ԴԵՎԵՐԸ ՀՈՒՍԱՀԱՏԵՑՆՈՒՄ ԵՆ

 Չար ոգիները հաճախակի, հատկապես ներկա ժամանակներում, ներշնչում են մեղավորին անհավատություն հենց իրենց՝ չար ոգիների գոյության հանդեպ, որպեսզի ավելի մեծ զորությամբ ներքաշեն նրանց իրենց կործանարար ազդեցության տակ:

 Պատերազմը սատանայի դեմ դադարեցնում է մյուս պատերազմը, որը մղվում է Աստծո դեմ: Եթե թշնամանում ենք սատանային, նշանակում է հաշտըվում ենք Աստծո հետ։

 Նրանց համար, որոնք մշտապես արթուն են և զգաստ, սթափ են և ուշադիր իրենց նկատմամբ, այդպիսիններին սատանան ոչ միայն չի վնասում, այլև օգուտ է տալիս, ոչ թե իր ցանկությամբ, որը չար է, այլ մշտական արթնությամբ նրանց, որոնք նրա չարությունը իրենց օգտին են բանեցնում: Մենք պարտվում ենք ոչ թե դիվային զորությունից, այլ մեր սեփական թուլությունից։

 Չար ոգին առավել ուժգնությամբ հարձակվում է հոգևոր կյանքում առաջադիմել ցանկացողների վրա: Այնտեղ են շատ ցանցեր հյուսվում, որտեղ առաքինություններ կան։

 Միայն սկսենք, ու Աստված էլ կսկսի մեր փրկությունը։

 Դևերը մեզ մղում են հուսահատության, քանի որ գիտեն, եթե զղջանք, առանց վարձքի չպիտի մնանք: Ինչպես որ մի բաժակ սառը ջուր տվողը վարձքը Աստծուց պիտի ստանա, այնպես էլ՝ գործած մեղքերի համար զղջացողը: Եթե նույնիսկ մեղքերի համար արժանապես չուղղվի, այնուամենայնիվ, նույնիսկ զղջման համար վարձք կունենա։

 Հոգևոր կյանքին մերձեցողին սպասվում է պատերազմ ոչ մարդկանց հետ, այլ դևերի և անմարմին ուժերի: Այս պատճառով էլ նրանց առաջնորդը ոչ թե որևէ մարդ է կամ հրեշտակ, այլ Ինքը՝ Աստված: Եվ այս պատերազմի զենքերն էլ համապատասխանում են պատերազմի բնույթին՝ սրանք պատրաստված են ոչ թե կաշվից և երկաթից, այլ արդարությունից, ճշմարտությունից, հավատից և ողջախոհությունից։

 Հնում քրիստոնյաները խաչ էին պատկերում դռներին,

 Թռչնորս է սատանան, վեր եղիր նրա խայծից։

Սուրբ Գիրքը կարդալով, նախ պետք է կատարենք մեր հասկացածը։

 Տեսնում եմ շատերին, որոնք հաճախակի չեն հաղորդվում: Այս բանը սատանայից է: Սա նրա արած գործն է, որպեսզի մեզ ետ պահի Քրիստոսի Մարմնի հետ հաճախակի հաղորդվելուց: Եվ ճշմարիտ է այս բանը, թե ով հաճախակի չի հաղորդվում, դրանով իրեն դնում է սատանայի իշխանության տակ, իսկ սա էլ իր հերթին մարդուն առաջնորդում է դեպի չարը։

Մոտենալ հաղորդությանն առանց անձնաքննության՝ վտանգավոր է, իսկ չհաղորդվելը՝ սով է և մահ։

Երբեք դուրս մի արի՝ առանց ասելու. «Հրաժարիմք ի սատանայէ …»: Եվ եթե քեզ հանդիպի չար մարդ կամ նույնիսկ սատանան, խաչակնքվիր ու անսասան կմնաս։

ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՈՍԿԵԲԵՐԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ

Աղբյուր՝ https://www.facebook.com/FatherHovsep?fref=nf