Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի Դիվանապետ Տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսու կը տեղեկացնենք մերազն հաւատացեալներին եւ մամուլի ու լրատւութեան ներկայացուցիչներին, թէ Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկեանը նամակ չի գրել ՀՀ Վարչապետ մեծայարգ տիար Նիկոլ Փաշինեանին եւ չի պահանջել Վեհափառ Հայրապետի հրաժարականը:
Պատրիարք Սրբազան Հօրը վերագրուած նամակը կեղծ է»: