Բարի տատիկի երիտասարդ հոգին (առակ)

Bari tataik arak - Բարի տատիկի երիտասարդ հոգին (առակ)

Մի բարի ու իմաստուն տատիկի հարցրեցին.

— Տատի՛կ, այդքան ծանր կյանք ես ապրել, իսկ հոգիդ բոլորիս հոգիներից երիտասարդ է: Ո՞րն է գաղտնիքը:

— Գաղտնիքը, -պատասխանում է տատիկը, -եթե ինչ-որ լավ բան են ինձ համար արել, սրտիս վրա եմ գրել, իսկ եթե վատ՝ ջրի:: Եթե հակառակն անեի, ապա սիրտս այժմ պատված կլիներ սարսափելի սպիերով, իսկ այսպես՝ այն դրախտավայր է դարձել:

Աստված մեզ երկու հրաշալի շնորհներ է պարգևել՝ հիշելու և մոռանալու: Երբ մեզ լավություն են անում, երախտագիտությունը պահանջում է հիշել, իսկ երբ վատություն՝ սերը ստիպում է մոռանալ:

Ռուսերենից փոխադրեց Աննա Սահակյանը