Արցախի Թեմի Առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչ է հղել

ԿՈՉ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ
Դիմում եմ հայ ժողովրդին,
Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում լինել միասնական, ամուր, անկոտրուն։ Այս անգամ ևս ապացուցենք , որ մեր միասնականությունը անպարտելի ուժ է։
Դիմում եմ Արցախի ժողովրդին,
Սիրելի արցախցիներ, սիրելի զավակներ իմ, եղեք ամուր, զորեղ, խոհեմ ու խիզախ։ Ձեր ոգին ամրացրեք և հզորացրեք անկոտրուն ուժով և միասնակամությամբ։
Կոչ եմ անում աղոթել մեր երկրի անվտանգության, հաղթանակի և ապահովության համար։
Դիմում եմ մեր բոլոր հավատացյալ զավակներին,
Ստեղծել աղոթքի միահամուռ շղթա և երկու ժամը մեկ աղոթք անել և զորավիգ լինել մեր բանակին։
Աստված մեզ պահապան, զորավիգ և օգնական։
Արցախի Թեմի Առաջնորդ՝
Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Այլ նյութեր