Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
09.7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Հայրապետական մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Published: 8 Նոյեմբերի, 2021
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նոյեմբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

 Պատարագի ընթացքում հանուն Հայ Եկեղեցու հոգևորականաց ու աշխարհականաց դասի, շնորհավորելով Հայոց Հովվապետին օծման և գահակալության տարեդարձի առիթով, Մուշեղ Սրբազանը նշեց․«Եվ ահա, տարիներ առաջ Աստված և մեր ազգը ընտրեց նրան, ով հզոր հայրենիքի, հզոր եկեղեցու և հավատավոր հայ ժողովրդի բարօրության մեծ երազն ու տեսլիքը և այն իրագործելու Տերունավանդ շնորհն ունի: Ով լսեց «Մի՛ երկնչիր, միայն հավատա՛, և նա կապրի» պատգամը և կյանքով վկայեց, որ չի երկնչում, այլ հավատում է և իր հավատքի շնորհիվ ապրեցնում իր խնամքին հանձնված ածուին։

 Երբ փորձում էի մտովի ամփոփել անցած քսաներկու տարիների սքանչելի ծրագրերը, ձեռքբերումներն ու իրագործումները, որոնք Հայոց Հայրապետի իմաստությամբ, տեսլականով ու անձանձրույթ աշխատանքով իրականացել են, մի պահ ընկրկեցի. անդրադարձա, որ դրանք էջեր ու էջեր են, որոնց արժանի գնահատականը պիտի տա անաչառ ժամանակը։

 Իսկ մենք, որ բարեբաստիկ առիթն ունենք նրա սաները, հոգեւոր զավակներն ու ժամանակակիցները լինելու, երախտագետ ոգով շնորհավորենք մեր սիրելի Հայրապետին գահակալության եւ օծման 22-րդ տարեդարձի առիթով:

 Հրավիրում եմ ամենքիդ, սիրելի հավատացյալներ, որպեսզի հընթացս պատարագի մեր սրտագին աղոթքներն ուղղենք առ Աստված և մեր բարեմաղթանքները խառնենք հանուր հայության աղոթքներին՝ Հայրապետական մաղթանքով զորություն, զորակցություն և անսասանություն հայցելով Հայոց Հորը և նրա խնամքին հանձնված հայոց Հայրապետությանը:

 Վեհափա՛ռ Տեր, բոլորիս աղոթքն է, որ Աստված լսի ամեն հայի սրտից բխած ձայնը եւ երկար կյանք ու երկար օրեր տա Հայոց Հորը։ Թող Ձեր առաքելությամբ Աստված շարունակի օրհնել ամենքիս այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն»:

 Սուրբ Պատրագի ավարտին, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 22-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք: Սրբազան արարողությունը հանդիսապետեց Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն

 Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

 Ներկա եկեղեցականաց դասն ու հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Հայրապետության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության, ինչպես նաև Նորին Սրբության քաջառողջության, կենաց արևշատության և բազմամյա գահակալության համար:

01.7 02.7 03.7 04.7 05.7 06.7 07.7 08.7 09.7 10.7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr Ator 748 Նոր նշանակումներ
Հաջորդ նյութը 08.01 Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Mayr Ator 367 1
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխարհասփյուռ միաբանությունը դատապարտում է

31 Մայիսի, 2024
Bagrat eps21
Նորություններ

«Պարո՛ն Բագրատյան, խոտոր ճամփեքով լույսին չես հասնի…». Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

15 Սեպտեմբերի, 2017
World Council of churches logo
Uncategorized

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը

15 Նոյեմբերի, 2020
Ter Paruyr 256
ՆորություններՀարցազրույցներ

Ափսոսում եմ, տեր Ղազարը բարի նպատակների հետ, զգայական պոռթկումներ ունեցավ․ Պարույր քահանա Ավետիսյան

10 Ապրիլի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?