Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
9 3 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը

Published: 10 Հուլիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հադիսավոր արարողությունը: Պատվավոր մրցանակն այս տարի շնորհվեց ռուսաստանցի ճանաչված կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին:

 Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին ողջունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ներեկեղեցական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանը՝ ներկաներին ծանոթացնելով մրցանակաբաշխության ավանդույթներին և այս տարվա մրցանակակրին:

 Հյուրերին ողջունեց նաև կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն տիար Հարություն Խաչատրյանը` շնորհակալություն հայտնելով Հայոց Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին մշակույթի և արվեստի տարածման գործին մշտապես օժանդակելու համար:

 Այնուհետև այս տարվա մրցանակակրին իր օրհնությունը բերեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բանժի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` բարձրորեն գնահատելով ռեժիսորի վաստակը կինոարվեստում հոգևոր արժեքների արտացոլման գործում: Սրբազանն ընդգծեց, որ պրն. Մինդաձեի արվեստում շեշտադրվում է այն գաղափարը, որ Աստծո արարչության մեջ մարդկային կյանքից առավել արժեքավոր բան գոյություն չունի և, նրա ֆիլմերում թեև կան շատ հակասական կերպարներ, սակայն արտացոլվում է այն միտքը, որ բոլորն էլ արժանի են կյանք ունենալու պարգևին:

 Այնուհետև Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանն ընթերցեց «Եղիցի լույս» մրցանակի հայրապետական վկայագիրը, որով հաստատվում է, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը 2019 թ. շնորհվում է կինոռեժիսոր Ալեքսանդր Մինդաձեին: Հավարտ վկայագրի ընթերցման, Նաթան արքեպիսկոպոսը  կինոռեժիսորին հանձնեց «Եղիցի լույս» մրցանակը:

 Ցերեկույթին շնորհակալական խոսքով հանդես եկավ մրցանակակիրը` մասնավորապես նշելով, որ մրցանակը խթան կհանդիսանա շարունակելու ստեղծել ֆիլմեր հանուն լույսի և հանուն մարդու: Ռեժիսորը կարևորեց նաև այն հանգամանքը, որ մրցանակը հաստատումն է այն իրողությունների և գաղափարների, որոնց նա ձգտել է ամբողջ կյանքում:

 Մրցանակաբաշխության ավարտին համերգային կատարումներով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագաց երգչախումբը:

 Նույն օրը մրցանակակիր Ալեքսանդր Մինդաձեին ընդունեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետը նկատեց, որ ներկա ժամանակներում կինոարվեստը շարունակում է կարևոր առաքելություն իրականացնել` հանդիսանալով ազդու միջոց տարբեր արժեքների քարոզչության համար:

 Այդ կապակցությամբ Նորին Սրբությունը բարձր գնահատեց պրն. Մինդաձեի վաստակը կինոարվեստի միջոցով հոգևոր-բարոյական արժեքների խթանման և տարածման, մարդկային կյանքը բարի, ճշմարիտ և բարձր արժեքներով լցնելու գործում:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ «Եղիցի լույս» մրցանակի հանձնումն առիթ կդառնա նրա ստեղծագործական կյանքում նոր ներշնչանքերի և օգտաշատ իրագործումների:

9 3 1 9 3 2 9 3 3 9 3 4 9 3 5

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 9 2 2 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների (նկարներ)
Հաջորդ նյութը Mayr ator 4 Կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Ter Grigor
Նորություններ

Մահացել է Տ․ Գրիգոր քահանա Մարկոսյանը

21 Մայիսի, 2016
Garegin B Aram A
Նորություններ

ԵՐԿՈՒ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐՈՒՆ ՄԻՋԵՒ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻՆ

7 Մայիսի, 2024
Asori7
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Ասորի Ուղղափառ Եկեղեցու պետի հետ

9 Նոյեմբերի, 2016
Garegin B 724
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

28 Հունվարի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?