Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին

11 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին

 Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ):

 Հանդիպմանը ներկա  էր նաև Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը:

 Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր բարեմաղթանքները բերեց դեսպանին:

 Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին ու ընդհանրություններին և ներկայում երկու երկրների միջև առկա հարաբերություններին: Խոսվեց նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կարևոր առաքելության և Իսրայելում հայ համայնքի կյանքի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների մասին:

 Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Բելոցերկովսկին վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար: Վերջինս ընդգծեց նաև, որ տպավորված է Հայաստանի պատմությամբ, հայ ժողովրդով և նրա հարուստ մշակութային ժառանգությամբ:

 Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին:
11 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին11 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին11 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին11 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին