Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
6 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրականացրել է երկու հարյուր ութսունութ միլիոն ՀՀ դրամի աջակցության ծրագրեր
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրականացրել է երկու հարյուր ութսունութ միլիոն ՀՀ դրամի աջակցության ծրագրեր

Published: 6 Մայիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ եպիսկոպոսների հավաք։

 Ժողովին ներկայացվեց կարիքավոր ընտանիքներին ի նպաստ Մայր Աթոռի և թեմերի կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի ընթացքը։

 Ըստ այդմ՝ մարտի 13-ից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Սուրբ Էջմիածնի միջոցներով, սփյուռքյան թեմերից և անհատ բարերարներից ստացված նվիրաբերությունների շնորհիվ Մայր Աթոռն իրականացրել է աջակցության ծրագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 288.000.000 (երկու հարյուր ութսունութ միլիոն) ՀՀ դրամ գումար։

 

ա․ Սոցիալական ոլորտ

 Սոցիալական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 134․400․000 (հարյուր երեսունչորս միլիոն չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։

1․ 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամ փոխանցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված պետական հաշվեհամարին,

2․ 100․600․000 (հարյուր միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ գումար հատկացվել է պարենային ծրագրին։ Հայոց Եկեղեցու կողմից այս շրջանում պարենային սննդի փաթեթներ են բաշխվել շուրջ 3828 ընտանիքի (17563 անձ), այդ թվում՝

— Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող բարեգործական հինգ ճաշարանների 900 շահառուների,

— Էջմիածնի քաղաքապետարանի հետ համագործակցաբար 268 ընտանիքի,

— Հայաստանի և Արցախի թեմերի միջոցով՝ 3327 ընտանիքի,

— Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսչության միջոցով՝ պրոբացիայի ծառայության 100 շահառուների ընտանիքների և նախկին դատապարտյալների 14 ընտանիք,

 3․ 13․800․000 (տասներեք միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի աջակցություն է ցուցաբերվել թեմերում սպասավորող քահանաների ընտանիքներին։

բ․ Առողջապահական ոլորտ

 30.600.000 (երեսուն միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամի ձեռք են բերվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ու պարագաներ և փոխանցվել ՀՀ Առողջապահության նախարարությանը։

գ․ Կրթական ոլորտ

1․ 83.000.000 (ութսուներեք միլիոն) ՀՀ դրամով ձեռք են բերվել 1600 պլանշետներ հեռավար կրթությանն աջակցելու նպատակով։ 1300-ը տրամադրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համապատասխան բաշխման համար, 300 պլանշետ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից հատկացվել է «Էօռնեկեան» հանրակրթական դպրոցի սաներին։

 2․ 40.000.000 (քառասուն միլիոն) ՀՀ դրամ հատկացվել է Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի ՀՀ քաղաքացի հանդիսացող աշակերտների և մանկավարժների Հայաստան փոխադրության կազմակերպման համար։

 Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև համավարակի հաղթահարմանն ուղղված նոր ծրագրերի հնարավորությունները։

 Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը, քաջառողջության իր բարեմաղթանքները փոխանցելով ներկաներին, ընդգծեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հոգևոր դասով պիտի շարունակի կարելին անել՝ այս իրադրության մեջ զորակցություն բերելով իր հավատավոր զավակներին Հայաստանում, Արցախում և սփյուռքի համայնքներում։ Նորին Սրբությունը վերահաստատեց, որ մշտական կապի մեջ է բոլոր թեմերի առաջնորդների հետ և հաղորդ համավարակի հետևանքներով առաջացած կարիքներին՝ դրանց հաղթահարման գործում կարևորելով նաև համայնքներում եկեղեցականների հովվական խնամատարական գործունեության աշխուժացումը։

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևոր նկատեց, որ սահմանափակումների մասնակի վերացման ներկա պայմաններում մեր ժողովրդի կողմից դրսևորվի առավել զգաստություն և պատասխանատվություն համավարակի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցառումների և պատկան կառույցների պահանջների կատարման հարցում և գերակայի քրիստոնեական սերն ու հոգատարությունը միմյանց հանդեպ։

6 1 6 2 6 3 6 4 6 5 6 6

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Lrutyun arak Ունկդրիր լռությունը (առակ)
Հաջորդ նյութը Gevorgyan chem 256 ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ (ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ) 2020 -2021 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

29 2 7
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը (նկարներ)

30 Մարտի, 2018
Mayr Ator 142
Նորություններ

Նոր նշանակում

19 Փետրվարի, 2019
Hayr Ruben 325
Հարցազրույցներ

Բանաձև. Ռուբեն վարդապետ Զարգարյան (տեսանյութ)

11 Հուլիսի, 2018
12 2
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)

12 Մարտի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?