Ի՞նչ պահեմ, որ արժանի լինեմ Աստծուն (հայրերի վարքից)

Ոմն եղբայր հարցրեց աբբա Անտոնիոսին և ասաց.

-Ի՞նչ պահեմ, որ արժանի լինեմ Աստծուն: -Պատասխան տվեց ծերը և ասաց.

-Ինչ պատվիրեմ քեզ` պահիր և կապրես: Քո բոլոր ճանապարհներում Աստծո՛ւն ունեցիր աչքիդ առաջ, և ինչ էլ որ գործես` Սուրբ Գրքի վկայությամբ ձեռնարկի՛ր: Ամեն տեղ, ուր նստես, դյուրաշարժ մի՛ եղիր. այս երեքը պահի՛ր և կապրես:

Հտված «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից