Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10 6
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Համբարձման տոնը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Համբարձման տոնը (նկարներ)

Published: 10 Մայիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը, տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հռչակվել է որպես Սուրբ Էջմիածնի ուխտի օր:

 Տերունի տոնին, երբ հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի՝ Սսից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը, Հայոց Հովվապետի շուրջն էին համախմբվել հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ, թեմերում սպասավորող քահանաներ և բազմաթիվ ուխտավորներ:

 Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

Իր քարոզում Հայր Գարեգինն անդրադարձավ Համբարձման տոնի խորհրդին. «…Համբարձման խորհուրդն այսօր առաքելագործության պատգամ է, որ ամենքիս ուղղում է Քրիստոս: Քրիստոսի համբարձումը նաև Իր երկրավոր առաքելության ամբողջացումն ու կատարելությունն է: Քրիստոս երկինք մտնելով ամենքիս ցույց տվեց, որ մենք ևս այնտեղ պետք է գնանք: Եթե համբարձման պատմությունը չլիներ, մենք երբեք չէինք իմանա, թե Ս. Հարությունից հետո Քրիստոսի հետ ի՛նչ տեղի ունեցավ, ինչպե՛ս վերամիավորվեց Հայր Աստծո հետ և այդ կատարյալ վերամիավորության պատկերը մեզ համար ի՛նչ է, եթե ոչ կատարյալ հույս մեր իսկ` Աստծո հետ միավորության»:

Պատարագիչը խոսեց նաև ազգային-եկեղեցական կյանքում առաքելագործության կարևորության մասին:

«…Առաքելագործության տեսիլքով է, որ Քրիստոսի երկու առաքյալները՝ Ս. Թադեոսն ու Ս. Բարդուղիմեոսը, եկան Հայաստան և Քրիստոսի` «գնացե՛ք, աշակերտեցե՛ք, մկրտեցե՛ք» ավետիսն ու պատգամը բերեցին նաև Հայոց աշխարհ: Այդ նույն տեսիլքով է, որ այստեղ 301 թվականին Ս. Գրիգոր Լուսավորիչը հիմնեց այս Աթոռը՝ առաջին գահակալը դառնալով Սուրբ Էջմիածնի Արարատյան նախամեծար Աթոռի:

Դարեր շարունակ այս Աթոռը դեգերեց, դարեր շարունակ շրջեց, գնաց ուր որ թագավորն էր, ուր որ ժողովուրդն էր, և վերջիվերջո՝ 15-րդ դարում՝ սրանից 577 տարիներ առաջ, Աթոռը վերահաստատվեց Սուրբ Էջմիածնում:

Ինչպես Թովմա Մեծոփեցի պատմիչն է ասում՝ այն պահին, երբ Արևելյան վարդապետներն ու հավատացյալները հավաքվել էին այստեղ՝ այս Սուրբ Տաճարում, սավառնաթև մի արծիվ գալիս և բազմում է Տաճարի սուրբ խաչի վրա, և դա նշան էր, որ վարդապետները գնան և առաքելագործեն, որովհետև, ինչպես այդ պահին Թովմա Մեծոփեցին է նորից վկայում՝ բացում են Ավետարանը և ընթերցում այն հատվածը, որտեղ Քրիստոս ասում է՝ «այս աշխարհում նեղություններ կտեսնեք, բայց քաջալերվեցե՛ք. Ես հաղթեցի աշխարհին»:

Այս պատգամով է, որ Առաքելական այս Աթոռը 1441 թվականին՝ հենց այս օրը՝ Համբարձման տոնին, վերահաստատվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Եվ այդ դարից ի վեր, այդ պահից ի վեր հայոց վարդապետները, եպիսկոպոսաց դասը, ամբողջ ժողովուրդը ձեռնամուխ եղան այս Տաճարի վերաշինությանը:

Եվ մինչև այսօր հայ ազգը հոգևորապես սնվում է հենց այս նախամեծար Արարատյան Ս. Էջմիածնի Աթոռից՝ ստանալով իր մխիթարությունը, իր հոգևոր զարթոնքի սնունդը: Այս Աթոռը դարձավ ներման, արդարացման և հաշտության Աթոռ», — ասաց Հայր Գարեգինը` հավելելով, որ այսօր այն ևս իր գահակալով շարունակում է առաջնորդել Հայոց Եկեղեցին՝ մարդկանց կյանքի մեջ բերելով ներում, արդարացում և կատարյալ հաշտություն Աստծո հետ:

Սուրբ Պատարագի ավարտին, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք:

Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն առ Աստված աղոթք բարձրացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար:

10 1 10 2 10 3 10 4 10 5 10 6 10 7 10 8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Katolikos Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հաղթանակի եվ խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման եվ Արցախի Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով
Հաջորդ նյութը Arak 7 Աստծուն մոտենալու առաջին քայլը (հնդկական առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Tavushy hanun hayreniqi
Նորություններ

ՀԱԵ-ի թեմեր, որոնք աջակցություն են հայտնել Բագրատ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ սկիզբ առած շարժմանը

8 Մայիսի, 2024
2 5
Նորություններ

Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)

2 Հունիսի, 2015
Garegin B368
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ, ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԵՐԻ ԱՌԻԹՈՎ

9 Մայիսի, 2021
Vatikan
Նորություններ

Վատիկանում սկսվեց Արևելյան Ուղղափառ-Կաթոլիկ միջեկեղեցական երկխոսության միջազգային հանձնախմբի ժողովը

30 Հունվարի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?