Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
17 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրի, հյուրընկալվեց Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին (նկարներ)

Published: 18 Մարտի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մարտի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Գյումրի:
Յոթվերք Ս. Աստվածածին առաջնորդարանիստ եկեղեցու առջև Նորին Սրբությանը դիմավորեցին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Զանգերի ղողանջների ներքո Վեհափառ Հայրապետը շքախմբով, եկեղեցու սպասավորների և հավատացելոց ուղեկցությամբ, մուտք գործեց եկեղեցի, ուր կատարվեց աղոթք, որից հետո Նորին Սրբությունն օրհնեց ներկա ժողովրդին:

 Այնուհետև Շիրակի թեմի առաջնորդարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Նորին Սրբությունը հետաքրքրվեց Գյումրիում և Շիրակի մարզում իրականացվող զարգացման տարբեր ծրագրերով, առկա հիմնախնդիրներով և մարզի բնակչության դիմագրաված մարտահրավերներով: Հանդիպման ընթացքում խոսվեց նաև ի խնդիր ժողովրդի բարօր կյանքի` քաղաքային ու մարզային իշխանությունների և թեմի միջև առկա համագործակցության, ինչպես նաև փոխգործակցության հետագա ծրագրերի մասին:
Վեհափառ Հայրապետն այցելեց նաև «Թռչունյան տուն» դպրոց և երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացավ հաստատությունում խնամվող երեխաների հետ:

 Նորին Սրբությունը եղավ նաև Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Գյումրու Հայորդյաց տանը, որտեղ տնօրեն Աստղիկ Եդիգարյանի ուղեկցությամբ հանդիպեց տարբեր խմբակներում ուսանող պատանիների և մանուկների հետ` նրանց բաշխելով իր հայրական օրհնությունն ու գնահատանքը:

 1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով, երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով Մայր Աթոռի նախաձեռնած սոցիալական նոր ծրագրի շրջանակներում, Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով դեկտեմբեր և հունվար ամիսներին տասը ընտանիքների ընծայեց բնակարաններ` յոթը` Գյումրի քաղաքում, երեքը` Սպիտակում:

 Ծրագրին իրենց աջակցությունն են բերել ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերը, Գերմանիայի և Եգիպտոսի հայոց թեմերը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմը և Հնդկաստանի հայոց հոգևոր հովվությունը:

 Գյումրի այցելության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը անակնկալ այցելեց բնակարան ստացած ընտանիքներից Մանուկյան ընտանիքին: Շնորհավորելով Մանուկյաններին բնակարանամուտի առիթով` Գարեգին Բ Կաթողիկոսն իր օրհնություններն ու բարեմաղթանքները բերեց ընտանիքի անդամներին և նրանց հանձնեց բնակարանի վկայականը:

 Ընտանիքի կրտսեր անդամներին ընծայելով Մանուկների Աստվածաշունչ և այլ նվերներ` Վեհափառ Հայրապետն ընտանիքին նվիրեց մանրանկար-սրբապատկեր, ապա եկեղեցականաց հետ աղոթք բարձրացրեց առ Աստված Մանուկյան ընտանիքի բարօր և խաղաղ կյանքի համար:

 Օրվա ավարտին թեմակալ առաջնորդի և եկեղեցականների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրիի Ս. Հակոբ եկեղեցի: Գոհաբանական աղոթքից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկա բարեպաշտ հայորդիներին:

17 1 17 2. 2019.18.03 17 3 17 2. 2019.18.03 17 4 17 2. 2019.18.03 17 5 17 2. 2019.18.03 17 6 17 2. 2019.18.03 17 7 17 2. 2019.18.03 17 8 17 2. 2019.18.03 17 9 17 2. 2019.18.03 17 10 17 2. 2019.18.03 17 11 17 2. 2019.18.03 17 12 17 2. 2019.18.03

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Patr. 3 Խունկ, աղոթք և օրհնություն ննջեցյալ Պատրիարքի լույս հիշատակին
Հաջորդ նյութը Har rus 18 2 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդին և ներկայացուցիչներին (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

02 4
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին

2 Փետրվարի, 2017
Ekeghecakan kyanq 10.03.2017
Նորություններ

Եկեղեցական կյանք (10.03.2017)

11 Մարտի, 2017
Mayr ator 6
Նորություններ

«Մեղադրական նամակի և սխալ վերագրումների համար ներողություն է խնդրել» պարզաբանում

19 Հուլիսի, 2018
Ter Tigran 325
Նորություններ

«Կղերաֆեոդալական» ձևակերպումը ամենազավեշտալի և անտրամաբանականն է, մանավանդ, երբ այդ բառով փորձ է կատարվում էլեկտորատին ատելության նոր թիրախ տալ…

30 Մայիսի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?