Դեկտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ և, ուղեկցությամբ հոգևորականների ու պետական բարձրագույն ղեկավարության, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

 Վեհափառ Հայրապետը ծաղկեպսակների զետեղումից հետո աղոթել է Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակի համար: