ավելի զավակներ ունեցող քահանաների ընտանիքների հետ տեղի է ունենում Ընտանիքի տարվա շրջանակներում: Նորին Սրբությունը հաստատեց, որ տարվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից նախաձեռնված քայլերը և միջոցառումները պետք է շարունակական բնույթ կրեն` առավել չափով ժողովրդի ուշադրությունը սևեռելու ընտանեկան արժեքների վրա:

 Ընդգծելով, որ բազմազավակությունը երկնային օրհնություն է` Նորին Սրբությունը մասնավորաբար նշեց, որ ընտանիքը փոքր եկեղեցի է: Հայոց Հովվապետն շեշտեց, որ ընտանիքի գոյության առաջնային հիմքը տղամարդու և կնոջ սերն է՝ հաստատված Տիրոջ ներկայությամբ և օրհնությամբ, շաղախված փոխադարձ հարգանքով ու ներողամտությամբ, զիջելու պատրաստակամությամբ և խոնարհությամբ:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավով արձանագրեց, որ արդի աշխարհում ընտանիքի ավանդական ընկալումը ենթարկվում է ձևախեղումների, աղավաղվում է ոչ միայն «ընտանիք» հասկացությունը, այլև փորձ է արվում արժեզրկել ընտանիքի հետ շաղկապված մի շարք կենսական իրողություններ՝ սիրո զգացումը, սրբության ընկալումը, ընտանեկան հարաբերությունների մեջ պատասխանատվությունը, զոհողության ոգին: Նորին Սրբությունն ասաց, որ հարկավոր է զերծ պահել ազգը ներմուծվող այն արատավոր երևույթներից, որոնք այսօր ներկայացվում են իբրև մարդու իրավունք կամ ազատության դրսևորում:

 Այդ փորձությունների հաղթահարման և քրիստոնեական ընտանիքների զորացման գործում Վեհափառ Հայրապետը կարևորեց Հայ Եկեղեցու և մասնավորապես հոգևոր հովիվների առաքելությունը` նշելով, որ քահանաները կոչված են ոչ միայն իրենց երեխաներին հայր լինելու, այլև հայրաբար խնամելու հավատացյալներին:

 Հայրապետն ընդգծեց, որ հոգևոր հովիվների առանցքային ծառայությունը պետք է լինի հայ ընտանիքի զորացումը հոգևոր և բարոյական արժեքներով, որոնց է միայն հնարավոր երաշխավորել հայրենիքի անսասանությունը, շեն ու պայծառ ազգային կյանքը: «Որքան փարված լինենք ազգային ու հոգևոր արժեքներին, այնքան զորեղ կլինենք և առաջընթաց կարձանագրենք մեր կյանքում», — ասաց Վեհափառ Հայրապետը` եկեղեցականներին հանձնարարելով առավել մեծ ուշադրություն դարձնել երիտասարդության հետ տարվող աշխատանքներին, նրանց մեջ ավանդական, քրիստոնեական ընտանիքի վերաբերյալ ընկալումների ձևավորմանը և հոգևոր արժեքների սերմանմանը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ քահանան իր բազմազավակ ընտանիքով պետք է լավագույն օրինակը լինի համայնքի համար:

 Վերջում, իր գնահատանքը հայտնելով ներկաներին, Նորին Սրբությունը հայցեց, որ Տերն Իր մշտական օրհնության ներքո երջանկության, սիրո և խաղաղության մեջ պահի բոլոր հայ ընտանիքները:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանաների զավակներին նվերներ ընծայեց, որից հետո նրանք այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ:
29 2 1 29 2 2 29 2 3 29 2 4 29 2 5 29 2 6 29 2 7 29 2 8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 29 1 Մայր Աթոռում տեղի ունեցավ գիտաժողով նվիրված բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին (նկարներ)
Հաջորդ նյութը 30 6 Մայր Աթոռում նշվեց հայոց առաջին լուսավորիչների տոնը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

21 2
Նորություններ

Եկեղեցականների նոր նշանակումներ

15 Դեկտեմբերի, 2014
30.12.2019 02
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է պետական սահմանի պահպանության տեղամաս ու մարտական դիրքեր (նկարներ)

30 Դեկտեմբերի, 2019
25 5
Նորություններ

Թաղման կարգը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում (նկարներ)

25 Մարտի, 2016
Qaroryayi masnakicner
Նորություններ

Ապրիլյան պատերազմի մասնակիցները հայտարարություն են տարածել

29 Հունիսի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?